Ուես Անդերսոնի սիրելի ֆիլմերը՝ Տրյուֆոյից մինչև Էլիզաբեթ Թեյլոր. մաս 2 - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ուես Անդերսոնի սիրելի ֆիլմերը՝ Տրյուֆոյից մինչև Էլիզաբեթ Թեյլոր. մաս 2

Շարունակում ենք ներկայացնել աշխարհահռչակ ռեժիսորների սիրելի ֆիլմերը և, Ուես Անդերսոնի գալիք՝ «Ֆրանսիական դիսպետչեր» ֆիլմի թրեյլերի հետքերով, պատմում ենք ռեժիսորի սիրելի հին ու նոր ֆիլմերի մասին, որոնք վաղուց հասանելի են համացանցում և կարող են ուղեկցել ձեզ դեպի գողտրիկ ընտանեկան երեկո՝ տան պայմաններում ռեժիսորի սիրելի հերոսների հետ ծանոթանալու:

 

«Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից», 1966

Անդերսոնը միանգամից չէ, որ դարձել է հայտնի Էդվարդ Օլբիի պիեսի համանուն էկրանավորման երկրպագուն. սկզբից ռեժիսոր Մայք Նիքոլսի ֆիլմը նրան չափից շատ մռայլ թվաց, սակայն վերջերս վերադիտելուց հետո ռեժիսորը եկել է այն մտքին, որ այն գեղեցիկ է,  կլանող և ոգեշնչող: Անդերսոնը համարում է Նիքոլսին ամերիկյան կինոյի ամենահնարամիտ ռեժիսորներից, ով ստեղծել է աննման ֆիլմեր:

 

«Անախորժություններ դրախտում», 1935

Եթե «Գրանդ Հոթել «Բուդապեշտ»-ը դիտելիս Ձեզ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Դուք գործ ունեք ոչ թե ֆիլմի, այլ զեֆիրային թխվածքի հետ, ապա շտապում ենք Ձեզ տեղեկացնել, որ անձամբ Անդերսոնը հրուշակեղենային է համարում Էռնստ Լյուբիչի «Անախորժություններ դրախտում» կատակերգությունը, որը ստեղծվել է Ալադար Լասլոյի պիեսի մոտիվներով: Ջենթլմեն գողն ու իր ապագա զուգընկերուհին հանդիպում են Վենետիկում և որոշում միավորել ոչ միայն սիրող սրտերը, այլ նաև սրամիտ «մասնագիտական» հնարքները:

 

«400 հարված», 1959

Ֆրանսուա Տրյուֆոյի ականավոր ֆիլմի հետքերով, որպես խուլիգանական ձոն ինքնագլուխ, դեռահասական ըմբոստությանը, Անդերսոնը խոսում է «բարդ դեռահասների» մասին «Ռաշմոր»-ում և «Լիալուսնի թագավորության» մեջ: New York Public Library-ին տված հարցազրույցում Անդերսոնն ասել է. «Կարծում եմ, «400 հարված»-ից հետո ես առաջին անգամ մտածեցի ռեժիսոր դառնալու մասին»:

 

«Լարովի նարինջ», 1971

Ինչպես և Կուբրիկը, ռեժիսորական աթոռում Անդերսոնը նույնպես գերուշադիր է դետալների և մանրուքների նկատմամբ, բացի այդ երկու ռեժիսորին էլ հատուկ է նկարահանման հրապարակում տոտալ վերահսկողության մոտեցումը: Էսթետ-վիզուալիստ Անդերսոնը չէր կարող չառանձնացնել Կուբրիկի ֆիլմագրության հենց այս ֆիլմը՝ լի ֆուտուրիստական, այլընտրանքային Լոնդոնի էլեմենտներով, յուրօրինակ կոստյումներով, արտասովոր դեկորներով: «Բացարձակապես եզակի ֆիլմ է, նման չէ որևէ այլ բանի: Մտածված է մինչև մանրուքները, բայց դրա հետ մեկտեղ չի կորցնում աննկարագրելի էներգիայի և ինքնաբերության զգացումը»:

 

«Անտուն շունը», 1949

«Կինոն գնահատող յուրաքանչյուր մարդ Ճապոնիայի մասին լսելիս միանգամից մտաբերում է Ակիրա Կուրոսավային. կինեմատոգրաֆի իրական սենսեյ, ով օրինակ է ծառայել ռեժիսորների մի քանի սերնդի համար,-ասել է Անդերսոնը ճապոնացի ռեժիսորի հետահայաց ցուցադրության բացմանը Նյու Յորքում: -Եթե ինձ հաջողի «Շների կղզում» պատկերել վարպետին ուղղված հղումը 35 մմ ժապավենի վրա՝ ես երջանիկ կլինեմ»:

 

«Լյուդովիկոս XIV-ի իշխանության գալուստը», 1966

Ռոբերտո Ռոսելինին նկարահանել էր այս պատմական ֆիլմը հատուկ ֆրանսիական հեռուստատեսության համար, որն արդյունքում ստացավ հակասական գնահատականներ: Ռոսելինին ստեղծեց այն իրեն հատուկ ռեժիսորական լուծումներով, կրկին հիշեցնելով, որ իր ֆիլմերը «նախ և առաջ տեղեկատվություն են», իսկ թագավորի դերի համար հրավիրել էր դերասանական փորձ չունեցող օֆիսային աշխատողի: Անփորձ դերակատարի անվստահությունը տեսախցիկի առջև, զրուցակցին ուղիղ չնայելը հենց այն էր, ինչ պետք էր երիտասարդ և ամբիցիոզ թագավորին պատկերելու համար: «Անհավանական և շատ տարօրինակ ֆիլմ է,-ասել է Անդերսոնը Criterion պարբերականին տված հարցազրույցում,- Լյուդովիկոսին մարմնավորած դերասանը չի կարողանում վստահաբար անգամ մեկ տող արտասանել, անգամ եթե ֆրանսերեն չգիտեք, հասկանում եք, որ ահավոր վատ է խաղում: Բայց դրա հետ մեկտեղ անհնար է աչք կտրել»:

 

«Մադամ դե…», 1953

Եվս մեկ ֆիլմ, որն իր կոստյումային, դեկորատիվ և մթնոլորտային բաղադրիչներով ընգծում է Անդերսոնի սերը գեղեցիկի նկատմամբ: Հատկանշական է, որ այս ֆիլմն իր սիրելիների ցանկում է ընդգրկել նաև Սթենլի Կուբրիկը, բացի այդ այն բազմաթիվ անգամներ հայտնվել է ամենատարբեր ցուցակներում՝ ֆրանսիական լավագույն դրամաներից մինչև Օսկարի նոմինացված և այդպես էլ՝ անարդարացիորեն արձանիկի չարժանացած ժապավեն: «Կատարյալ ֆիլմ է: Տեսախցիկի անթերի աշխատանք, որը պատմում է մի զույգ ականջօղերի պատմությունը մի փարիզյան ինտրիգից մյուսը»,-ասել է Անդերսոնը:

«Դավադրություն Հարիի դեմ», 1989

Տեխասում ծնված և Օհայոյում մեծացած Անդերսոնը, կարծես, ամերիկյան իրականության մեջ նախապատվությունը տալիս է միայն մի քաղաքի՝ Նյու Յորքին, իսկ «Դավադրություն Հարիի դեմ»-ն իր ամենասիրելի ֆիլմ-կատակերգությունն է այդ խելահեղ քաղաքի մասին: «Այն ինձ մի քիչ հիշեցնում է «Սոպրանոներ»-ը, բայց առանց բռնության,-ասել է ռեժիսորը New York Daily News-ին տված հարցազրույցում:-Հիանալի ֆիլմ է, որոշակի թրթիռ ունի»:


Գարնանա-ամառային կինոզբոսանք կարանտինի օրերին

Կարանտինային նորաձևություն. ռետրո պենյուարներից մինչև պինգվիններով պիժամա

Քվենտին Տարանտինոն սկսել է ակտիվ զբաղվել ֆիլմերի գրախոսականներ գրելով

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Վերջին դիմանկար»

Ռեժիսոր Թիմուր Բեքմամբեթովը կստեղծի ֆիլմ՝ կարանտինի մեջ գտնվող մարդկանց մասին

Ռեժիսոր Սփայք Լին կիսվել է համացանցում իր չռեալիզացված ֆիլմի սցենարով

Ռեժիսոր Ուես Անդերսոնը պատմել է, թե ինչ ֆիլմեր է նայում կարանտինի ժամանակ

Միակ և անկրկնելի Քվենտին Տարանտինոն [խենթ ու խելառ մանրամասներ նրա կյանքից]

Լավ ֆիլմեր, որոնց մասին ոչ ոք չի խոսում. «Փոքր գաղտնիքներ»

Ինչ դիտել տանն ինքնամեկուսացված. «Լոլա, վազի՛ր»

Ռեժիսոր Քրիսթոֆեր Նոլանը դիմել է Միացյալ Նահանգների կառավարությանը

ուրախ և զավեշտալի դեպքեր նկարահանման հրապարակում

Դերասանուհի Թիլդա Սուինթոնը ֆիլմեր է խորհուրդ տալիս

Հերթը հասավ Լազուրե ափին…

Կարևորագույն ռեժիսորների մասին. Ուոլթ Դիսնեյ

Չինաստանում կարանտինից հետո բացվել է առաջին կինոթատրոնը