Լրացուցիչ

Ընտրել լեզուն

Վրաստանում հանգստի առավելություններն ու թերությունները

concept3 - Վրաստանում հանգստի առավելություններն ու թերությունները

Արդեն սկսվել են ամառային արձակուրդները և բոլորը մտածում են՝ որտե՞ղ անցկացնել դրանք: Երևանյան տապից խուսափելու ամենահարմար ու մատչելի տարբերակներից մեկը մեր հարևան հանրապետությունն է: Ունենալով սևծովյան ափեր՝ Վրաստանը շատերին է գրավում իր մոտիկությամբ, մատչելիությամբ և հասանելիությամբ:
VivaroNews Culture-ը ձեզ է ներկայացնում Վրաստանում հանգստի բացասական ու դրական կողմերը, որ դուք իմանաք՝ ինչ ակնկալել և լավ ծրագրեք ձեր հանգիստը մեկնելուց առաջ:

1. Ագրեսիվ և կոպիտ մարդիկ – գեղեցիկ աղջիկներ և տղաներ

Անծանոթ քաղաքներում, որտեղ մարդկանց դիմագծերը օտար են, շատերի մոտ երբեմն առաջանում է ճնշվածություն: Դրան էլ եթե գումարենք մարդկանց կոպտությունն ու աննրբանկատությունը, ձեր արձակուդը զգալիորեն կկորցնի իր էֆեկտիվությունը:
Քանի դեռ նրանք ոչ մի բառ չեն ասել, դուք հնարավորություն ունեք հիանալու կովկասյան գեղեցկությամբ: Վրացիներն ու վրացուհիները աչքի են ընկնում խոշոր և արտահայտված աչքերով: Աղջիկների կազմվածքը գրեթե անթերի է. դե իհարկե, ծովը այստեղ իր մեծ մասնաբաժինը ունի: Հուսանք՝ այս գեղեցկությունը կվերականգնի ձեր ուժերը:

8f1c598edbe95a558d42cc75a1dd00cd 1 - Վրաստանում հանգստի առավելություններն ու թերությունները

2. Անկանխատեսելի եղանակ – տաք ծով

Եթե պատրաստվում եք ձեզ հետ վերցնել միայնր լողազգեստ, ապա հիշեցնենք, որ չէր խանգարի անպայման ունենալ տաք հագուստ: Սև ծովը կարող է այդքան էլ սպիտակ սրտով չընդունել ձեզ, և օրեր շարունակ ստիպված կլինեք նստել ափից շատ հեռու ու հետևել, թե ինչպես է ալեկոծվող ծովը կամաց կամաց ձեզ մոտենում:
Ինչքան էլ եղանակը բարեհաճ չգտնվի ձեր հանդեպ, մի ընկճվեք: Ծովը, բարի հսկայի պես, ինչքան էլ բարկացած լինի, միևնույն է՝ հոգին տաք է: Հերիք է մեկ անգամ ալիքը հարվածի ձեզ, արդեն մտերմանում եք, մինչև առաջիկա անձրևը: Բայց հոգ չէ, միգուցե դուք ռոմանտի՞կ եք:

sunset georgia black sea - Վրաստանում հանգստի առավելություններն ու թերությունները

3. Վատ սպասարկում – համեղ ուտեստներ

Եթե երկնքում ձեր աստղերը վատ են դասավորվել, կամ լուսինը բարեհաճ չէ ձեր հանդեպ ու դուք հայտնվել եք լրիվ անծանոթ հյուրանոցում, ձեզ սպասվում են մի շարք տհաճություններ:
Ինչ լեզվով ուզում ես խոսիր, բացատրիր, վիճիր, փնովիր, միևնույն է՝ վրացական արտաքինով աշխատակիցը աչքերը ճպճպացնելով նայում է դեմքիդ ու հեռանում:
Խինկալի, խաչապուրի, օջախուրի, իմերուլի… Էլ որտե՞ղ կարող եք ուտել իսկական վրացական ուտեստներ, եթե ոչ Վրաստանում: Եթե անգամ ոչ մի լեզվով չկարողանաք բացատրել, թե ինչ եք ուզում, օգտվեք ձեռքերի, ոտքերի, միմիկաների տված հնարավորություններից: Իսկ մի բաժակ թարխունի լիմոնադը ձեզ հաստատ կստիպի ժպտալ:

530 - Վրաստանում հանգստի առավելություններն ու թերությունները

Ամեն դեպքում, եթե ծովափնյա քաղաքներից կամ գյուղերից հոգնեք, կարող եք գնալ Թիֆլիս: Դե, իհարկե, մայրաքաղաքում ամեն ինչ պետք է որ ավելի լավը լինի:

