Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
2018 թվականին Երևան հյուրանոցը դառնում է 90 տարեկան. հոբելյանի առիթով Գրականության և արվեստի թանգարանը Երվանդ Քոչարի թանգարանի և Ավետիք Իսահակյանի տուն – թանգարանի համատեղ ներկայացնում են «Երևան հյուրանոցի բնակիչները» ցուցահանդեսների շարք` նվիրված հյուրանոցի մշտական բնակիչներին և նշանավոր հյուրերին:
Նախագծի առաջին ցուցադրությունը նվիրված է Վիլյամ Սարոյանի 110-ամյա հոբելյանին: Ցուցահանդեսում ներկայացված են գրողի՝ Գրականության և արվեստի թանգարանում պահվող հեծանիվը, որն ի դեպ առաջին անգամ է ներկայացվում բաց ցուցադրության, Սարոյանի ինքնադիմանկարը, էսքիզներ ու լուսանկարներ «Իմ սիրտը լեռներում է» պիեսի բեմադրությունից և համանուն ֆիլմից, Հրանտ Մաթևոսյանին ընծայագրված գիրքը, նամակներ և արխիվային այլ նյութեր:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո