Խաչատուր Աբովյանի սերերն ու ժառանգները... - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Խաչատուր Աբովյանի սերերն ու ժառանգները…

Խաչատուր Աբովյանն իր ժամանակների ամենակիրթ և առաջադեմ մարդկանցից էր, նրա լուսավորական ու առաջադիմական հայացքները հաճախ հանգիստ չէին տալիս գերակշռող խավարամիտներին: Արհասարակ, Աբովյանը հայ գրականության ամենաառեղծվածային կերպարներից մեկն էր, ում բնավորության և մարդ տեսակի մասին խոսելիս ականատեսներից շատերը պնդում էին, որ թեև նա հախուռն բնավորություն ուներ, էությամբ բարի էր։ Քիչ չէին նաև հրապուրանքներն ու սիրահարվածությունները մեծ գրողի կարճատև կյանքում։

Խաչատուր Աբովյան

Հայ մեծ գրող, մանկավարժ, բանագետ-ազգագրագետ, հայագետ Խաչատուր Աբովյանը ծնվել է 1809թ. հոկտեմբերի 15-ին Երևանի մոտ գտնվող Քանաքեռ գյուղում։ Նրա պապի՝ Աբովի հռչակը երկար է ապրել համագյուղացիների շրջանում, պապի մասին սիրով ու հպարտությամբ է խոսել ինքը՝ Խաչատուրը։ Գրողի օրոք, սակայն, պապի երբեմնի հարստության հետքն անգամ չէր մնացել։ Դերևս 1814 թվականին փոքրիկ Խաչատուրին տանում են Էջմիածնի վանական դպրոց, որտեղ երեխան մեծ դժվարնություններ է տեսնում։ Չհարմարվելով վանական խիստ կարգ ու կանոնին՝ Խաչատուրը հաճախ է փորձում փախչել վանքից, ինչն էլ ավելի ծանր հետևանքներ է ունենում նրա համար…

Առաջին սեր

Տարիներ անց Աբովյանը կուսակրոն քահանա է կարգվում և հենց այդ շրջանում էլ հանդիպում է իր առաջին սիրուն. նա Աբովյանի համաքաղաքաղցի՝ քանաքեռցի Սոնան էր։ Աբովյանը ծանր ապրումների մեջ էր. մի կողմից նրա բանականությունը ստիպում էր հավատարիմ մնալ վանականի կոչմանը, մյուս կողմից՝ սիրտն անկարող էր պայքարել առաջին սիրո հետ։ Արդյունքում հենց աղջիկը՝ Սոնան մերժեց գրողի սերը՝ հիշեցնելով նրան իր կարգավիճակը։

Ադելաիդեն…

Ադելաիդեին Աբովյանը հանդիպում ու սիրահարվում է Դորպատում։ Ադելաիդեն հայտնի պրոֆեսորի դուստր էր։ Գեղեցկադեմ և կիրթ օրիորդը շատերի սիրտն էր գրավել, սակայն իր սիրտը տվել էր հայ դպիրին։ Իր հերթին Աբովյանը Ադելաիդեի մասին իր օրագրում գրելիս առաջին անգամ օգտագործել է «սիրում եմ» բառերը, անգամ նշում է, որ պատրաստվում է ամուսնանալ նրա հետ և վերադառնալ Հայաստան… Սիրո այս կարճատև պատմության ավարտը հայտնի չէ, սակայն հարկ է նշել, որ այդ տարիներին Աբովյանը դեռևս չէր ազատվել կուսակրոն քահանայի տիտղոսից և Հայաստան վերադառնալուց հետո էլ պարբերաբար հիշում էր աղջկան։ Այդուհանդերձ, բաժանումից կես տարի անց Ադելաիդեն ամուսնանում է բժիշկ-կալվածատեր Թեոդոր Դերկսի հետ։

«Շատ օր ու ժամանակ, քո կարօտն քաշեցի,
Գիշեր, ցերեկ հանապազ զիս քո սիրովն մաշեցի,
էրվեց, խորովեց սիրտս բոյնի բուսուն մնացի,
Որ էդ քաղցր լեզվովդ ասես արի՛, դեսն անցի».

Շրջադարձային տարիներ

1838 թվականին Թիֆլիսում Աբովյանը ծանոթանում է լութերական եկեղեցու հետևորդ Էմիլիե Լոզեի հետ և անմիջապես դիմում ներկայացնում Էջմիածին՝ հոգևոր կոչումից ազատվելու խնդրանքով։ Մեկ տարի անց Աբովյանի և Էմիլիեի միջև ամուսնական պայմանագիր է կնքվում, ըստ որի օրիորդը համաձայնվում է պսակադրվել հայկական եկեղեցում։ Պսակադրությունը տեղի է ունենում 1839 թվականի դեկտեմբերին։ Զույգը որդի և դուստր է ունենում։

1848 թվականի ապրիլի 1-ի, լույս 2-ի առավոտյան Խաչատուր Աբովյանը տնից դուրս է գալիս և այլևս չի վերադառնում: Շուտով ցարական իշխանությունները նրան հայտարարում են «անհայտ բացակայող»:

Աբովյանի ժառանգները

Վարդան Աբովյան

Թեև Աբովյանի ժառանգների մասին մեծ չէ տեղեկատվությունը, սակայն մեզ հայտնի է, որ գրողի որդին՝ Վարդան Աբովյանը, ծնվել է 1840 թվականի մայիսին, դեռևս ութ տարեկան հասակում զրկվել է հորից և դաստիարակության ողջ բեռն ընկել է մոր՝ Էմիլիեի ուսերին։ Վարդանը սովորել է Ներսիսյան դպրոցում, այնուհետև Խարկովում, իսկ ավելի ուշ դարձել է Դորպատի համալսարանի ուսանող, սակայն վատ ֆինանսական պայամանների պատճառով ուսումը կիսատ է թողել։ Ավելի ուշ ռեկտորի միջամտությամբ քննություն է հանձնում և ստանում ուսուցչի կոչում։ Դասավանդում է Էջմիածնում, այնուհետև՝ Գևորգյան ճեմարանում և թեմական դպրոցում։ Վարդան Աբովյանը ամուսնացել է Կատերինա Յարալյանի հետ, բազմազավակ հայր է եղել, ունեցել է ութ զավակ, որոնցից երեքը մահացել են վաղ հասակում։ Վարդան Աբովյանը մահանում է 1896 թվականին և թաղվում Սուրբ Գայանե եկեղեցու բակում։

Զարմանդուխտ Աբովյան

Աբովյանի դուստրը՝ Զարմանդուխտը, ծնվել է 1843 թվականին։ Հարկ է նշել, որ հայրը նրան Ադելաիդե էր կոչում՝ ի պատիվ իր Դորպատի սիրո։ Զարմանդուխտն ավարտել է կանանց գիմնազիան և ամուսնացել հարկահավաք Բոժովսկու հետ, համատեղ 5 երեխա են ունեցել՝4 աղջիկ և 1 տղա։ 1906 թվականին Զարմանդուխտը մահացել է, իսկ հետևոռդները հիմնականում զբաղվել են բժշկությամբ։

Հարկ է հիշատակել ևս մի պատմություն, որը սերտ կապ ունի նաև Աբովյանի անհետացման հետ. բանն այն է, որ Խաչատուրին սիրավեպ է վերագրվում մի թրքուհու՝ Սուրայի հետ, իսկ գրողի անհետացումը վերագրվում Սուրայի ամուսնուն և որդուն. Մանրամասները՝ 

 


Ամենադժբախտը [ՄՈՒՐԱՑԱՆ]․ մարդ, որին դավաճանեց կինը, մարդ, որը մահացավ հոգեբուժարանում

Նրանց սերն ընդհատվեց Ցեղասպանությամբ. [Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Սևակ]

Գրիգոր և Կլարա Զոհրապ. մի սիրո պատմություն

Բակունցը, Ժենյան ու «Ալպիական մանուշակը»

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Լևոնն ու Արիանան. սիրուն սիրո պատմություն

Սարոյանի հրեա սերն ու կինը. Քերոլ

Խելագար սիրո ու փերֆորմանսի պատմություն. Մարինա Աբրամովիչ և Ուլայ

Գևորգ Էմինն ու Տերյանի դուստրը՝ Նվարդը

3 սիրո պատմություն հայ դասականներից

Իսահակյանն ու Շուշանիկը, Իսահակյանն՝ առանց Շուշանիկի

Հայ գրողների սիրո պատմությունները

Աստղիկ և Վահագն. մի հեթանոսական սիրո պատմություն

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Ֆրունզիկ և Դոնարա Մկրտչյաններ…

Օսիպ և Նադեժդա Մանդելշտամ. սեր կյանքի տևողությամբ