«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի արտամրցույթային ծրագրի գլխավոր ֆիլմերը. խորհուրդ է տալիս փառատոնի ծրագրերի ղեկավար Կարեն Ավետիսյանը - Page 2 of 2 - VNews

«Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի արտամրցույթային ծրագրի գլխավոր ֆիլմերը. խորհուրդ է տալիս փառատոնի ծրագրերի ղեկավար Կարեն Ավետիսյանը

«Կլեպսիդրա » առողջարանը /Sanatorium pod klepsydra

ռեժ. ՝ Վոյցեխ Հաս
դերերում ՝ Յան Նովիցկի, Տադեուշ Կոնդրատ ևն

Այս ֆիլմը դուր կգա հատկապես նրանց, որոնք սիրում են միստիկա: Գլխավոր հերոսը Յոզեֆն է, որն ուղևորվում է այն առողջարան, որտեղ բուժվում է նրա հայրը: Բժիշկը նրան բացատրում է, որ ժամանակի հարաբերական լինելուց կախված, նրա հայրը մեռած է բոլորի համար, բայց ոչ նրանց, որոնք գտնվում են այդ հանգստավայրում: Յոզեֆը շրջում է առողջարանով, ընկնում հիշողությունների գիրկը, հիշում անգամ այն ​​ամենն, ինչն այդքան հմտորեն փորձում էր մոռանալ, խոսում է մոր և ինքն իր հետ, երբ նա դեռ մանուկ էր:

1973 թ. Կաննի կինոփառատոնում ֆիլմն արժանացել է ժյուրիի մրցանակի:

Պաուլինա / La patota

ռեժ. ՝ Սանտյագո Միտրե
դերերում ՝ Դոլորես Ֆոնցի ևն

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Արգենտինայում, և ֆիլմի կենտրոնում է 28-ամյա մի ուսուցչուհի, որի մարդասիրությունը և բարությունը օրերից մի օր նրան լուրջ հարված են հասցնում: Հրաժարվելով կարիերայից, նա հաստատվում է Արգենտինայի ծայրամասերից մեկում, և սկսում դասավանդել տեղացիներին, հույս ունենալով, որ կկարողա փոխել և կրթել նրանց: Տեղի բնակիչները, սակայն, շատ վատ են վարվում նրա հետ, բայց անգամ այդ քայլը չի ստիպում աղջկան չարությամբ լցվել մարդկանց դեմ. նա պաշտպան է կանգնում կասկածյալներին:

2015 թ. ֆիլմն արժանացել է ՖԻՊՐԵՍԻ մրցանակի:

 

Բարձրաշխարհիկ կյանք / High Life

ռեժ. ՝ Քլեր Դենի 
դերերում ՝ Ռոբերտ Փեթինսոն, Ժուլիետ Բինոշ ևն 

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում տիեզերքում, Երկրագնդին ամենամոտ Սև խոռոչի մոտ: Կյանքի է կոչվում մի նախագիծ, որը մեկընդմիշտ կփոխի հերոսների կյանքը: Մի խումբ կանայք և տղամարդիկ դատապարտված են մահապատժի և ստիպված են մասնակցել այդ նախագծի կատարմանը: Թիմում է նաև գլխավոր հերոսը՝ Մոնթեն, որն ինքնակամ հրաժարվել է սեռական հարաբերություններից:

Բժիշկ Դիբսն էքսպերիմենտներ է անում, որպեսզի հասկանա, թե ինչպես կարելի է երկարացնել կյանքը կայանում, բայց այդ բոլոր փորձերը դատապարտված են անհաջողության: Ժամանակը սլանում է, իսկ հերոսները ընկնում են հուսահատության և հիասթափության մեջ:

Ի դեպ ֆիլմի գաղափարը ռեժիսորի մոտ դեռ հեռավոր 2002 թ. էր ծագել:

Ներեցեք, ձեզ չգտանք /Sorry We Missed You

ռեժ. ՝ Քեն Լոուչ
դերերում ՝ Քրիս Հիտչես, Խարիետ Գոսթ ևն

Ֆիլմը մի ամուսնական զույգի մասին է, որը պայքարում է ֆինանսական ճգնաժամի դեմ: Հերոսները փորձում են ծայրը ծայրին հասցնել և բարելավել իրենց կյանքի որակը, միևնույն ժամանակ փորձելով չհուսահատվել:

 

Տեղ Երկրի վրա / Место на земле

ռեժ. ՝ Արթուր Արիստակիսյան 
դերերում ՝ Աննա Չերնովա, Վիտալի Հաև ևն

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Մոսկվայում: Հիպիների մի խումբ ապաստան է գտնում մի լքված տանը: Նրանք ապրում, սնվում քնում են իրար հետ և երազում ավելի լավ ապագայի մասին, և որ աշխարհում մի օր կիշխեն սերն ու խաղաղությունը: Խմբի առաջնորդը վստահ է, որ երջանիկների ամենամեծ առաքելությունը շրջապատին սեր ու քնքշություն տալն է, և որ աշխարհը միայն այդ դեպքում ավելի լավը կդառնա: Նա տարված է այն գաղափարով, որ պետք է սեր և սեքս նվիրի ծերերին, հիվանդներին, և բոլոր նրանց, որոնք մերժված են մյուսների կողմից:

 

1 2

Ինչ դիտել տանը. ֆրանսիական «Նոր ալիքի» դասական Անյես Վարդայի կարճամետրաժ ֆիլմը

Ինչ դիտել տանը. Հայաո Միյաձակիի մասին պատմող նոր վավերագրական ֆիլմը

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Անհետացած քաղաքների հավաքածու»

Լավաշի տոնական օր

11րդ. ReAnimania-ն Հայաստանում

Հանճարեղ կինոռեժիսորները ֆոտոխցիկով

Սկորսեզեի 10 սիրելի ֆիլմերը

Ազնվամորու փառատոնը լուսանկարներով

Այն ինչ պետք է իմանալ «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի մասին

«Ոսկե Ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոն (լուսանկարներ)

Քվենտին Տարանտինոն գուցե հրաժեշտ տա իր ռեժիսորական կարիերային

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարյա Հովհաննիսյանի հետ

Դիտել հուլիսին կինոթատրոնում

Այն, ինչ պետք է իմանալ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հատուկ հյուր Կառլոս Ռեյգադասի մասին

Զրուցեցինք «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանի հետ

Քրիստոֆեր Նոլանի նոր ֆիլմն էկրաններ է բարձրանալու 2020 թ.