Խանդ և դավաճանություն. 5 ֆիլմ - VNews

Խանդ և դավաճանություն. 5 ֆիլմ

Խանդ, խելահեղ զգացմունքներ, կիրք ու դավաճանություն. այս ֆիլմերը բուռն զգացողությունների մասին են: Vnews-ն առանձնացրել է ֆիլմերի լավագույն դավաճանողներին ու դավաճանվածներին:

1.Chloe

2009 թ. մեր հայրենակից Ատոմ Էգոյանը հանրության դատին է հանձնում իր «Քլոե» ֆիլմը, որը պատմում է ամուսնական զույգի մասին: Կինը՝ Քեթրինը, բժշկուհի է, իսկ ամուսինը՝ Դեյվիդը՝ պրոֆեսոր: Նրանք որդի ունեն ու թվում է, թե իրենց մոտ ամեն բան լավ է: Մի օր Քեթրինը սկսում է կասկածել ամուսնուն: Նա օգնության է դիմում Քլոե անունով մի գեղեցիկ աղջկա, և նրա հետ համաձայնության գալիս: Համաձայն իրենց պայմանավորվածության՝ Քլոեն պետք է գայթակղեր Դեյվիդին՝ Քեթրինին ամեն դետալի մասին տեղյակ պահելով: Երկու կանայք ավելի ու ավելի հաճախ են սկսում հանդիպել և խոսել իրենց կապող Դեյվիդի մասին: Շուտով երկու կանանց Դեյվիդից բացի սկսում է միավորել նաև կիրքը միմյանց հանդեպ:

2.Unfaithful

Ի՞նչը կարող է ավելի վատ լինել, քան սիրելիի դավաճանությունը: Իսկ ի՞նչը կարող է դրդել մարդկանց դավաճանել իրենց կողակիցներին:
Առաջին հայացքից երջանիկ թվացող ընտանիքը մի վայրկյանում փլուզվում է:
Նյու Յորքի արվարձաններից մեկում Էդվարդը և Կոնին վայելում են իրենց կյանքը, դաստիարակում 8-ամյա երեխային:
Մի օր Կոնին պատահաբար հանդիպում է մի տղամարդու, և միանգամից սիրահարվում նրան: Անցողիկ թվացող սիրավեպը շարունակվում է և ավելի ու ավելի է խորանում, մինչև մի օր Էդվարդը չի սկսում կասկածել կնոջը: Նա հետևում է Կոնիին և բացահայտում գաղտնիքը:
Ի՞նչի է ընդունակ դավաճանված տղամարդը:

3.Closer

Պատրիկ Մարբերի ստեղծագործության հիման վրա էկրանավորված այս ֆիլմը մի քանի գլխավոր հերոսներ ունի, որոնց ճակատագրերը մի գեղեցիկ օր հատվում են և այդ օրը փոխում է նրանցից յուրաքանչյուրի կյանքը: Գլխավոր հերոսներից մեկը՝ գրող Դենը սիրահարվում է մերկապարուհի Էլիսին, իսկ մյուսը՝ Լարին խենթանում է Աննայի համար: Ճակատագրի բերումով Դենի և Աննայի ճանապարհները հատվում են, և Դենի կյանքն այլևս առաջվանը չէ. նա մինչև ականջների ծայրը սիրահարվում է Աննային, իսկ Էլիսը՞, ի՞նչ կլինի Էլիսի հետ: Իմանալով սիրելիի և Դենի կապի մասին՝ Լարին սկսում է սիրահետել Էլիսին:

Սիրային այս չորսանկյունը քաղցկեղի պես տարածվում և պարուրում է հերոսներին…

4.Damage

Ֆիլմը հիմնված է Ջոզեֆին Հարթի 1991 թ. համանուն ստեղծագործության վրա և պատմում է Ֆլեմինգ ընտանիքի կյանքի մի շրջանի մասին: Երբ ընտանիք է «ներխուժում» գեղեցկուհի Աննան, ընտանիքի անդամների կյանքը մեկընդմիշտ փոխվում է:

Ընտանիքի հայրը սիրահարվում է որդու նոր ընտրյալին: Աննան և պարոն Ֆլեմինգը տրվում են զգացմունքին. անսանձ կիրք, սեր, ցանկություններ, միասին լինելու անհնարինություն:Հայրերի ու որդիների կոնֆլիկտն այստեղ այլ երանգ է ստանում, իսկ որդու բացահայտումը վնասում է բոլորին:

5.Fatal Attraction

Հաջողակ իրավաբան Դեն Գալագերը ընտանիքի հայր է և սիրելի ամուսին: Նրա կյանքը նման է երազի. նա սիրում է կնոջը, հոգ տանում երեխայի մասին, հաջողակ է և գրավիչ: Սակայն մի գեղեցիկ օր ամեն բան փոխվում է: Դենը հանդիպում է Ալեքս Ֆորեսթին՝ ճակատագրական կնոջը, ով նրան միանգամից գրավում է և գայթակղում:
Երբ Դենի ընտանիքը տնից մի քանի օրով բացակայում է, տղամարդն իրեն ազատությանն է նվիրում և միանգամից ընկնում Ալեքսի գիրկը: Նրանք կտրվում են արտաքին աշխարհից և ընկնում մեկ այլ աշխարհ: Սակայն, երբ ժամանակն ավարտվում է ու Դենը վերադառնում է ընտանիքի մոտ՝ Ալեքսի մեջ արթնանում են ներքին դևերն ու հետապնդում Դենին: Կինը նրան հանգիստ չի տալիս. թվում է, թե կարճ ժամանակ տևած սիրավեպը շատ շուտ պետք է իր տրամաբանական ավարտին մոտենար, բայց արի ու տես, որ՝ ոչ:

 


5 ֆիլմ Երվանդ Մանարյանից ու նրա մասնակցությամբ

5 մելոդրամա, որ պինդ նյարդեր են պահանջում

Տղամարդկային անհավատարմություն…

5 տաք սիրո խոստովանություն. կինո

Հեղափոխական կինո. 5 ֆիլմ

5 ֆիլմ, որ կջերմացնեն միտքն ու հոգին

5 ֆիլմ աշնան մոտիվներով

5 ֆիլմ տարբերվող ուսուցիչների մասին

2019թ.-ի լավագույն ֆիլմերից 5-ը

5 ֆիլմ+5 գիրք [Սևակ Ղազարյան]

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

5 ամառային ֆիլմ

Վրացական կինեմատոգրաֆի լավագույն 5 ֆիլմերը [մաս 1]

5 ֆիլմ Չեռնոբիլի վթարի և դրա հետևանքների մասին

5 դրամատիկ ֆիլմ հայկական վշտի մասին

Մառլոն Բրանդոյի 5 լավագույն ֆիլմերը