fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Վրացական կինեմատոգրաֆի լավագույն 5 ֆիլմերը [մաս 1]

Վրացական կինեմատոգրաֆը միշտ էլ աչքի է ընկել լավ գործերով, որոնք հարուստ են գույներով և ֆանտաստիկ մթնոլորտով: Վրացի նկարիչները, քանդակագործները, գրողները, կինեմատոգրաֆիստներն այնքան են սիրում իրենց հայրենիքը, որ այդ սերն արտացոլվում է վերջիններիս գործերում և հասնում մեզ իր ամենագեղեցիկ դրսևորմամբ:

Առաջարկում ենք ծանոթանալ վրացական կինեմատոգրաֆի լավագույն 5 գործերին:

Տերևաթափ/Листопад, 1966

ռեժ.՝ Օթար Իոսելիանի
դերերում՝Ռամազ Գիորգոբիանի, Գոգի Խարաբաձե, Մարինա Քարցիվաձե ևն

Ընկերներ Նիկոն և Օթարը համալսարանն ավարտելուց հետո աշխատանք են գտնում գինու գործարանում: Ի տարբերություն Նիկոյի, Օթարն ամեն ինչին շատ հանգիստ է վերաբերվում: Նիկոն ոչ մի բանի վրա չի կարողանում աչք փակել և շատ հաճախ աշխատանքային կոնֆլիկտներ է ունենում գործընկերների հետ: Մի օր Նիկոն սիրահարվում է…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Հազար ու մի բաղադրատոմս սիրահարված խոհարարից/1001 рецепт влюбленного кулинара/Shekvarebuli kulinaris ataserti retsepti, 1996

ռեժ.՝Նանա Ջորջաձե
դերերում՝Պիեր Ռիշար, Նինո Կիրտաձե ևն

1995 թ. Փարիզ: Այստեղ պատրաստվում են Նիկո Փիրոսմանիի աշխատանքների ցուցահանդեսին: Հերոսներից մեկը՝ Անտոն Գոգոլաձեն հանդիպում է առեղծվածային Մարսել Իշակին, որն իր մոտ է պահում Անտոնի մոր՝ Սեսիլ Աբաշիձեի ձեռագիրը: Այս ձեռագրում Սեսիլը պատմում է իր ամենամեծ և խելահեղ սիրո՝ Պասկալ Իշակի մասին, որին նա հանդիպել է 20-ականներին Վրաստանում: Նրանց սիրավեպը մի քանի օր է տևել, սակայն այդ մի քանի օրը հերիք էր, այս երկուսը մեկընդմիշտ դաջվեն միմյանց հիշողություններում: Ձեռագիրն իր ներսում է պահում խելահեղ սիրո, հարաբերությունների, անմոռանալի պահերի մանրակրկիտ նկարագրությունը:

Ի դեպ 1997 թ. ֆիլմը նոմինացվել է Օսկարի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Կույր ժամադրություններ/Слепые свидания, 2013

ռեժ.՝Լևան Կոգուաշվիլի
դերերում՝Անդրո Սակվարելիձե, Արչիլ Կիկոձե ևն

40-ամյա Սանդրոն ապրում է ծնողների հետ, որոնք երազում են թոռնիկների մասին և անընդհատ խնդրում են որդուն ամուսնանալ և ընտանիք կազմել: Սանդրոն, սակայն թերահավատորեն է մոտենում հարաբերություններին, քանի որ նրա բախտը երբեք, բացարձակապես երբեք չի բերել: Ընկերոջ հետ նրանք ինտերնետով կանանց հետ են ծանոթանում, գնում ժամադրությունների, սակայն ամեն անգամ հիասթափվում ինչպես առաջին անգամ: Հերթական անհաջող հանդիպումից հետո Սանդրոն պատահաբար հանդիպում է Մանանային և սիրահարվում, սակայն վերջինս ամուսին ունի, որը լուրջ խոչընդոտ է Սանդրոյի համար: Սիրային եռանկյունին կլանում է հերոսներին…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Մանդարիններ/Мандарины/Mandariinid, 2013

ռեժ.՝Զազա Ուրուշաձե
դերերում՝Լեմբիթ Ուլֆսակ, Գիորգի Նակաշիձե ևն

Տեղափոխվենք 1992 թ. Աբխազիա: Էստոնական գյուղի միակ բնակիչներն Իվոն է, Մարգուսը և բժիշկ Յուխանը, որը պատրաստվում է հեռանալ գյուղից:

Վրացիների և աբխազների միջև բռնկված պատերազմը հասնում է նաև գյուղ և անդրադառնում տեղացիների վրա: Հերոսները վիրավոր չեչեն զինվոր են հայտնաբերում: Իվոն վերջինիս իր տուն է տանում, որ բուժի և ոտքի կանգնեցնի: Մահացածներին հողին հանձնելու ժամանակ Մարգուսը պատահաբար մի վրացի տղա էլ է հայտնաբերում, որը հրաշքով էր ողջ մնացել: Նրան նույնպես Իվոյի տուն են տանում:

Այսպես մի տանիքի տակ են հավաքվում ֆիլմի բոլոր հերոսները…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Եգիպտացորենի կղզի/Кукурузный остров/Simindis kundzuli, 2014

ռեժ.՝ Գիորգի Օվաշվիլի
դերերում՝Իլյաս Սալման ևն

Աբխազ մի գյուղացի հաստատվում է Էնգուրի գետի մի փոքրիկ կղզում, և այստեղ իր և թոռնուհու համար խրճիթ է կառուցում: Ծերունին մշակում է հողը, եգիպտացորեն աճեցնում և հետևում, թե ինչպես է մեծանում նրա թոռնուհին: Ժամանակն անցնում է, կյանքը հոսում իր հունով, աղջիկը մեծանում, իսկ ծերունին՝ ծերանում:

Ժամանակի դեմ ոչ ոք չի կարող պայքարել, այնպես չէ՞…

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

 


5 ամառային ֆիլմ

Հունիսի 27-ին Դիլիջանում կմեկնարկի “ImKino” միջազգային կինոլաբորատորիան

5 ֆիլմ Չեռնոբիլի վթարի և դրա հետևանքների մասին

«Notre Dame»-ի նոր տեսքի 7 տարբերակ

5 դրամատիկ ֆիլմ հայկական վշտի մասին

Նկարիչների հարգանքի տուրքը Աստվածամոր տաճարին՝ արվեստի օգնությամբ

Ավերակ և հույս. «Notre Dame»-ը՝ հրդեհից հետո. լուսանկարներ

Փարիզի Աստվածամոր տաճարը՝ կտավներում

Փարիզի Աստվածամոր տաճար. Փաստեր

Սալմա Հայեքի ամուսինը 113մլն դոլար կներդնի Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու գործում

Փարիզի Աստվածամոր տաճարը լուսանկարներով

Փարիզի Աստվածամոր տաճարն այրվում է

Կաննի կինոփառատոնի հաղթող ֆիլմերը. [մաս 1]

Լուսանկարներ «Ֆրանսիական համբույր. սիրային նամակ Փարիզին» ֆոտոգրքից

Մառլոն Բրանդոյի 5 լավագույն ֆիլմերը

21-րդ դարի լավագույն եվրոպական ֆիլմերը [մաս 1]