Վաշինգտոն. Կոստյումների և սկյուռիկների քաղաք - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Վաշինգտոն. Կոստյումների և սկյուռիկների քաղաք

Ամերիկայի միացյալ նահանգները հարուստ է այնպիսի քաղաքներով, որոնք երազանք են միլիոնավոր մարդկանց համար: Նյույորքյան ձմեռը, Չիկագոյի ջազային երեկոները,  Լոս Անջելեսի այրող արևը և Մայամիի դրախտային ծովափները շատ շատերի մոտ ԱՄՆ-ի առաջին ասոցացիան են: Դա է գուցե պատճառը, որ շատ հաճախ մարդիկ նույնիսկ շփոթում են և որպես ԱՄՆ-ի մայրաքաղաք են համարում վերը նշված քաղաքներից մեկը: Բայց Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնն իր կոլորիտով, պատմամշակութային արժեքներով և քաղաքային գրավչությամբ ամենևին էլ չի զիջում մյուսներին:

Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր և քիչ հայտնի փաստեր Վաշինգտոնի մասին:

 

  • Քաղաքը հիմնադրվել է 1790 թ. և անվանվել ԱՄՆ-ի հիմնադիր նախագահի՝ Ջորջ Վաշինգտոնի պատվին: Պաշտոնական անվանումն է Կոլումբիայի շրջան, Վաշինգտոն ԴիՍի (Washington, District of Columbia): Այն անկախ տարածք է և չի մտնում ոչ մի նահանգի կազմի մեջ:

 

  • Վաշինգտոնի արվարձաններում գործում է շուրջ 11 համալսարանական քոլեջ, որոնք ավելի քան 20.000 ուսանողի համար բացում են ապագայի լուրջ հեռանկարներ:

 

  • Քաղաքը ղեկավարում են քաղաքային խորհուրդը (13 անդամ) և քաղաքապետը: Բայց ԱՄՆ կոնգրեսը համարվում է քաղաքի լիազոր մարմին և քաղաքային խորհրդի կողմից ընդունված ցանկացած որոշում կարող է բեկանել: Ստացվում է այնպես, որ նահանգների ինքնավարությունն ավելի բարձր մակարդակի վրա է, քանի մայրաքաղաքինը:

  • Վաշինգտոնի քաղաքն ունի կարգախոս՝ «Արդարություն բոլորի համար» (“Justice for All /Justitia Omnibus“):

 

  • Քաղաքում լուսանկարելիս պետք է զգույշ լինել, որովհետև ոստիկաններին նկարելը խստիվ արգելվում է (և նրանք ամենուր են), իսկ երեխաներին լուսանկարելու համար պետք է նրանց ծնողներից գրավոր թույլտվություն ստանալ:

 

  • Վաշինգտոնում չկան բարձրահարկ շենքեր և երկնաքերեր: Պատճառը 1910 թ. քաղաքային խորհրդի կողմից ընդունված որոշումն է, որով արգելվում է սահմանված չափից բարձր (6.1 մ) շինություն կառուցել: Եվ եթե քաղաքին հայացք գցենք վերևից, կտեսնենք, որ ամենաբարձր և «զգաստ» շինությունը Սպիտակ տունն է: Բայց քաղաքի հնաբնակներից շատերը պնդում են, որ իրականում նման որոշում չի եղել և իշխանությունների սահմանափակման փորձը զգուշացման մակարդակով պսակվել է հաջողությամբ:

  • Վաշինգտոնում գրեթե բոլորը կոստյումով են, աղջիկ թե տղա՝ սկսած դեռահասներից մինչև պաշտոնյաներ և տարեցներ:

 

  • Քաղաղի մակերեսը կազմում է շուրջ 177 կմ² և դրա 70%-ը զբաղեցնում են այգիներն ու ազգային պարկերը:

 

  • Վաշինգտոնում կենդանիների բազմազանությունը խիստ սակավ է, հանդիպում են միայն ճնճղուկներ և սկյուռիկներ՝ փոխարենը նրանք ամենուր են :