-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Science հանդեսում մի հետազոտություն է հրապարակվել, ըստ որի կորոնավիրուսի տարածման մեջ առավել մեծ դեր ունեն երեխաներն ու երիտասարդները:
Փրինսթոնի համալսարանի, Ջոն Հոփքինսի համալսարանի և Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները վերլուծել են Հնդկաստանի հարավ-արևելքի 575 հազար բնակիչների շրջանում SARS-CoV-2-ով վարակվելու մոտավորապես 85 հազար հաստատված դեպք՝ վարակի փոխանցման հավանական ուղիներին հետևելու նպատակով:Պարզվել է, որ վարակվածների 71 տոկոսը վիրուսը չի փոխանցել մյուսների հետ շփումների միջոցով, բայց ախտահարվածների ութ տոկոսին բաժին է ընկել վարակման նոր դեպքերի 60 տոկոսը: Նաև գիտնականները որոշել են, որ վարակվածների խմբում հիվանդները դիտարկվող շփումների միջոցով միջին հաշվով ավելի երիտասարդ էին մյուս հիվանդներից, ինչպես նաև նրանց շրջանում ավելի հաճախ հանդիպում էին կանայք:
Ըստ ուսումնասիրության արդյունքների, մասնագետները եկել են այն եզրակացության, որ երեխաներին ու երիտասարդներին բաժին է ընկել հիվանդության դեպքերի շուրջ մեկ երրորդը, և այս խումբը հանգուցայինն են համարել կորոնավիրուսի տարածման հարցում։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո