Ոսկե ծիրան 2021. ի՞նչ դիտել երևանյան կինոփառատոնի ժամանակ - VNews

Ոսկե ծիրան 2021. ի՞նչ դիտել երևանյան կինոփառատոնի ժամանակ

Annette adam driver Marion Cotillard - Ոսկե ծիրան 2021. ի՞նչ դիտել երևանյան կինոփառատոնի ժամանակ

Հոկտեմբերի 3-ին մեկնարկում է հեղինակային կինեմատոգրաֆի սիրահարների համար ամենասպասված՝ Ոսկե ծիրան Երևանի միջազգային 18-րդ կինոփառատոնը՝ օֆլայն, այսինքն սովորական՝ կինոթատրոններ հաճախելու հնավորություն ունեցող ձևաչափով: Փառատոնի ֆիլմերի մրցութային ծրագրերի համադրողներից կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանը Vnews Culture-ի համար առանձնացրել է արտամրցութային 5 ֆիլմ, որոնք խորհուրդ է տալիս դիտել բոլոր չափահասներին, հատկապես՝ ինքնատիպ և երգիծական կինեմատոգրաֆի սիրահարներին, որոնք անգամ ֆրանսիական սարսափ ֆիլմում կգտնեն զավեշտալի դրվագներ, իսկ խոզուկի մասին պատմող էսթետիկ դոկում կկարողանան կարեկցել հմայիչ չորքոտանի էակներին:

 

 

 

 

202003145 3 RWD 1380 960x540 - Ոսկե ծիրան 2021. ի՞նչ դիտել երևանյան կինոփառատոնի ժամանակ

«Գունդա», ռեժիսոր՝ Վիկտոր Կոսակովսկի, պրոդյուսեր՝ Խոաքին Ֆենիքս

 

Գունդան նորվեգական անասնաֆերմայում ապրող առողջ գոճեմայր է, ով վերջերս ծննդաբերել է և վայելում է իր գոճիների հետ խաղաղ ու անշտապ ֆերմերական առօրյան: Գունդան նաև վավերագրական կինոյի վարպետ Վիկտոր Կոսակովսկու համանուն ֆիլմի գլխավոր հերոսուհին է և անգամ վեգանական շրջանակներից դուրս հասցրել է սիրվել ամբողջ աշխարհում, չէ որ նորվեգա-բրիտանա-ամերիկյան արտադրության և Խոաքին Ֆենիքսի պես հնչեղ անվան շնորհիվ Կոսակովսկու մասին իմացան անգամ սովորական կինոդիտողները, համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ անցած տարի Բեռլինալեում, իսկ ֆիլմը արժանացավ միջազգային կինոլրագրողների բարձր գնահատականին: Ժամ ու կեսանոց գեղատեսիլ կենդանական դրաման առանց որևէ երկխոսության, նկարված սև ու սպիտակի տարրատեսակ երանգներով դյութում է բնության հմայքով և մթերային կոնսյումերիստական շղթայի անդառնալի տրագիզմով: Կոսակովսկին վստահ է. եթե ամեն ինչ առանց այդ էլ հասկանալի է՝ ինչի՞ համար ավելորդ անգամ դիմել խոսքերի:

 

Brody Annette 960x606 - Ոսկե ծիրան 2021. ի՞նչ դիտել երևանյան կինոփառատոնի ժամանակ

 

«Անետ», ռեժիսոր՝ Լեոս Կարաքս, գլխավոր դերերում՝ Ադամ Դռայվեր և Մարիոն Կոտիյար

 

Ֆրանսիական կինեմատոգրաֆի ամենահակասական, ինքնատիպ, պրովոկատիվ, նորորար, զգացմունքային, դժբախտ և պտղաբեր հեղինակներից մեկը՝ մաեստրո Լեոս Կարաքսը, կարծես, առաջին անգամ ուղիղ խոսել է անձնական ողբերգության մասին: Տասը տարի առաջ Կարաքսի կինը՝ ռուս դերասանուհի Եկատերինա Գոլուբևան մահացել է Փարիզում՝ այդպես էլ չպարզած անհասկանալի հանգամանքների բերումով: 2021-ին Կաննի միջազգային կինոփառատոնը բացում է Կարաքսի վերջին ֆիլմը՝ «Անետ»-ը, որը պատմում է սթենդ-ափ կոմիկ Հենրի ՄքՀենրիի (Դռայվեր) և օպերային դիվա Էնն Դեֆրանսնուի (Կոտիյար) համատեղ կյանքի և ինդիվիդուալ գործունեության մասին: Կարաքսի ֆիլմը ոչ ավանդական մյուզիքլ է, որտեղ սիրահարված Հենրին, երգելով, օրալ հաճույք է պարգևում սիրելիին, իսկ Կոտիյարի հերոսուհին երգում է անգամ զուգարանակոնքի վրա նստած: Նմանատիպ ռեժիսորական լուծումները դարձնում են ողբերգական պատմությունը ֆարսային և զվարճալի, իսկ Կարաքսը ֆիլմի ամենասկզբում էլ զգուշացնում է՝ լուրջ մի վերաբերվեք էկրանին կատարվող իրադարձություններին:

 

 

222 960x540 - Ոսկե ծիրան 2021. ի՞նչ դիտել երևանյան կինոփառատոնի ժամանակ

«Տիտան», ռեժիսոր՝ Ժյուլիա Դյուկուրնո, գլխավոր դերերում՝ Ագաթ Ռուսել և Վենսան Լինդոն

 

Եթե դուք վատանում եք արյան տեսարաններից և զզվում ցանկացած տեսակի բռնությունից՝ հանգիստ բաց թողեք «Տիտան»-ը: Սակայն եթե տարանտինոյական ոճի խմբակային մորթոցիները ձեր սրտով են և նմանատիպ դրվագների դիտման ժամանակ դուք հանգիստ ծամում և անգամ կուլ եք տալիս փոփ-քորնը, ապա ֆրանսուհի Ժյուլի Դյուկուրնոն, ով ամիսներ առաջ Կաննում արժանացավ Ոսկե արմավենու ճյուղի, կարող է դառնալ ձեր նոր ֆավորիտը:

«Տիտան»-ը փոքր տարիքում ավտովթարի ենթարկված Ալեքսիայի մասին է, ում չարաբաստիկ դեպքից հետո վիրահատում են՝ գլխում տեղադրելով տիտանե թիթեղ: Այդ օրվանից աղջիկը սկսում է տարօրինակ և քնքուշ սիրով վերաբերվել բոլոր մետաղական առարկաներին, հատկապես՝ մեքենաներին: Զարմանալի չէ, որ արդեն հասուն և ինքնուրույն Ալեքսիան դառնում է պարուհի՝ սեքսուալ և գայթակղիչ շարժումներ կատարելով գեղեցիկ ավտոմեքենաների շարժիչների կափարիչներին:

Դյուկուրնոն պատմում է այն մասին, թե ինչպես են մարդիկ սիրում և տրվում մեքենաներին ու մեխանիզմներին և ինչու չէ, նաև սմարթֆոններին ու համակարգիչներին: Իսկ գուցե սա նոր՝ կիբեր-ֆուտուրիստական ժամանակաշրջանի կայամական կտակարան է: Ամեն մեկը կգտնի թաքնված մեսիջի սեփական պատասխանը:

 

 

f02f03eb dcb8 4fe0 ab34 602f9e1b725a a5526d90 960x640 - Ոսկե ծիրան 2021. ի՞նչ դիտել երևանյան կինոփառատոնի ժամանակ

«Հիշողություն», ռեժիսոր՝ Ապիչատպոն Վիրասետակուլ, գլխավոր դերում՝ Թիլդա Սուինթոն

 

Կաննի կինոփառատոնի դափնեկիր, թայ ռեժիսոր և սցենարիստ Ապիչատպոն Վիրասետակուլի ֆիլմը նույնպես այս տարվա Կաննի ծրագրից է, որտեղ արժանացել է Ժյուրիի մրցանակի և արդեն ընտրվել է Կոլումբիայի կողմից՝ որպես Օսկարի Լավագույն միջազգային ֆիլմ անվանակարգի թեկնածու: Թայ ռեժիսորը Կոլումբիայում նկարել է մեդիտատիվ ֆիլմ բրիտանուհի Թիլդա Սուինթոնի մասնակցությամբ, ով տառապում է անքնությամբ, խնանում է հիվանդ քրոջը և փորձում է հասկանալ, թե որն է իր ականջին ժամանակ առ ժամանակ լսվող անհայտ ձայնի աղբյուրը:

Աշխարհի ամենաբարդ անուն ունեցող ռեժիսոր Ապիչատպոն Վիրասետակուլն առաջին անգամ ֆիլմ է նկարել հայրենի Թայլանդից դուրս և գլխավոր դերի համար հրավիրել է սիրված մեգաաստղ Սուինթոնին, ով մարմնավորում է ծաղիկների մասնագետ Ջեսիքային և փորձում տալ անբացատրելիի պատասխանը թե՛ իր, թե՛ ամբողջ մարդկության համար: Ռեժիսորի Կոլումբիան օրորում է և հիպնոզացնում ոչ միայն այն պատճառով, որ գործողությունների քանակն ու տեմպը մինիմալիստիկ է, այլ ավելի շուտ այն պատճառով, որ Վիրասետակուլի մոտ ամեն ինչ մոգական աստիճանի տարօրինակ է, կլանող ու ոմանց համար անգամ կախվածություն առաջացնող:

