Խելագար սիրո ու փերֆորմանսի պատմություն. Մարինա Աբրամովիչ և Ուլայ - VNews

Խելագար սիրո ու փերֆորմանսի պատմություն. Մարինա Աբրամովիչ և Ուլայ

2020 թվականի մարտի 2-ին կյանքից հեռացավ 76 ամյա  Ուվե Լայսիսպենը, որը հայտնի է Ուլայ կեղծանունով: Նրա արվեստի, մասնավորապես՝ փերֆորմանսների մասին խոսեցին շատերը, սակայն էլ ավելի լայն զանգվածներին նրա անունը հայտնի դարձավ Մարինա Աբրամովիչի հետ ստեղծագործական ու սիրային կապի արդյունքում: Vnews-ը ներկայացնում է յուրատեսակ ստեղծագործողների խելահեղ սիրո պատմությունը, որը հաճախ հատում էր վտանգավորի սահմանագիծը:

Երկու նկարիչ-փերֆորմանսիստները հանդիպեցին ու սիրահարվեցին 1976 թվականին, Ամստերդամում:

Նրանք երկուսն էլ նոր-նոր էին տեղափոխվել Ամստերդամ, ավելին՝ նրանք ծնվել էին միևնույն օրը, թեև տարբեր տարեթվերի: Եվ սա ամենը չէ, ինչ նրանց կապում էր. հիմնական կապող օղակն ու այն կետը, ուր նրանք նայում էին արվեստն էր՝ փերֆորմանսները: Նրանք հայտնի դարձան միառժամանակ, միասին. դա տեղի ունեցավ 1976 թվականին, երբ նրանք հանդես եկան համատեղ փերֆորմանսով. մերկ Մարինան ու Ուլայը մարմնավորում էին «ազատ հարաբերությունները»՝ տանջելով միմյանց հանդիսատեսի աչքի առաջ: Աստիճանաբար սիրահարները եկան այն մտքին, որ․․․

նրանք ընդհանուր, միասնական էություն են՝ երկգլխանի մարմին․․․

Այս տեսակ պատկերացումը նրանց օգնեց չկորցնել իրար մինչև 1988 թվականը: Նրանց միաձուլման յուրահատուկ ծես էր «Breathing In / Breathing Out (Death Itself)» փերֆորմանսը: Հատուկ սարքը միացրել էր սիրահարների բերաններն ու նրանք շնչում ու արտաշնչում էին իրար, քանի դեռ թթվածինը հերիքում էր: 17 րոպե անց նրանք երկուսն էլ անգիտակից ընկան գետնին:

Սիրո յուրատեսակ խոստովանություն էր «Հանգստի էներգիան» փերֆորմանսը, այն ամբողջությամբ հիմնված էր փոխադարձ վստահություն վրա. Մարինայի ձեռքում աղեղ է, իսկ Ուլայը ձգում է նետը, որի նշանակետը ուղիղ Մարինայի սրտին է: Հանդիստեսը լսում էր կատարողների շնչառությունն ու սրտի աշխատանքը:

Մի անզգույշ շարժումը կարող էր ճակատագրական լինել Մարինայի համար:

1980 թվականին զույգը որոշեց ամուսնանալ՝ հանդիպելով Չինական մեծ պատի մեջտեղում: Նախատեսված էր, որ Ուլայն իր ճամփան պիտի սկսի անապատից, իսկ Մարինան՝ ծովից. այդպիսով նրանք պիտի միավորեին 2 տարերք՝ կնոջն ու տղամարդունը: Սպասումը տևեց 8 տարի. հարկավոր էր ստանալ Չինաստանի իշխանությունների համաձայնությունը: Բազմաթիվ դավաճանություններից հետո «Սիրահարները» փերֆորմանսի գաղափարը կտրուկ փոխվեց: Ուլայն ամուսնացավ չինացի մի թարգմանչուհու հետ, իսկ ճամփորդությունը վերածվեց ավարտին հասած անձնական ողբերգության. այնուամենայնիվ նրանք անցան այդ ճանապարհն ու հանդիպեցին Պատի մեջտեղում

… հանդիպեցին, որ հեռանան:

Ավելի ուշ Մարինան գրեց՝ «Նկարիչը պիտի խուսափի այլ նկարչի հետ սիրային հարաբերություններից. ես այդպես եմ վարվել կյանքում 3 անգամ, դրանցից յուրաքանչյուրն ավարտվել է իմ կոտրված սրտով»:

Տարիներ անց…

2010 թվականին նկարչուհին Նյու-Յորքի Ժամանակակից արվեստների թանգարանում  անցկացրեց յուրահատուկ փերֆորմանս՝ «Աչքերը հոգու հայելին են»: Դրա գաղափարը նրանում էր, որ Մարինան մեկ րոպե լուռ նայում էր ցանկացած մարդու աչքերին, ով կնստեր նրա առաջ: Ներկայացման ողջ ընթացքում, որի տևողությունը 716 ժամ էր, նկարչուհին արդեն հասցրել էր ակնդետ նայել 1 500 այցելուների աչքերի մեջ…  հանկարծ նրա դիմաց նստում է մարդ, որին նա չէր տեսել 30 տարի. մարդ, որը Ուլայն էր:

Տես նաև՝

 

 

 


էսսե՝ խիստ սիրային, խիստ վանաձորյան

Պահանջատեր և կատարածու ձևաչափը հարաբերություններում

Նրանց սերն ընդհատվեց Ցեղասպանությամբ. [Դանիել Վարուժան, Գրիգոր Զոհրապ, Ռուբեն Սևակ]

Գրիգոր և Կլարա Զոհրապ. մի սիրո պատմություն

Բակունցը, Ժենյան ու «Ալպիական մանուշակը»

Սերը նախորդ դարում. [ֆոտոշարք]

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

Լևոնն ու Արիանան. սիրուն սիրո պատմություն

Խաչատուր Աբովյանի սերերն ու ժառանգները…

8 բան, որ սպանում է տղամարդու սերը

Սարոյանի հրեա սերն ու կինը. Քերոլ

ՔԿԱԳ-ո՞վ, եկեղեցու օրհնությա՞մբ, թե՞ համակեցության սկզբունքով ամուսնություն

Հուշագրություն. Կամիլլա Թամանյան

Սիրո 7 տեսակ, էտապ ու դրսևորում

Գարուն. սիրահարվելու հրաշալի առիթ

ֆիլմեր տխուր սիրո մասին… իրական սիրո մասին