Լրացուցիչ

Ընտրել լեզուն

«Ոսկե ծիրան» 2018-ի ֆիլմերը

Post image1120 1 - «Ոսկե ծիրան» 2018-ի ֆիլմերը

Յուրաքանչյուր տարի աշխարհից և Հայաստանից շատ ռեժիսորներ, կինոքննադատներ, լրագրողներ ու պարզապես կինոսերներ ամռան ամենատաք և ծիրանաշատ ամսին՝ հուլիսին հավաքվում են Երևանում՝ ծիրան վայելելու և  ՀՀ Կինոգետների ու կինոլրագրողների ասոցիացիայի կողմից հիմնադրված «Ոսկե ծիրան» ամենամյա փառատոնին մասնակցելու:
Այս տարի «Ոսկե ծիրան» փառատոնը կանցկացվի հուլիսի 8-15-ը ընկած ժամանակահատվածում:

Ահա այս տարվա  Ոսկե Ծիրանին ցուցադրվող ֆիլմերի ցանկը:

Փառատոնի բացմանը, ինչպես նաև փակմանը կցուցադրվի Ռոբեր Գեդիգյանի «Ծովի մոտի տունը/La villa» ֆիլմը:

la - «Ոսկե ծիրան» 2018-ի ֆիլմերը
Անգելան, Ջոզեֆն ու Արմանը այցելում են իրենց ծեր հորը: Հայրը խնամքի կարիք ունի և Արմանը հոգ է տանում նրա մասին: Սակայն շատ շուտով ընտանիքի անդամների կյանքում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում:

Խաղարկային ֆիլմերի ցանկում են.

Աննայի պատերազմը/Война Анны 

ռեժ.՝Ալեքսեյ Ֆեդորչենկո

anna 1 - «Ոսկե ծիրան» 2018-ի ֆիլմերը

Պատերազմը զրկել է փոքրիկ Աննային իր ընտանիքից: Երկու տարի Աննան թաքնվել է գերմանացիներից և հույս ունի, որ պատերազմի վերջը մոտ է:

Տոլգա Կարաչելիկ, «Թիթեռնիկներ/Kelebekler»
Ջերնիմալ Ռոքս,«Բախտ/Fortuna»
Թոմաս Շթուբեր, «Շարքերի միջև/In den Gängen»
Յանեզ Իվան, «Իվան/Ivan»
Մալգորժատա Շումովսկա, «Դեմք/Twarz»
Շիրին Սենո, «Նյարդային թարգմանություն/Nervous Translation», Ֆիլիպիններ
Իլիան Ջեվելեկով, «Ամենահաս/Omnipresent»
Մուայադ Ալայան, «Սառայի և Սալեմի հաշվետվություննը/The Reports on Sarah and Saleem», Պաղեստին
Ուլիսես Պորա, «Վագր/Tigre»

Դոկումենտալ ֆիլմերի ցանկում են.

Հեսամ Էսլան, «20-րդ դարաշրջանի կասկածյալները/20th circuit suspects»
Էմիլիանո Դանթե, «Ապենիններ/Apennines»
Շեվան Միզրահի, «Հեռավոր համաստեղություն/Distant  constellation»
Լիդիա Շայնին,«Ներդաշնակություն/Harmony»
Լուիս Բոլոնեզի, «Նախկին շամանը/Ex-shaman»
Բորիս Միտիչ, «Ոչինչ չգովելով/In praise of nothing»
Մատեու Բրոուիլարդ, «Ձգողականության մասին/Regarding gravity», Կանադա
Այնարա Վերա, «Աստծո կամոք կհանդիպենք վաղը/See you tomorrow, God willing»
Ֆելիքս Կոլոմեր, «Կրակոց/Shootball»
Ժան Լիբոն, «Օգնիր ինձ Աստված/So help me God»
Ալեքսանդր Աբատուրով, «որդի/The son»
Վախթանգ Կունցև-Գաբաշվիլի, «Թափանցիկ աշխարհ/transparent world»

Ոչ մրցակցային ֆիլմերի ցանկում են.

Դովլատով/Довлатов

ռեժ.՝ Ալեքսեյ Գերման կրտսեր

դօոլատօ - «Ոսկե ծիրան» 2018-ի ֆիլմերը

Ֆիլմի իրադարձությունները մեզ տեղափոխում են նախորդ դարի 70-ականներ, Ռուսաստան: Կինոժապավենի կենտրոնում է գրող Սերգեյ Դովլաթովի կյանքը և ստեղծագործական ուղին: Դովլաթովը տաղանդավոր էր, շատ տաղանդավոր, սակայն ոչ մի հրատարակչություն չէր ցանկանում տպագրել նրա ստեղծագործությունները, պատճառաբանելով, որ հեղինակը խոսում էր ճշմարտության լեզվով, իսկ մարդիկ չեն ցանկանում կարդալ այն, ինչի մասին տեղյակ են:
Դովլաթովի ստեղծագործությունները լույս են տեսնում հետմահու, իսկ այսօր նա համարվում է 20-րդ դարի լավագույն գրողներից մեկը:
Ֆիլմը «Ոսկե արջի» դափնեկիր է:

Բոլորը տեղյակ են/Todos lo saben

ռեժ.՝Ազղար Ֆարհադի

պենելօծ - «Ոսկե ծիրան» 2018-ի ֆիլմերը

Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Կառոլինան, Արգենտինայի տաք և գեղեցիկ մայրաքաղաք Բուենոս Այրեսից մեկնում է Իսպանիա՝ հարազատներին այցելության: Կառոլինայի ճանապարհը լի է բազմաթիվ խոչընդոտներով:

Հու Բո, «Բոլոր փղերը լուռ են մնում/ All elephant sitting still»
Բեն վան Լիսհաութ, «Անսպասելին/Stowaway»
Ալեքսեյ Վախրուշև, «Տունդրայի գիրքը/Книга тундры: Повесть о Вуквукае – маленьком камне»
Սամյուել Մաոզ, «Ֆոքստրոտ/Foxtrot»

fox - «Ոսկե ծիրան» 2018-ի ֆիլմերըԼարի Սմիթ, «Թրաֆիքինգ/Trafficker»
Անդրիուս Սթոնիս, «Կինը և սառցադաշտը/Woman and the glacier»
Կայի Չենգջի, «Այրիացած վհուկը/The widowed witch»

Ֆրանկոֆոնիայի ծրագրի շրջանակներում կցուցադրվեն.

Դենիս Կոտե,  «Նուրբ մաշկը/Ta peau si lisse»
Աբդելատիֆ Քեշիշ, «Մեկտուբ, իմ սեր/Mektoub, My Love: Canto Uno»

Միլա/Milla

ռեժ.՝ Վալերի Մասադիան

mi - «Ոսկե ծիրան» 2018-ի ֆիլմերը

Ֆիլմը երիտասարդներ Միլայի և Լեոյի մասին է, որոնք փախչում են տնից և նոր կյանք են սկսում:

«Հայկական պանորամա» ծրագրի շրջանակներում կցուցադրվեն.

խաղարկային ֆիլմեր.

Անահիտ Աբադ, «Եվա/Eva»
Աբոլֆազլ Ջալիլի,«Մայրամուտի բեռնատարը/Sunset truck»

դոկումենտալ ֆիլմեր.

Մանե Բաղդասարյան, «Հարմարվողականություն/Adaptation»
Վահագն Խաչատրյան, «Լուսինը, արևը և մուշկետավոր զինվորները/The moon, the sun and the musketeers»
Միգել Անխել Նիետո, «Արարատի ստվերը. հայկական սփյուռքի պատկեր»
Արթուր Սահակյան, Քամի/With the wind»

կարճամետրաժ ֆիլմեր.

Սուրեն Բաբայան, «Տեսուչներ/Land surveyors»

Գարիկ Մաշկարյան, «Աստված և Մագոգը/God and Magog»

Ցուցադրվելու են նաև Ջանֆրանկո Ռոզիի «Ծովի մակարդակից ցածր/Below Sea Level» և «Վարձու մարդասպանը. սենյակ 164/El Sicario, Room 164» ֆիլմերը:
Ինչպես նաև կցուցադրվի շվեդ հանճարեղ ռեժիսոր Ինգմար Բերգմանի հիշատակին նվիրված Յանե Մագնուսոնի «Բերգման. կյանքի մեկ տարին/Bergman: A Year in a Life» ֆիլմը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Ոսկե ծիրան 2018. Կարմիր գորգ, Դարեն Արանոֆսկի (լուսանկարներ)

Ոսկե ծիրան 2018-ի լավագույն 10 ֆիլմերը. Դիանա Մարտիրոսյանն է խորհուրդ տալիս [մաս 2]

Ոսկե ծիրան 2018-ի լավագույն 10 ֆիլմերը. Դիանա Մարտիրոսյանն է խորհուրդ տալիս [մաս 1]

2018 թ. ամենաթեժ ֆիլմերն ըստ “Esquire” ամսագրի

Էվան ՄաքԳրեգորը կնկարահանվի Սթենլի Կուբրիկի “The Shining” ֆիլմի 2-րդ մասում

«Mother», «Black Swan» և այլ ֆիլմերի ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին կժամանի Հայաստան

«Once Upon a Time in Hollywood/Մեկ անգամ Հոլիվուդում». առաջին կադրը

21-րդ դարի սեքս խորհրդանիշ Մոնիկա Բելուչիի նոր հարցազրույցն ու լուսանկարները

Տիգրան Մանսուրյանն ասում է . . .

5 ֆիլմ յոգայի մասին

Արտավազդ Փելեշյանն ասում է . . .

5 ֆիլմ, որ պետք է դիտել ամռանը

Դասականների հետքերով. 5 ֆիլմ Ֆեդերիկո Ֆելինիից

Մհեր Մկրտչյանը «Կյանք ու կռվի», դրան նախորդած ու հաջորդող ֆիլմերի մասին [տեսանյութ]

Արգելված ֆիլմեր, որոնք այնուամենայնիվ ցուցադրվել են. մաս 2

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…