Ո՞րն է «Գահերի խաղ»-ի հեղանակի սիրելի սերիալը (2020-ի արտադրության) - VNews

Ո՞րն է «Գահերի խաղ»-ի հեղանակի սիրելի սերիալը (2020-ի արտադրության)

min - Ո՞րն է «Գահերի խաղ»-ի հեղանակի սիրելի սերիալը (2020-ի արտադրության)

«Գահերի խաղի» հեղինակ Ջորջ Մարտինը նշել է թե, որ սերիալն է ամենաշատը հավանել՝ անցնող, 2020 թվականի արտադրության: Գրողն իր բլոգում բացահայտեց, որ ինքը Սքոթ Ֆրանկի «The Queen’s Gambit» սերիալի մեծ երկրպագու է:

«Սա վեպի էկրանավորում է՝ 60-70-ականների շախմատային հանճարի մասին: Շատ հզոր վեպի շատ ճշգրիտ էկրանավորում ՝ գեղեցիկ գրված, խաղացված և բեմադրված: Կարծում եմ ՝ ձեզ դուր կգա: Եթե ​​աշխարհում արդարություն կա, սերիալը պետք է մրցանակների արժանանա». գրել է Ջորջ Մարտինը:

Մարտինի խոսքերով ՝ ինքը ծանոթ է շախմատի աշխարհին. նա նույնիսկ ցանկանում էր իրեն նվիրել շախմատին, բայց նախընտրեց գրել: «70-ականների սկզբին՝ քոլեջն ավարտելուց մի քանի տարի անց, շախմատը իմ կյանքի մեծ մասն էր: Այս ֆիլմը վերադարձրեց ինձ այդ հիշողությունները: Սերիալի գլխավոր հերոսի նման՝ ես շախմատ խաղալ սովորեցի բավականին երիտասարդ տարիքում և շատ շուտով սկսեցի խաղալ լավ մակարդակի վրա (իհարկե ոչ այնքան, որքան նա): Ես իմ ավագ դպրոցի շախմատի թիմի ավագն էի, քոլեջի շախմատային ակումբի հիմնադիրն ու նախագահը: Իմ առաջին երկու մեծ սիրահարությունները կապված էին աղջիկների հետ, որոնց ես հանդիպեցի շախմատի ակումբում», – ասել է Մարտինը:

Գրողը կարծում է, որ ճիշտ ընտրություն է կատարել ՝ կանգ առնելով գրականության վրա, քանի որ չէր կարող հասնել նույն բարձունքների, ինչ սերիալի հերոսուհի Բեթ Հարմոնը: Միևնույն ժամանակ, Մարտինը գովերգեց սերիայի հեղինակներին այն բանի համար, թե որքան ճշգրիտ են նրանք ցույց տվել շախմատի աշխարհը:


Ի՞նչ լավ սերիալներ թողարկվեցին 2020-ին. [10 սերիալ]

Սթիվեն Քինգի «Թալիսմանը» կէկրանավորեն Սթիվեն Սփիլբերգը և Դաֆեր եղբայրները

5 սերիալ կանանց մասին, կանանց համար

Better Call Saul-ի վերջին եթերաշրջանը հետաձգվել է

Netflix-ը թողարկում է անիմե-սերիալ «Տերմինատորի» մոտիվներով

The Handmaid’s Tale-ի 4-րդ եթերաշրջանի թիզերը

Առանց երազանքի տղամարդու…

Նոր ու լավ դետեկտիվ սերիալներ…

Ապստամբ թագուհին. ինչու՞ է Աննա Բոլեյնի դերը կերտում սևամորթ դերասանուհի

Աննա Բոլեյնի մասին պատմող նոր սերիալում գլխավոր դերը կմարմնավորի սևամորթ դերասանուհի

5 սերիալ՝ սիրո տոներին ընդառաջ [միայնակների համար]

Ի՞նչ կլինի Սամանտայի կերպարի հետ «Sex and the City»-ի շարունակության մեջ

«The Last of Us» սերիալում գլխավոր դերերը կկերտեն «G.O.T»-ի աստղերը

Ռուսական արտադրության նոր սերիալ. «Я не шучу»

Աննա Մելիքյանի «Քնքշանք»-ը…

Peaky Blinders-ը կավարտվի 6-րդ եթերաշրջանով