Ուես Անդերսոնի սիրելի ֆիլմերը՝ Շերից և Ջեֆ Բրիջեսից մինչև վաղ Պոլանսկի. մաս 1 - VNews

Ուես Անդերսոնի սիրելի ֆիլմերը՝ Շերից և Ջեֆ Բրիջեսից մինչև վաղ Պոլանսկի. մաս 1

Վերջերս համացանցում հայտնվեց ամերիկյան հեղինակային կինեմատոգրաֆի ամենապահանջված հեքիաթասացի նոր ֆիլմի առաջին թրեյլերը: Այդ կապակցությամդ հրապարակում ենք Ուես Անդերսոնի սիրելի ֆիլմերը կամ դրանց մի մասը: Ամեն դեպքում այս ցուցակում տեղ գտածների մասին ռեժիսորը հրապարակավ խոսել է:

 

«Տոնի», 1935

Ժան Ռենուարը իմպրեսիոնիստ Պիեռ Օգյուստ Ռենուարի որդին է՝ ֆրանսիական Նոր ալիքի կարևորագույն հենասյուներից մեկը, 50-ականների ամենամեծ կինոդեմքերից։ Ժամանակին Ռենուարի ֆիլմերը ոգեշնչել են Օրսոն Ուելսին, Մարտին Սկորսեզեին, Վուդի Ալենին և Ուես Անդերսոնին։ Ռենուարի «Տոնի»-ն համարվում է իտալական նեոռեալիզմի սկզբնակետերից մեկը։ «Շատ գեղեցիկ, լիրիկական ֆիլմ է, անսահման տխուր։ Ռենուարի գլուխգործոցը», – նշել է Անդրեսոնը Rotten Tomatoes կայքին տված հարցազրույցում։

«Հրեշտակ-կործանիչ», 1962

Կարող է տարօրինակ թվալ, բայց պաստելային գույների և վինտաժային ինտերիերի հայտնի սիրահար Անդերսոնը հատուկ առանձնացնում է կինո-սյուրռեալիզմի վարպետ, միակ և անկրկնելի Լուիս Բունուելին և իր կարևորագույն ռեժիսորական աշխատանքներից մեկը՝ «Հրեշտակ-կործանիչ»-ը, որի սյուժեն ի հայտ է եկել Թեոդոր Ժերիկոյի «Մեդուզայի լաստանավակը» կտավի շնորհիվ։ «Մայք Նիքոլսը (ամերիկացի ռեժիսոր) ասում էր, որ մտածում է Բունուելի մասին ամեն օր, ասել է Անդերսոնը։-Ես հիշում իր մասին նույնքան հաճախ կամ գուցե օրը մեջ»։

 

«Ռոզմարիի երեխան», 1968

Ռոման Պոլանսկու բեկումնային հորորի մասին գիտեն անգամ նրանք, որոնք ծանոթ չեն ռեժիսորի և ժանրի պատմությանը։ 20-րդ դարի կարևորագույն հոգեբանական թրիլերի մասին Անդերսոնն ունի սեփական մոտեցումը.

 Այս ֆիլմը բազմիցս ոգեշնչել է ինձ, ինչքան էլ դիտեմ՝ միշտ կստանամ նոր մտահղացումներ։ Միա Ֆերոուն աննկարագրելի է խաղում, իսկ սցենարը պարզապես խելքահան է անում, այդ աստիճան լավ է գրված։

 

«Վերջին կինոդիտումը», 1971

Պիտեր Բոգդանովիչի ֆիլմերը այդքան էլ տարածված չեն հայ սինեֆիլների շրջանակում, այնինչ Անդերսոնը համարում է, որ հենց այս ռեժիսորի (և Սկորսեզեի) շնորհիվ հայտնվում է ամբողջ դասական կինեմատոգրաֆը դիտելու ցանկությունը։ «Վերջին կինոդիտումը» պատկերում է փոքր քաղաքի անշտապ կյանքը, դեռահասների փոխհարաբերություններն ու անլուրջ թվացող խնդիրները, առաջին իսկական ընկերությունը, տեղական հավաքատեղիների՝ սրճարանի և բիլիարդանոցի առօրյան, որի ֆոնին և մեծանում են ֆիլմի հերոսները։ Ֆիլմում կտեսնեք շատ երիտասարդ Ջեֆ Բրիջեսին:

