«Վրիժառուներ. Վերջնախաղը» հաղթել է «Ավատարին»՝ դառնալով ամենաեկամտաբեր ֆիլմը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

«Վրիժառուներ. Վերջնախաղը» հաղթել է «Ավատարին»՝ դառնալով ամենաեկամտաբեր ֆիլմը

«Ավատար»/«Avatar» ֆիլմն այլևս բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր ֆիլմը չէ. Marvel-ի «Վրիժառուներ. Վերջնախաղ»/«Avengers: Endgame»-ը վերջ է դրել այդ ֆիլմի 10-ամյա փառքին:

Ռուսսո եղբայրների ռեժիսորական աշխատանքին պատկանող «Վերջնախաղը» երեկ՝ հուլիսի 21-ին, կարողացել է հավաքել ավելի քան 2մլր790 մլն դոլար և սա ընդամենը 4 ամսում: Այս ռեկորդը նախկինում պատկանում էր ռեժիսոր Ջեյմս Քամերոնի «Ավատար» ֆիլմին, որը թողարկվել էր 2009թ.-ին և 2մլրդ789մլն դոլարով արդեն 10 տարի շարունակ համարվում էր բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր ֆիլմը:

Walt Disney Studios ընկերության տնօրեններից մեկը՝ Ալան Հորնն այս մասին խոսելով շնորհակալություն է հայտնել այն բոլոր երկրպագուներին, որոնք օգնել են «Վրիժառուները. Վերջնախաղ»-ը հասցնել նման պատմական բարձունքի:

«Իհարկե նույնիսկ 10 տարի անց Ջեմս Քամերոնի «Ավատար» ֆիլմը դեռ հզոր ազդեցություն ունի ֆիլմաշխարհի վրա: Այս երկու ֆիլմերն ապացույցն են այն բանի, որ ֆիլմերը կարող են հուզել ու միլիոնավոր մարդկանց համախմբել միևնույն գաղափարի շուրջ»,- շարունակել է նա:

Այս պահին բոլոր ժամանակների ամենաեկամտաբեր ֆիլմերի ցանկը հետևյալ տեսքն ունի՝

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


5 ամենահուզիչ մահվան դրվագները ֆիլմերից (մաս 2)

2019-ի ամենաշատ վարձատրվող դերասաններն ըստ Forbes-ի

Աշխարհի ամենաշատ եկամուտ ունեցող 10 ֆիլմերը

Սփոյլերներ. 5+ հարց, որ ծագեց «Avengers: Endgame»-ից հետո

Marvel-ի դերասանները՝ «Վերջնախաղի» համաշխարհային պրեմիերայի կարմիր գորգին

«Avengers. Endgame»-ի հսկայական սփոյլեռ հոլովակ է հայտվել համացանցում

5 երիտասարդ դերասան, որոնք կարող են Օսկարի արժանանալ

Հայտնի ֆիլմերն անիմացվելուց առաջ և հետո

5 ամենահուզիչ մահվան դրվագները ֆիլմերից

Ո՞վ է Կապիտան Մարվելը. Այն ամենն, ինչ հայտնի է նոր հերոսի ֆիլմի մասին

15 տպավորիչ սաունդթրեք ֆիլմերից

Մարդիկ ծիծաղելի նկարագրություններ են տալիս հայտնի ֆիլմերին

Գտեք ձեր ծննդյան տարեթվին նկարահանված լավագույն ֆիլմը

Բոլոր ժամանակների ամենաշատ եկամուտ ունեցող 10 ֆիլմերը

«Ավատար 2»-ը ճանապարհին է