Որքան շատ է ֆիլմում ուտում Բրեդ Փիթը, այնքան ավելի ստացված է կինոնկարը - VNews

Որքան շատ է ֆիլմում ուտում Բրեդ Փիթը, այնքան ավելի ստացված է կինոնկարը

բրեդ փիթ - Որքան շատ է ֆիլմում ուտում Բրեդ Փիթը, այնքան ավելի ստացված է կինոնկարը

LundgrensFrontKick անունով ներկայացող օգտատերը պնդում է, որ այն ֆիլմերը, որոնցում հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն ուտում է ավելի քան 200 կալորիա պարունակող ուտելիք, արժանանում են ավելի բարձր գնահատականի և ավելի շատ գումար են վաստակում կինովարձույթում, քան այն ֆիլմերը, որոնցում դերասանը կամ քիչ է ուտում կամ էլ ընդհանրապես ոչինչ չի ուտում:

Կադրերն առանձնացնելիս օգտատերը չի հաշվում ըմպելիքները, բայց խոսում է նաև այն կադրերի մասին, որտեղ Փիթը ծամոն է ծամում (օրինակ՝ «Burn After Reading»/«Այրել կարդալուց հետո» ֆիլմում) և արյուն է խմում («Interview with the Vampire: The Vampire Chronicles»/«Հարցազրույց վամպիրի հետ» ֆիլմում):

Օգտատերը Փիթի մասնակցությամբ ֆիլմերն այսպես է դասակարգում. ֆիլմեր, որոնցում Փիթը ոչինչ չի ուտում, ֆիլմեր, որոնցում Փիթն ուտում է 200-ից քիչ կալորիա պարունակող ուտելիք և ֆիլմեր, որոնցում Փիթի կերած ուտելիքները պարունակում են ավելի քան 200 կալորիա: Ըստ նրա՝ առաջին խմբին պատկանող ֆիլմերը IMDb-ում հավաքել են 6,9 միավոր և վաստակել մոտ 68 միլիոն դոլար, երկրորդ խմբի ֆիլմերը՝ 6,8 միավոր և 110 միլիոն դոլար, իսկ երրորդ խմբի ֆիլմերը՝ 7 միավոր և 143 միլիոն դոլար: LundgrensFrontKick-ի ցանկում առաջատարի դերում է երրորդ խումբը:

Օգտատիրոջ արած հաշվարկներով Փիթն իր խաղացած կինոնկարների ընթացքում ընդհանուր հաշվով կերել է 4986 : Ընդ որում ըստ նրա՝ Փիթի խաղացած պերսոնաժների ամենասիրելի ուտեստը հնդկահավի տոտիկն է, որը նա ուտում է, օրինակ, «The Curious Case of Benjamin Button»/«Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» ֆիլմում, «Cool World»/«Զիլ աշխարհ»-ում ևն…

Ամենաշատը Փիթը կերել է «Moneyball»/«Մարդ, որը փոխեց ամեն ինչ» ֆիլմում: Այստեղ նա ուտում է մոտ 495 կալորիա: Երկրորդ տեղում «Interview with the Vampire: The Vampire Chronicles»/«Հարցազրույց վամպիրի հետ» ֆիլմն է՝ 450 կալորիա և երրորդ տեղում «Ocean’s Eleven»/«Օուշենի 11 ընկերներն» է՝ 448 կալորիա:

Ըստ LundgrensFrontKick-ի Փիթի ուտելու ամենագեղեցիկ կադրերը «Mr. & Mrs. Smith», «Ocean’s Eleven» և «Fury» ֆիլմերից են:

Փիթին ուտելիս կարող ես տեսնել այստեղ՝

Տես նաև՝


10 ամենաթանկ ֆիլմերը

Ի՞նչ դիտել տանը. ֆիլմեր՝ հագեցած գարնանային մթնոլորտով

«Գարեջուր գնդակի փոխարեն». Բրեդ Փիթը գարեջուր է նետում Մեթյու Մակքոնահիին[տեսանյութ]

2019-2020-ի լավագույն ֆիլմերից 5-ը. Սոֆիա Կոպոլայի նոր dramedy-ից մինչև Կաննի ռումինական էքշն-թրիլեր

Անջելինա Ջոլին վաճառում է Բրեդ Փիթի յուրօրինակ նվերը

Ոգեկոչող ֆիլմեր՝ քաղցկեղի դեմ պայքարի մասին… [5 ֆիլմ]

Ֆիլմեր, որոնց ավարտը ձեզ կզարմացնի…

Օսկար 2021. ովքե՞ր են հավանական նոմինանտները

10 ռոմանտիկ կատակերգություն՝ Netflix-ից

ֆիլմեր, որոնց գլխավոր դերում մառախուղն է

Netflix-ի 7 լավագույն ֆիլմերը (2020 թվական)

Հայտնիների սիրելի ֆիլմերը. 5 աստղ + 5 ֆիլմ

Նոր էտապ՝ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի երեխաների խնամակալության համար պայքարում

Բարաք Օբամայի սիրելի ֆիլմերը. [2020]

2020-ի լավագույն 12 ֆիլմերը, ըստ Անտոն Դոլինի

Աստղ չեն ծնվում. Ինչ են աշխատել նախկինում հայտնի աստղերը