 

«Խամաճիկների կյանքից», 1980

2009 թվականին Անդերսոնը խոստովանել էր, որ իմացել է այս ֆիլմի մասին ընդամենը մեկ ամիս առաջ։ Այն նկարահանել է Ինգմար Բերգմանը, երբ գտնվել է Գերմանիայում։ Այդտեղ նա թաքնվում էր հարկերից։

Պատմությունն ու նկարահանման ոճը բավականին տարբերվում են Բերգմանի մյուս ֆիլմերից. ֆիլմը ստեղծված է հոգեբանա-քրեական դրամային բնորոշ ոճով, լի է էրոտիկ տեսարաններով, ի՜նչ արժէ միայն բացման տեսարանը՝ մարմնավաճառուհու սպանությունը։ Ուշ 80-ականներին և վաղ 90-ականներին նման հնարքները լայն տարածում ստացան և անկհայտ կերպով քչացրեցին հանդիսատեսի՝ այս տեսակ սյուժեների նկատմամբ շոկային գրգռման աստիճանը։

Սակայն Բերգմանի պարագայում ֆիլմը ստանում է ոչ միայն ինտրիգային մեկնարկ, այլ նաև ոչ պակաս լարված ընթացք. եղելության մասին հանդիսատեսը իմանում է մի քանի հերոսների տեսանկյուններից։

«Լուսնի իշխանություն», 1987

Իտալո-ամերիկյան կատակերգությունները կարելի է դասել առանձին ենթաժանրի, մանավանդ, երբ դրանք ստեղծված են Նյու Յորքում՝ հատուկ և յուրօրինակ կոլորիտի նախապայմաններում։ Երեք «Օսկար»-ի արժանացած ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնում, նվիրել է մեզ բազմաթիվ անմահ և սրամիտ արտահայտություններ և Նիքոլաս Քեյջ-Շեր-Դենի Այելո կրքոտ և զավեշտալի սիրային եռանկյունի։

«Իմ հարևան Տոտորոն», 1988

Կենդանի դասական Հայաո Միյաձակիի ամենասիրված ֆիլմերից մեկը ոգեշնչել է Անդերսոնին, որպեսզի նա տարիներ անց ստեղծի իր անիմացիոն «Շների կղզի»-ն։ Անտառային մթնոլորտը դրդել է Անդերսոնին ընկղմվել բնության գիրկը, ինչը, իր իսկ խոսքերով, այդքան էլ տարածված հնարք չէ ամերիկյան կինոոլորտի համար, որը շարժվում է սեփական ռիթմով։ Բարի և պարզ ճապոնական պատմությունը դարձել է ժանրի ամենավառ նմուշներից մեկը, չնայած տեղական վարձույթում ունեցած անհաջող մեկնարկին։


Միլանի ամենաէսթետիկ լուսավոր բարը՝ ըստ ռեժիսոր Ուես Անդերսոնի դիզայնի

Ուես Անդերսոնի սիրելի ֆիլմերը՝ Տրյուֆոյից մինչև Էլիզաբեթ Թեյլոր. մաս 2

Դեյվիդ Լինչի 10 նախընտրելի ֆիլմերը

Սկորսեզեի 10 սիրելի ֆիլմերը

Եթե ցանկանում եք հայտնվել Ուես Անդերսոնի ֆիլմերում, ապա այս ակնոցը ձեզ համար է

Թիմոթի Շալամեն և Բենիսիո դել Տորոն՝ Ուես Անդերսոնի նոր ֆիլմում

Ուես Անդերսոնը համակարգեց Վիեննայի Արվեստի պատմության թանգարանի նոր ցուցահանդեսը

Հայտնի մարդիկ Փարիզի մասին ասել են…

Ուես Անդերսոնն իր նոր ֆիլմը Ֆրանսիայում է նկարահանելու

5 ֆիլմ ճանապարհորդության մասին

21-րդ դարի լավագույն կատակերգությունները ըստ “RollingStone”-ի

Վիեննայի Արվեստի պատմության թանգարանի նոր ցուցահանդեսի համակարգողն է Ուես Անդերսոնը

5 ֆիլմ յոգայի մասին

Ուես Անդերսոնն ասում է…

Հայտնի ռեժիսորների մուսաները… մաս 3

Ուես Անդերսոնի լավագույն ֆիլմերը