Որքան գումար են վաստակել «Գահերի խաղի» աստղերը նախագծի ողջ ընթացքում - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Որքան գումար են վաստակել «Գահերի խաղի» աստղերը նախագծի ողջ ընթացքում

Ավարտվեց «Գահերի խաղը»  (“Game of Thrones”) հեռուստասերիալը, սակայն քննարկումների բուռն ալիքը մինչ օրս էլ չի հանդարտվել: Գաղտնիք չէ, որ երկրպագուները դժգոհում են նախագծի վերջին՝ 8-րդ եթերաշրջանից, պնդելով, որ այս հեռուստասերիլը լավագույնը կոչվելու բոլոր նախադրյալներն ուներ, սակայն սցենարի հեղինակները չօգտվեցին այդ հնարավորությունից: Նշենք, որ գրքի հեղինակ Ջորջ Մարտինը խոստանում է, որ իր առաջարկած վերջաբանը դժգոհ չի թողնի երկրպագուներին:
Այս մասշտաբային նախագծի օգնությամբ կինոշուկան ոչ միայն բացահայտեց որոշ հեռանկարային և մեծ հույսեր ներշնչող դերասան-դերասանուհիների, այլև նրանց միլիոնատեր դարձրեց:

Եկեք պարզենք, թե «Գահերի խաղի» աստղերը նախագծի ողջ ընթացքում որքան գումար են վաստակել:

Նատալի Էմանուել (Միսանդեա), 1 000 000 դոլար

3-րդ եթերաշրջանում մենք ծանոթանում ենք Նատալի Էմանուելի հերոսուհու՝ Միսանդեայի հետ, որը կարճ ժամանակում հասցնում է սիրվել հանդիսատեսի կողմից և դառնալ շատ հարազատ: 5 եթերաշրջանների ընթացքում աղջիկը ստրուկից վերածվում է Դեյներիս Թարգարիենի աջ ձեռքի: Այս ողջ ընթացքում Նատալին վաստակում է 1 000 000 դոլար, ինչն այնքան էլ քիչ չէ, այնպես չէ՞:

Ալֆի Ալեն (Թեոն Գրեյջոյ), 2 000 000 դոլար

Ալֆի Ալենի հերոսը՝ Թեոն Գրեյջոյն 1-ին եթերաշրջանից է մեզ հետ:Այս 8 եթերաշրջանների ընթացքում նրա կերպարի մասին կարծիքները շատ հակասական էին, սակայն ի վերջո նրան հաջողվում է վաստակել սերիալի երկրպագուների սերը: Վերջին եթերաշրջաններում նա 1 էպիզոդի համար ստանում էր մոտ 100 000 դոլար, և արդյունքում նրա վաստակած ողջ գումարը կազմում է  2 000 000  դոլար:

Քոնլեթ Հիլ (Վարիս), 2 000 000 դոլար

Վարիսը ևս առաջին եթերաշրջանից մեզ հետ է: Վերջին երկու եթերաշրջաններում նրա՝ 1 էպիզոդի դիմաց վաստակը կազմում էր մոտ 1 00 000 դոլար: Նրա ընդհանուր վաստակը կազմում է 2 000 000 դոլար:

Գվենդոլին Քրիստի (Բրիանա Տարտ), 3 000 000 դոլար

Գվենդոլին Քրիստիի հերոսուհուն՝ քաջ և հավատարիմ Բրիանա Տարտին սիրում են բոլորը: 2-րդ եթերաշրջանից նա իր ներկայությամբ զարդարում է «Գահերի խաղը» և վերջինիս շնորհիվ էլ համաշխարհային ճանաչում է ձեռք բերում:

Celebrity Net Worth-ի տվյալների համաձայն նրա ընդհանուր վաստակը կազմում է 3 000 000 դոլար:

Իեն Գլեն (Ջորախ Մորմոնտ), 3 000 000 դոլար

Ջորախ Մորմոնտը գրեթե միշտ մեզ հետ է եղել, սակայն միշտ երկրորդական դերում: Դա իհարկե նրան չի խանգարել սիրվել բոլորիս կողմից և  Դեյներիսի համար դառնալ անփոխարինելի: Շոտլանդացի դերասանը նախագծի ողջ ընթացքում վաստակել է 3 000 000 դոլար:

Այզեք Հեմփսթեդ Ռայթ (Բրան Սթարք), 4 000 000 դոլար

Այզեքը 10 տարեկան էր, երբ նրան առաջարկում են մարմնավորել Բրան Սթարքին: Այսօր նա 19 տարեկան է և հասցրել է 4 000 000 դոլար վաստակել:

Սոֆի Թըրներ (Սանսա Սթարք), 6 000 000 դոլար

Սանսային չսիրելն անհնար է, այնպես չէ՞: Առաջին եթերաշրջանից արդեն աղջիկը մեծ հույսեր էր ներշնչում, և արի ու տես, որ նախագծի վերջին եթերաշրջաններում նա խոցելի աղջկանից վերածվում է շատ իմաստուն և քաջ երիտասարդ կնոջ: Նախագծի սկզբում Սոֆին վաստակում էր մոտավորապես 175 000 դոլար, բայց վերջին եթերաշրջանում դերասանուհու հոնորարն արդեն կազմում էր 210 000 դոլար, իսկ ողջ վաստակը՝
6 000 000 դոլար:

տես նաև՝Այն, ինչ պետք է իմանալ Սոֆի Թըրների, նույն ինքը՝ Սանսա Սթարքի մասին

Մեյսի Ուիլյամս (Արյա Սթարք), 6 000 000 դոլար

Ցանկում հաջորդը Մեյսի Ուիլյամսն է, որը մարմնավորում էր Արյա Սթարքին՝ աղջկա, որի միակ նպատակը ծնողների սպանության համար վրեժխնդիր լինելն էր և նա հասավ իր նպատակին, թեպետ Սերսեան մահացավ ոչ Արյայի ձեռքով…

8 եթերաշրջանների ընթացքում երկրպագուներս հետևում էինք, թե ըմբոստ փոքրիկ Արյան ինչպես է վերածվում իսկական մարտիկի, որին չի կանգնեցնի ոչինչ, բացարձակապես ոչինչ: Սկսելով 150 000 դոլարից մեկ էպիզոդի համար Մեյսիի հոնորարն աճում է ՝ մինչև 210 000 դոլարի, իսկ վաստակած ողջ գումարն այսօր կազմում է 6 000 000 դոլար:

տես նաև՝Այն, ինչ պետք է իմանալ Մեյսի Ուիլյամսի, նույն ինքը՝ Արյա Սթարքի մասին

Նատալի Դորմեր (Մարգերի Տիրել), 6 000 000 դոլար

Երկրպագուների ֆավորիտուհիներից մեկը՝ Մարգերի Տիրելն էկրաններին է 2-րդ եթերաշրջանից, և այդ ողջ ընթացքում հասցրել է երկրպագուների մեծ, շատ մեծ բանակ ձեռք բերել: 6-րդ եթերաշրջանում Մարգարին մահանում է թագուհի Սերսեայի նախաձեռնությամբ՝ հասցնելով վաստակել 6 000 000 դոլար:

Շատերը չեն հասկանում այդ ինչպես է ստացվել, որ Դորմերը, Թըրները և Ուիլյամսը կիսում են միևնույն ճակատագիրը, թեպետ վերջին երկու հերոսուհիները մինչև սերիալի ավատը մեզ հետ են: Սա բացատրվում է նրանով, որ կանխավ սերիալի պրոդյուսերները դերասանական կազմը բաժանել են A, B և C խմբերի, համաձայն որի B խմբի մեջ ընդգրկված դերասանները կվաստակեն 6 000 000 դոլար:

 Ռորի ՄաքՔան (Սանդոր Քլիգան), 6 000 000 դոլար

Սկսելով իր ուղին որպես բացասական կերպար Սանդոր Կլիգանը՝ Շուն մականունով վերածվում է դրական հերոսի և այսօր նրա վաստակած ամբողջ գումարը կազմում է 6 000 000 դոլար:

Լինա Հիդի (Սերսեա Լանիթեր), 9 000 000 դոլար

Անկրկնելի չարագործ Լինա Հիդին կամ նույն ինքը՝ Սերսեա Լանիսթերը պատկանում է A խմբին, և իր ներկայությամբ զարդարում է սերիալի 8 եթերաշրջանները, թեպետ համաձայնվեք, որ վերջին եթերաշրջանում դերասանուհին սահմանափակվում էր գինի խմելով և պատուհանից դուր նայելով:

Տարիներ առաջ մեկ էպիզոդի համար Լինան ստանում էր 150 000 դոլար, իսկ վերջին եթերաշրջաններում դերասանուհու հոնորարն աճում է մինչև 300 000, իսկ 8-րդ եթերաշրջանում ՝1 200 000 դոլարի: Դերասանուհին «Գահերի խաղի» ողջ ընթացքում վաստակել է 9 000 000 դոլար: 

տես նաև՝Այն, ինչ պետք է իմանալ Լինա Հիդիի, նույն ինքը՝ Սերսեա Լանիսթերի մասին

Քիթ Հարինգթոն (Ջոն Սնոու), 12 000 000 դոլար

Գլխավոր հերոսներից մեկը Քիթ Հարինգթոնը, որը մարմնավորում է Ջոն Սնոուին միշտ չէ, որ եղել է երկրպագուների ֆավորիտը: 5-րդ եթերաշրջանում Քիթի հոնորարն աճում է մինչև 300 000, 7-րդ եթերաշրջանում՝ 500 000, իսկ 8-րդ եթերաշրջանում՝ 1 200 000-ի:

Դերասանի վաստակը կազմում է 12 000 000 դոլար:

տես նաև՝ Այն, ինչ պետք է իմանալ Քիթ Հարինգթոնի, նույն ինքը՝ Ջոն Սնոուի մասին

Էմիլիա Քլարկ (Դեյներիս Թարգարիեն), 13 000 000 դոլար

Հարինգթոնի պես, Էմիլիա Քլարքը ևս իր ուղին սկսել է «Գահերի խաղով» և սա այս երկուսի միակ նմանությունը չէ. Էմիլիայի հոնորարը ևս բարձրացել է միայն 7-րդ եթերաշրջանում՝ կազմելով 500 000 դոլար, իսկ վերջին եթերաշրջանում յուրաքանչյուր էպիզոդի դիմաց նա ստանում էր 1 000 000 դոլարից ավել: Դերասանուհու ընդհանուր վաստակը կազմում է 13 000 000 դոլար:

 

տես նար՝…որ Դեյներիսին չկարոտեք. 7 փաստ դերասանուհու մասին

Փիթեր Դինքլեյջ (Թիրիոն Լանիսթեր), 15 000 000 դոլար

Ի տարբերություն նախագծում ներգրավված շատ դերասան-դերասանուհիների Փիթեր Դինքլեյջը հայտնի դառնալու հետ ոչ մի խնդիր չի ունեցել: Նա արդեն հայտնի էր ու սիրված,երբ ստացավ Թիրիոնին մարմնավորելու առաջարկ: Չնայած դրան, Դինքլեյջի հոնորարն առաջին եթերաշրջաններում 150 000 դոլար էր, սակայն ավելի ուշ HBO-ի հետ բանակցությունների արդյունքում դառնում է 300 000, իսկ ավելի ուշ՝ 1 200 000 դոլար:

 

տես նաև՝…որ Թիրիոն Լանիսթերին չկարոտեք. 10 փաստ դերասանի մասին

Նիկոլայ Կոստեր-Վալդաու (Ջեյմի Լանիսթեր), 16 000 000 դոլար

Դանիացի դերասան Նիկոլայ Կոստեր-Վալդաուի վաստակած գումարը «Գահերի խաղի» ողջ ընթացքում կազմում է 16 000 000 դոլար, սակայն նա նույնպես զերծ չի մնացել բանակցություններից: Նիկոլայի հոնորարը մի քանի անգամ աճել է՝ վերջին եթերաշրջանում հասնելով
1 200 000 դոլարի՝ 1 էպիզոդի համար:

տես նաև՝ Այն, ինչ պետք է իմանալ Նիկոլայ Կոստեր-Վալդաուի, նույն ինքը՝ Ջեյմի Լանիսթերի մասին


«Գահերի խաղի» նոր սփինոֆը

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

«Գահերի խաղի» այս դերասանները Էմմի 2019-ին առաջադրվելու հայտ են ներկայացրել

Սոֆի Թըրները և Ջո Ջոնասը ամուսնացել են երկրորդ անգամ

Ջորջ Մարտինը կասկածում է, որ հնարավոր կլինի կրկնել «Գահերի խաղի» հաջողությունը

Ինչպե՞ս արձագանքեցին «Գահերի խաղի» աստղերը սերիալի առաջին սեզոնի կադրերը նայելիս

Ջորջ Մարտինը խոսել է «Չեռնոբիլ» մինի-սերիալի մասին

«Գահերի խաղի» աստղ Սոֆը Թըրները կարող է մարմնավորել Բոյ Ջորջին

Սոֆի Թըրների ծնողները չգիտեին, որ «Գահերի խաղի» քասթինգին է մասնակցել

Սոֆի Թըրներն ու Մեյսի Ուիլիամսն իրենց ընկերության մասին պատմող նոր ֆիլմ կնկարահանեն

Սոֆի Թըրները պատմում է՝ ումն էր «Գահերի խաղի» կադրում հայտնված Starbucks բաժակը

Այն, ինչ պետք է իմանալ Էմիլի Ռատայկովսկու մասին

Ջոնաս եղբայրները «Գահերի խաղի» մասին ծիծաղելի հոլովակ են պատրաստել

Սոֆի Թըրների ամուսինը պատահաբար փորձել է համբուրել նրան կրկնօրինակողին

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Սոֆի Թըրները չի նկարահանվի այն նահանգներում, որտեղ արգելվում է հղիության արհեստական ընդհատումը