 

1603272980846 1053x0702 0x0x0x0 1603272984640 960x640 - Ոսկե ծիրան 2021. ի՞նչ դիտել երևանյան կինոփառատոնի ժամանակ

«Ձախորդ հուպտվոցի կամ գժական պոռնո», ռեժիսոր՝ Ռադու Ժուդե

 

Մեր մանկության առասպելներից էր՝ «դատուները զուգարան չեն գնում»-ը, որը ժամանակակից Ռումինիայում ռեժիսոր և սցենարիստ Ռադու Ժուդեն հասցրել է «դասատուները սեքսով չեն զբաղվում» երգիծական աբսուրդի: Էմիլիան (Կատյա Պասկարիու) երիտասարդ կին է, ով աշխատում է էլիտար դպրոցում, ամուսնացած է, ունի երեխա: Մի օր որոշում է ամուսնու հետ սեքսով զբաղվելու ժամանակ տեսանկարահանել կեղծամով ու ձեռնաշղթաներով հարուստ սեռական ակտը՝ չենթադրելով, որ հոլովակը կարող է պատահաբար հայտնվել համացանցում և խայտառակել իրեն Բուխարեստով մեկ: Էմիլիան քայլում է ռումինական մայրաքաղաքով, ծանոթացնում մեզ քաղաքի կենղացին և կոլորիտին, իսկ ինքը պատրաստվում ծնողական ժողովին, որտեղ մի խումբ անծանոթ մարդիկ պետք է որոշեն, որքանով է բարոյական ուսուցչուհու համար նմանատիպ սեքսուալ կյանքի առկայությունը՝ սեփական ամուսնու հետ, սեփական անկողնում:

Ժուդեն, իհարկե, որոշ չափով խոսում է և՛ սլաթ-շեյմինգից (անգլ.՝ slut-shaming), և՛ կեղծ բարեպաշտությունից, և՛ երկակի չափանիշներից: Իր ռումինական սոցիումը՝ դյուրագրգիռ քաղաքացիներով, Covid-ին չհավատացող դեղատան հաճախորդներով և ուրիշի անկողին քիթ խոթող հետաքրքրասերներով այնքան է հիշեցնում մեր հայաստանյան իրականությունը: Ուղղակի մեզ մոտ ոչ ոք այս մասին բարձրաձայն չի խոսում, այն էլ այսպես սրամիտ ու ինքնահեգնական:

 


Բացառիկ հարցազրույց Ոսկե ծիրանի պատվավոր հյուր Փոլ Շրեյդերի հետ

Օդեսայի միջազգային կինոփառատոն. Հայաստանը՝ ժյուրիի կազմում ու Կաննի մեծ ֆիլմերը

Հոբելյանական և քովիդյան. Կիևի միջազգային կինոփառատոն «Молодість»-ը՝ կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի աչքերով

2021-ին հայերենով տպագրված գրքեր, որ արժե կարդալ

[Berlinale-2021]. տարեսկզբի ամենամեծ կինոփառատոնի հուշագրավ ֆիլմերը

[Berlinale-2021]. «Անհաջող կենակցում կամ մոլեգին պոռնո»-ն արժանացել է Ոսկե արջի

[Berlinale-2021].վավերագրական Արցախի մասին, կորեական մինիմալիզմ և գերմանական մեյնսթրիմ

5 երևանյան տուն-թանգարան, որ արժե այցելել

Երևանը, վերջապես, անցնում է աղբի տեսակավորման

Ջիվան Ավետիսյանի ֆիլմը հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնից՝ փոխարինվելով ադրբեջանական ֆիլմով

«Սասունցի Դավիթ». արձանի ու հեղինակի պատմությունը

Մեր Կուկուրուզնիկը. [ինչպե՞ ս կառուցեցին, ինչպե՞ս քանդեցին]

Կոնդի բաց ու փակ դռները… [+լուսանկարներ]

Կինոքննադատները խորհուրդ են տալիս. [Ամստերդամից Կեյս Դրիսենը]

Ալմոդովարից բացի. իսպանական կինոյի կարևորագույն 5 ֆիլմ

Կասկադի մասին՝ փաստերով