Ոսկե ծիրան 2018-ի լավագույն 10 ֆիլմերը. Դիանա Մարտիրոսյանն է խորհուրդ տալիս [մաս 1] - VNews

Ոսկե ծիրան 2018-ի լավագույն 10 ֆիլմերը. Դիանա Մարտիրոսյանն է խորհուրդ տալիս [մաս 1]

դիանա 3 - Ոսկե ծիրան 2018-ի լավագույն 10 ֆիլմերը. Դիանա Մարտիրոսյանն է խորհուրդ տալիս [մաս 1]

Հուլիսի 8-15-ը Երևանում իսկական կինոտոն է. «Ոսկե ծիրան» միջազգային 15-րդ կինոփառատոնն է մեր մայրաքաղաք բերել համաշխարհային կինեմատոգրաֆի լավագույն նմուշներից մի քանիսը:
Ի՞նչ դիտել, ի՞նչպես կողմոնորշվել ֆիլմերի ընտրության հարցում: Կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանն է փորձում օգնել այս հարցում. նա միջազգային տարբեր կինոփառատոնների շրջանակներում հասցրել է դիտել այս ֆիլմերը և պատմում է մեզ դրանց մասին.

1. 3 օր Քիբերոնում / 3 Tage in Quiberon

Ռեժ՝ Էմիլի Աթեֆ

Դերասաններ՝ Մարի Բաումեր, Բիրգիտ Խինիխմայար, Չարլի Խյուբներ, Ռոբերտ Գվիզդեկ, Դենի Լավան

MV5BNjBlNTBjODgtNDk1MS00ZjMwLTlhNzItODI0ZDY3ZDdmMzYwXkEyXkFqcGdeQXVyMjY3MzQwNzk@. V1 960x641 - Ոսկե ծիրան 2018-ի լավագույն 10 ֆիլմերը. Դիանա Մարտիրոսյանն է խորհուրդ տալիս [մաս 1]

Հետաքրքրասեր աչքերից հեռու՝ ծովափին գտնվող կոկիկ հանգստյան տանը, վաղեմի ընկերուհուն է այցելում Հիլդեն (Բիրգիտ Խինիխմայար): Հյուրանոցում, կարծես, ստեղծված են աշխարհի աղմուկից մեկուսացման համար բոլոր նախապայմանները, իսկ ընդունարանի բարեհամբույր աշխատակիցը հոգ է տանում հյուրի մասին, ինչպես հարազատի։  Չէ՞ որ հյուրն ու Հիլդեյի հարյուր տարվա ընկերուհին ֆրանսիական և գերմանական կինոյի աստղ, չքնաղ և աշխարհահռչակ Ռոմի Շնայդերն է (Մարի Բաումեր), որը փախչել է Ալեն Դելոնի հետ հարաբերությունների խզումից և ընտանեկան խնդիրներից հեռու՝ այստեղ, Քիբերոն։ Սակայն ժամերով անկողնում թավալվելն ու անհոգ ծովափնյա զբոսանքը ընդհատում են Ռոմիի հին ընկեր-լուսանկարիչը և նրա գործընկեր՝ համառ ու հանդուգն լրագրողը, որի վրա ոչ մի ազդեցություն չի թողնում դերասանուհու անսպառ, բնական հմայքը։ Նրանք եկել են այստեղ՝ Քիբերոն, որպեսզի ներկայացնեն Ռոմի Շնայդերին այնպիսին, ինչպիսին որ նա կա իրականում, էկրանից դուրս. շփոթված և մոլորված, սակայն անհատույց սիրող ու լավատես։

2. Ֆոքստրոտ / Foxtrot

ռեժ՝ Սամուել Մաոզ

Դերասաններ՝ Լիոր Աշկենազի, Սարա Ադլեր

foxtrot 960x540 - Ոսկե ծիրան 2018-ի լավագույն 10 ֆիլմերը. Դիանա Մարտիրոսյանն է խորհուրդ տալիս [մաս 1]

