fbpx

Vogue-ի հոկտեմբերյան համարի դեմքը Լեդի Գագան է

Նուրբ ու փոքր ինչ դեպրեսիվ Լեդի Գագան ամերիկյան Vogue ամսագրի հոկտեմբերյան շապիկին

Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան  նկարահանվել է Vogue ամսագրի հոկտեմբերյան համարի ֆոտոսեթում, որի ամբողջ նկարահանման ընթացքն անցել է երգչուհու՝ Մալիբուում գտնվող առանձնատանը: Ագրեսիվ ու վայրի կերպարը Լեդի Գագան կարծես թե թողնում է անցյալում և բացահայտում իր կյանքի նուրբ, զգացմունքային ու ներանձնական գաղտնիքները:

Իմացի՛ր որտեղից է ծագել Գագայի բեմական անունը 

 

Պարզվում է, երգչուհու կյանքում ամեն բան այդքան էլ հարթ չէ, ամսագրի հետ զրույցում Լեդի Գագան խոստովանել է, որ չափից դուրս նյարդայնանում է, երբ մարդիկ չեն հասկանում քրոնիկական ցավերի լրջությունը: Հարցին, թե ինչ է երգչուհու մոտ փոխվել վերջին տասը տարիների ընթացքում, 32-ամյա Գագան պատասխանել է՝ «Գալակտիկան»:

«Դու ձեռք ես բերում ընկերներ, կորցնում ես նրանց, դու ամուր կապ ես ստեղծում նրանց հետ քո ողջ կյանքի համար և այդ ամենում էմոցիոնալ խորը  ցավ կա, ու դու չես հասկանում, թե ինչ է այդ ամենը նշանակում քեզ համար տասը տարի անց»,- ասել է երգչուհին:

Փոփ-ռոք աստղի էմոցիոնալ հոգեվիճակն արտացոլված է նաև ամսագրի ֆոտոշարքում: Երգչուհին լուսանկարներում կրում է թանկարժեք հագուստ՝ Chanel, Oscar de la Renta և Wolfor ապրանքանիշերից և պարուրված է Givenchy ապրանքանիշի մորթե վերարկուով: Ի դեպ, ամսագրի հետ զրույցում Գագան չի մոռացել անդրադառնալ նաև «Եվ ծնվեց աստղը» ֆիլմին, որի գլխավոր հերոսին մարմնավորում է հենց ինքը: Մենք այս ֆիլմի մասին պատմել ենք հղումը ստորև՝

Ծանոթացի՛ր այս աշնան ամենասպասված ֆիլմերից մի քանիսին

«Քուփերն ասում է, որ իր ֆիլմում նա ցանկացել է պատմել սիրո պատմություն: Ինձ համար այդ պատմությունը պատմելու ամենաճիշտ տարբերակը երաժշտությունն է: Երաժշտության մեջ ոչինչ հնարավոր չէ թաքցնել, քո մարմնի յուրաքանչյուր մանրաթել կենդանանում է, երբ սկսում ես երգել»,- ասել է երգչուհին:

Հավելենք, որ ֆիլմի համաշխարհային պրեմիերան նախատեսվում է հոկտեմբերի 3-ին:


MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

Մարգո Ռոբին VOGUE-ի նոր ֆոտոշարքի աստղն է

Հայտնի երգեր, որոնք (չեք հավատա, բայց) 2019-ին դարձան 10 տարեկան

Սոֆի Թըրները չի նկարահանվի այն նահանգներում, որտեղ արգելվում է հղիության արհեստական ընդհատումը

Met Gala 2019. Աստղերի ամենաարտասովոր լուքերը

2019թ.-ի աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ ըստ TIME-ի

Քիմ Քարդաշյանը խոսել է հայկական խոհանոցի մասին

Հայտնի են Billboard 2019 մրցանակաբաշխությանն առաջադրված աստղերը

Հայտնի մարդկանց քրոնիկ հիվանդությունները

Լեդի Գագան և նրա խելահեղ կերպարները

TOP 10. Twitter-ում ամենաշատ հետևորդներ ունեցող հայտնի մարդիկ

Հայտնի դերասանուհիները Մայքլ Յանսոնի օբյեկտիվում

Օդրի Հեփբըրն և Յուբեր դը Ժիվանշի. մուսայի և մաեստրոյի պատմությունը լուսանկարներով

Նկարիչը հայտնի մարդկանց դարձնում է մուլտֆիլմի հերոսներ

20 հայտնի աստղ շպարվելուց առաջ և հետո

Օսկար 2019 ետնաբեմում (Լուսանկարներ)