4. Նորի ու հնի ոչ համահունչ համադրություն – հարուստ կանաչ

Թիֆլիսը կամ սիրում են, կամ ոչ: Ամեն դեպքում անտարբեր չի մնում ոչ ոք:
Երբ նայում ես բարձրահարկ շենքի տանիքից Թիֆլիսը քեզ դրախտ է թվում. լույսեր, գույներ և հանգստություն: Երբ վերջապես որոշում ես կուլ գնալ քաղաքի մեջ, տեսնում ես նաև նրա թերությունները: Հին քաղաքի պահպանված մասունքները ոչ մի կերպ չեն համակերպվում նոր դիզայնի հետ, այստեղ կիսատության զգացում ես ունենում. ոչ հինն ես ընկալում, ոչ էլ նորը: Սակայն Թիֆլիսը հրաշք քաղաք է: Եթե Թիֆլիսի ճարտարապետությունը ձեր սրտով չլինի, մի՛ շտապեք սրտնեղել, այստեղ բնությունը կգա լրացնելու բոլոր բացերը: Ասում են՝ քաղաքները, որոնք գետի ափին են, միշտ գեղեցիկ են. իսկապես: Տներ բարձունքների վրա, ներքում գետ, չորսկողմը փարթամ բնություն, բլուրների վրա ամրոցներ…

fixedw large 4x - Վրաստանում հանգստի առավելություններն ու թերությունները

5. Ռաբիզ լաքշըրի հասարակություն – համով-հոտով Հավլաբարում

Եվրոպա, Եվրոպա: Այս հսկան փորձում է իր ցանցը գցել բոլորին: Կովկասյան եվրոպացի՞: Սա երբեմն անտանելի համադրություն է: Եթե որոշել ես տեսնել Հին Թբիլիսին, ապա ստիպված ենք զգուծացնել. ծխի, վատ երաժշտության ներքո դուք մի փոքր կդժվարանաք հնի համնուհոտը վայելել:
Այդ դեպքում անհապաղ նստեք որևէ տաքսի և գնացեք Հավլաբար: Այս թաղամասը ձեզ կդիմավորի հարազատի պես: Ու չի բացառվում, որ շատ հաճախ այստեղ ձեզ խնդրեն խոսել հայերեն, որովհետև ռուսերեն չեն հասկանում:

 

georgia tbilisi davit aghmashenebeli - Վրաստանում հանգստի առավելություններն ու թերությունները

6. – А у вас есть wi-fi?–Нет. – Tbilisi loves you

Քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող սրճարանում չկա Wi-Fi: Այսպիսի դեպքերը թող ձեզ չզարմացնեն: Եթե սրճարաններում չկա Wi-Fi, մի շտապեք խուճապի մատնվել: Քաղաքի կենտրոնական մասերում անվճար աշխատում է «Tbilisi loves you» Wi-Fi-ը: Ճիշտ է, վերջինիս արագությամբ ֆիլմ չեք կարող նայել, բայց ֆեյսբուքում նկար ներբեռնել, նոր փոստ գրել, և հարազատների հետ կապվել հաստատ կարող եք:

IMG 6935 - Վրաստանում հանգստի առավելություններն ու թերությունները

15. Տուգանման նոր համակարգ վարորդների համար –  gg-ին Վրաստանում է

Ձե՞ր մեքենայով եք ուզում գնալ Թիֆլիս: Ոչ, ոչ և ոչ: Այստեղ ոչ-ոք չի ների ձեր վրիպումները: Հուլիսի 1-ից երկրում գործում է 100 միավորի համակարգը: Այս միավորները կցվում են վարորդական իրավունքին և կատարած յուրաքանչյուր խախտման դեպքում հանվում է որոշակի միավոր: Միավորների զրոյանալու դեպքում, վարորդը զրկվում է վարորդական իրավունքից, իսկ օտարերկրացիները՝ Վրաստանում երթևեկելու իրավունքից:
Սակայն հայկական GG օնլայն տաքսի ծառայությունը նաև Վրաստանում է, նույն սակագներով, սպասարկման նույն բարձր որակով: Լիարժեք հանգիստն ապահովված է. չեք մտածելու ոչ մեքենան կայանելու, ոչ էլ վարելու իրավունքից զրկվելու մասին:

Tbilisi Traffic Transportation in Georgia - Վրաստանում հանգստի առավելություններն ու թերությունները

Բարի արձակուրդ բոլորին: