Խելացի՞, թե՞ իմաստուն կին. ինչպե՞ս ճիշտ օգտագործել սեփական խելքը - VNews

Խելացի՞, թե՞ իմաստուն կին. ինչպե՞ս ճիշտ օգտագործել սեփական խելքը

kin - Խելացի՞, թե՞ իմաստուն կին. ինչպե՞ս ճիշտ օգտագործել սեփական խելքը

Մենք ապրում ենք 21-րդ դարում, Հայաստանում, ավելի մասնավորապես՝ Երևանում, Գյումրիում, կամ Մարալիկում, ապրում ենք երկակի ստանդարտների, լղոզված, իրար հակասող սկզբունքների ու ծայրահեղական մտքերի դարաշարջանում։ Եվ եթե այս ամենի հետ նաև դուք կին եք, հետևաբար ձեզնից պահանջվում է… այո’, այս հարցում ժամանակն անկարող է ինչ-որ բան փոխել․ դուք կին եք և ձեզնից պահանջվում է։

Ամբողջ կախարդանքն այնտեղ է, որ պահանջատերերը մենք ինքներս ենք, և բոլոր պահանջները իրար գումարվելով՝ ամփոփվում են մի պարզ բառի մեջ՝ «երջանկություն»։ Մենք կին ենք և մենք ինքներս մեզ պարտական ենք երջանիկ լինել։ Թվում է՝ ամեն ինչ ավելի խառնվեց իրար, առաջացան բազմատեսակ փիլիսոփայական հարցեր՝ «ի՞նչ է երջանկությունը» արտահայտության տարբեր ձևակերպումներով։ Եթե այս հարցը տանք հարյուր կնոջ, հավանաբար պատասխաններից հիսունը կկրկնվեն, ոմանց ընտանիք է պետք, ոմանց՝ սեր, ոմանց՝ մասնագիտական հաջողություններ, ոմանց՝ «Chanel № 5» օծանելիք… և որքան շատ են այս պատասխանները, այնքան ավելի հեշտ է կռահել՝ երջանկության համար մեզ պետք է գոհ լինել ինքներս մեզնից, մեզ պետք է այն ամենն, ինչը մեզ կստիպի հպարտանալ մեզնով, ավելի պարզ՝ մեզ պետք է լավը լինել։ «Լավ»-ի սեփական ձևակերպմանը համապատասխան։

Այսօր անդրադառնում ենք «լավ կնոջ» համընդհանուր պատկերացման երկու բաղկացուցիչ հատկանիշների՝ «խելացի» և «իմաստուն»։ Ինչպե՞ս են այս հատկանիշները անդրադառնում անձնական, ընտանեկան ու գործնական հարաբերությունների վրա, և ինչու՞ ինտելեկտի մակարդակից շատ ավելի կարևոր է իմաստուն լինելու հանգամանքը։

Ցավոք չկա որևէ թեստ, որը կստուգի՝ որքանով եք դուք իմաստուն կին, սակայն այս հարցին սյուբեկտիվ պատասխան տալու համար դուք կարող եք ուղղակի կողքից նայել ձեր կյանքին. ինչպիսի՞ն է այն, ճիշտ այդպիսին էլ ձեր իմաստությունն է… Ստորև դիտարկում ենք իմաստուն կնոջ և խելացի կնոջ տարբերությունները՝ եզրակացությունները թողնելով ձեզ։

  • Խելացի կինը սիրելիի/ամուսնու սխալը հայտնաբերելով՝ կմեղադրի նրան ու անպայման կհիշեցնի, որ զգուշացրելի էր նրան այդ մասին, մինչդեռ իմաստուն կինը կկանգնի տղամարդու կողքին, կցրի վատ մթնոլորտն ու երբեմն կձևացնի, թե ոչինչ չի էլ նկատել։

 

  • Խելացի կինը ճգնաժամային իրավիճակում իր ձեռքը կառնի ղեկն ու կսկսեի սովորեցնել սիրելիին/ամուսնուն, թե ինչպես է պետք ապրել։ Իմաստուն կինը շատ նուրբ ու աննկատ ցույց կտա նրան ուղղությունն ու սատար կկանգնի նպատակակետին հասնելու գործում։

 

  • Խելացի կինը օր ու գիշեր երեխային մաթեմատիկա կսովորեցնի, չնայած այն հանգամանքին, որ երեխան հաջողում է հումանիտար գիտությունների մեջ, իսկ այ իմաստուն կինը երեխաներից յուրաքանչյուրի մեջ կկարողանա անհատականություն տեսնել։

 

  • Խելացի կինը կձգտի աշխատավայրում լավագույնը լինել ու չսխալվել՝ թեկուզ կոլեգաների ոչ բարիդրացիական վերաբերմունքի գնով, իմաստուն կինը կոլեկտիվում սիրո և համերաշխության մթնոլորտ կստեղծի։

 

  • Խելացի կինը անպայման կկիսվի իր փորձով իր երեխաների հետ, կպատմի՝ ինչն ինչպես անել, եթե անգամ նրանից խորհուրդ չեն հարցրել։ Իմաստուն կինը թույլ կտա երեխաներին սեփական կյանքի փորձը ձեռք բերել։

 

  • Խելավի կինը կռիվ կտա սկեսրոջ ազդեցության հետ, բարձրաձայն կպաշտպանի իր անկախությունը ծնողներից, մինչդեռ իմաստուն կինը կսովորի լուռ լսել, ժպտալ, համաձայնել… և վարվել այնպես, ինչպես ճիշտ է գտնում։ Կարևորը՝ ոչ թե կեղծ ձևականությամբ, այլ սիրով։

 

  • Խելացի կինը կուզենա փոխել ողջ աշխարհն ու բոլորին, իմաստուն կինը կսկսի փոխել ինքն իրեն  և կընդունի մնացածին այնպիսին, ինչպիսին նրանք կան։

և ամենակարևորը՝

  • Խելացի կինը կարծում է, որ երջանիկ է նա, ով ճիշտ է։ Իմաստուն կինը գիտի՝ ճիշտ է նա, ով երջանիկ է։ 

 

 


5 սերիալ կանանց մասին, կանանց համար

Աբյուզիվ հարաբերություններ. աբյուզի 9 նախանշան

5 աղջկական բան, որոնց վրա չարժե խնայել…

Սիրո ու հարաբերությունների հոգեբանություն (ամենաընթերցված)

Մի քանի բան, որ պետք է անել առավոտյան, որպեսզի այն բարի լինի

Ինչպե՞ս վարվել մարդկանց հետ, որոնք դեպրեսիայի մեջ են

Ժողովուրդների և ամբոխների մասին. Գյուստավ Լե Բոնի եզրակացությունները

Ի՞նչ է բիպոլյար խանգարումը + [հայտնիներ՝ նման ախտորոշմամբ]

Անպատասխան սիրո հոգեբանական պատճարները

Մարմնի լեզու. ինչ է մատնում մեր պահվածքը մեր մասին

Ինչպե՞ս խուսափել աշնանային դեպրեսիայից

15 միֆ ամուսնական կյանքի ու հարաբերությունների մասին

6 ոսկե կանոն՝ առողջ հարաբերությունների համար

Ինչպե՞ս են խելացի մարդիկ հարաբերվում «չսիրելիների» հետ

Հիմնական ճգնաժամերը սիրային հարաբերությունների ընթացքում…

Սե՞ր, թե՞ կապվածություն. [զգացմունքների վերլուծություն]