Իսրայել, մեր օրեր։ Միխայել և Դաֆնե Ֆելդմանների բարեկեցիկ կյանք են ներխուժում իսրայելական բանակի սպաները. Ֆելդմանների որդին, որը ծառայում էր սահմանին, մահացել է։ Հաջորդ րոպեները անցնում են ռազմական կանոնակարգին համաձայն՝ արագ և հապճեպ. բժիշկ, հանգստացնող դեղամիջոցներ, հարազատների ներգրավվում՝ շոկային իրավիճակներում բազմաթիվ անգամներ իրենց վարպետությունը հղկած սպաները գիտեն իրենց գործը։

Սամուել, կամ ինչպես նրան անվանում են հայրենիքում՝ Շմուել Մաոզը, իզուր չէ, որ նկարում է ֆիլմեր միայն տասը տարին մեկ։ Հազվադեպ, սակայն խիստ նշանակետային։ Նրա՝ ռազմական «պարը» պարելիս՝ հանդիսատեսը սկզբում սեփական մաշկի վրա զգում և վերապրում է ողբերգության անվերադարձ ու ֆատալ շրջապտույտը, որը կարող է հասցնել սրտնխառնոցի։ Սակայն ֆիլմի երկրորդ և երրորդ մասերում պատմությունը շուռ է գալիս գլխի վրա, կարծես, չարախնդորեն հայտարարելով՝ տեսեք, թե ուր կարող է հասցնել տարրական անփութությունը, աննպատակ պատերազմների շարանն ու անիմաստ կռիվը։

Խուսափելով հնարավոր բոլոր սփոյլերներից՝ պետք է ուղղակի նշել, որ «Ֆոքստրոտը» համարձակ ելույթ է, սատիրայի և տրագեդիայի համերաշխ ու հարմոտիկ միության արդյունք, պացիֆիստական պար, ստեղծված աբսուրդի թատրոնի կանոններին համաձայն, որը կոտրում է բոլոր հնարավոր կարծրատիպերը (եթե, իհարկե, դրանք առկա են) սահմանին կանգնած երիտասարդ ու անփորձ զինվորի ներկայի ու ապագայի և իր՝ ծանր, բերգմանական ընտանեկան ճգնաժամին հավասար ապրումներ ունեցող իրավիճակի մասին։

1 2

Ի՞նչ դիտել տանը. ամառային մթնոլորտով ֆիլմեր, որոնք դուք հնարավոր է դեռ չեք տեսել

Կինո՝ կյանքի հիմքով. «Պատանդները»

Ի՞նչ ֆիլմեր են ստեղծվում Հայաստանում կամ ինչպես կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը նկարեց իր առաջին ֆիլմը

Հոբելյանական և քովիդյան. Կիևի միջազգային կինոփառատոն «Молодість»-ը՝ կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի աչքերով

10 ամենաթանկ ֆիլմերը

2021-ին հայերենով տպագրված գրքեր, որ արժե կարդալ

Ինչ դիտել տանը. եռակի օսկարակիր Ֆրենսիս ՄքԴորմանդի ֆիլմերից, որոնք գուցե չեք տեսել

Մայիսին թողարկվելիք 10 լավագույն ֆիլմերը՝ ըստ BBC-ի

Օսկար 2021. քոչվորների տրիումֆը

BAFTA 2021. առաջին օրվա հաղթողները

5 ֆիլմ + 5 գիրք [Արեն Մալաքյան]

Ինչու՞ է Ռեգե Ժան֊Փեյջը հեռացել «Bridgerton»-ից

Առաջիկա շաբաթվա կինոպրեմիերաները

93-րդ Օսկարը. ինչպիսին է լինելու տարվա կարևորագույն (մի փոքր տարօրինակ) կինոմրցանակաբաշխությունը

Արցախի մասին պատմող ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է

ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի նոմինանտների թվում են Դեյվիդ Ֆինչերը, Զաք Բրաֆը և այլոք