fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի արտամրցույթային ծրագրի գլխավոր ֆիլմերը. խորհուրդ է տալիս փառատոնի ծրագրերի ղեկավար Կարեն Ավետիսյանը

Տարվա ամենասպասված իրադարձություններից մեկին՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մեկնարկին մնացել են հաշված օրեր: Արդեն շատ շուտով բոլորս ապրելու և շնչելու ենք կինոյով, մեզ զգալու ենք կինոյի հերոսներ և հերոսուհիներ, հանդիպելու ենք հետաքրքիր մարդկանց և նոր գիտելիքներ ենք ձեռք բերելու: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ կազմակերպիչները ջանք չեն խնայել, որ յուրաքանչյուր ոք, ելնելով իր նախասիրությունների շրջանակից, գտնի իր ֆիլմը և/կամ միջոցառումը:

«Ոսկե ծիրանին» ընդառաջ փառատոնի ծրագրերի ղեկավար Կարեն Ավետիսյանը խորհուրդ է տալիս արտամրցույթային ծրագրի մեջ ներառված այն ֆիլմերը, որոնք վստահաբար դուր կգան կինոսերներին:

Հոմանիշներ / Synonymes

ռեժ. ՝ Նադավ Լապիդ
դերերում ՝ Թոմ Մերսյե ևն

Բեռլինի 69-րդ միջազգային փառատոնի հաղթող այս ֆիլմի գլխավոր հերոսը ազգությամբ հրեա երիտասարդ է, որը լքում է հարազատ Իսրայելը և հաստատվում Փարիզում՝ հույս ունենալով, որ սիրո քաղաքը նրան գրկաբաց կընդունի, կդառնա նրա երկրորդ տունը, իսկ ֆրանսերենը՝ նրա հարազատ լեզուն, բայց ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, որքան առաջին հայացքից կարող է թվալ:
Շատ կարճ ժամանակում նա հասցնում է լուրջ անախորժությունների բախվել և խորը հիասթափություն ապրել, բայց կյանքը լի է նաև հաճելի անակնկալներով: Տղան ֆրանսիացի ընկերներ է ձեռք բերում, որոնք ոչ միայն նրան նյութական օգնություն են ցուցաբերում, այլև հույս ներշնչում, որ շատ շուտով նա կդառնա նրանցից մեկը:

Ֆիլմը նաև արժանացել է ՖԻՊՐԵՍԻ մրցանակի:

 

Վարդան Անյեսի աչքերով / Varda par Agnès

ռեժ. ՝ Անյես Վարդա ևն
դերերում ՝ Անյես Վարդա ևն

Ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Անյես Վարդայի՝ կինեմատոգրաֆում ունեցած ներդրումը բառերով անհնար է նկարագրել և գնահատել: Վարդայի արվեստին բնորոշ էին սոցիալական թեմաներն ու վառ արտահայտված ֆեմինիզմը, նա հետաքրքրված էր նաև էքսպերիմենտալ կինոյով: Վարդան ֆրանսիական «Նոր ալիքի» ամենավառ ներկայացուցիչներից մեկն էր: Իր առատ և վառ ստեղծագործական կարիերայի ընթացքում նա հասցրեց արժանանալ «Ոսկե արմավենու», «Ոսկե առյուծի», «Ոսկե արջի», ինչպես նաև Օսկարի պատվավոր մրցանակի:

Այս գործը մեծն Անյես Վարդայի մասին է, որը վերջերս է հրաժեշտ տվել կյանքին:

 

Երկնային մարտ / Batalla en el cielo

ռեժ. ՝ Կառլոս Ռեյգադաս
դերերում ՝ Մարկոս ​​Հերնանդես, Բերտա Ռուիս ևն

Այս ֆիլմի սյուժեն զարգանում է գլխավոր հերոսի՝ Մարկոսի շուրջ, որի կյանքում ճգնաժամային շրջան է այն բանից հետո, երբ երեխան, որին նա և կինն առևանգել էին, փրկագին պահանջելու նպատակով, մահանում է: Դեպրեսիան կլանում է Մարկոսին և հասնում իր գագաթնակետին, երբ հերոսը սպանում է իր գործատուի աղջկան, որը հորից գաղտնի մարմնավաճառությամբ էր զբաղվում և Մարկոսին «բախտ էր վիճակվել» օգտվել նրա ծառայություններից: Խղճի խայթը հանգիստ չի տալիս հերոսին, և նա, մեղքերը քավելու նպատակով, ուխտագնացության է գնում:

Սա Կառլոս Ռեյգադասի թերևս ամենահակասական ֆիլմն է. այս ֆիլմի վերաբերյալ բացասական կարծիքները երբեմն գերակշռում են դրականներին:

Մակաբույծը /Gisaengchung

ռեժ. ՝ Պոն Ջուն-խո
դերերում ՝ Սոն Կան-խո, Լի Սո-գյուն ևն

Կաննի 72-րդ կինոփառատոնի հաղթող այս ֆիլմը Պոն Ջուն-խոյի՝ վերջին 10 տարիների ընթացքում նկարահանած առաջին կորեերեն ֆիլմն է: Այն սոցիալական խնդիրների և դրանց հետևանքների մասին է: Հերոսներից մեկը՝ մեծահարուստ Փաքը երբեք, բացարձակապես երբեք ոչ մի բանի կարիք չի զգացել: Որպես ընտանիքին ամեն ինչից առավել սիրող հայր, նա ինչպես հարկն է հոգ է տանում ընտանիքի անդամների մասին, բայց շատ շուտով նրա և ընտանիքի անդամների կյանքը կտրուկ փոխվում է:

Մյուս հերոսը մի աղքատ տղա է, որը ճակատագրի բերումով ընկնում է հարուստների աշխարհ և նրանց նիստուկացով շարժվելու համար գնում է անմտածված քայլերի: 

Ռեժիսորը շեշտը դրել է այն թեմաների վրա, որոնք ակտուալ են բոլոր ազգերի համար:

Կաննում ֆիլմի ցուցադրությունից հետո հանդիսատեսը 15 րոպե ոտնկայս ծափահարել է նկարահանող անձնակազմին և դերասաններին:

Այկա / Айка, 2018

ռեժ. ՝ Սերգեյ Դվորցեվոյ
դերերում ՝ Սամալ Եսլյամովա, Դավիթ Ալավերդյան ևն

Ազգությամբ ղրղզ Այկան տեղափոխվում է Մոսկվա ապրելու և աշխատելու: Նա ընտրության ոչ մի հնարավորություն չունի. հերոսուհին ստիպված է իր նորածին երեխային ծննդատանը թողնել: Մոր և երեխայի միջև հեռավորությունն օր օրի ներսից քայքայում է Այկային, առանց իր փոքրիկի նրա կյանքը մղձավանջի է վերածվում: Շատ շուտով հերոսուհին լուրջ խնդրի առաջ է կանգնում. նա պետք է հասկանա՝ արդյոք պետք է շարունակի երեխայից հեռու ապրել, թե…

2018 թ. Սամալ Եսլյամովան արժանացավ «Ոսկե արմավենու»:

1 2

Սկորսեզեի 10 սիրելի ֆիլմը

Ազնվամորու փառատոնը լուսանկարներով

Այն ինչ պետք է իմանալ «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի մասին

«Ոսկե Ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոն (լուսանկարներ)

Քվենտին Տարանտինոն գուցե հրաժեշտ տա իր ռեժիսորական կարիերային

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանի հետ

Դիտել հուլիսին կինոթատրոնում

Այն, ինչ պետք է իմանալ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հատուկ հյուր Կառլոս Ռեյգադասի մասին

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի հետ

Քրիստոֆեր Նոլանի նոր ֆիլմն էկրաններ է բարձրանալու 2020 թ.

Հաստատվել է՝ Ռոբերտ Փեթինսոնը նոր Բեթմենն է

«Շիրակի էսքիզներ» կամ պարային Գյումրին…

21-րդ դարի լավագույն եվրոպական ֆիլմերը [մաս 1]

Ռոբերտ Փեթինսոնը կարող է լինել հաջորդ Բեթմենը

Դիտել փետրվարին մեր կինոթատրոններում [մաս 1]

Քրիս Էվանսը, Ռոբերտ Փեթինսոնն ու այլ հայտնի դերասաններ՝ Netflix-ի նոր ֆիլմում