Սիան՝ Չինաստանի ամենահին մայրաքաղն ու մշակութային կենտրոնը - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Սիան՝ Չինաստանի ամենահին մայրաքաղն ու մշակութային կենտրոնը

Ասում են՝ եթե չես եղել Սիանում, ապա չես եղել Չինաստանում…

Չինաստանի մայրաքաղաքն է Պեկինը և սա գրեթե բոլորը գիտեն, բայց շատերը չգիտեն, որ  1 մլրդից ավելի բնակչություն ու 9.5մլն քառակուսի կմ տարածք ունեցող այս երկրի մշակութային մայրաքաղաքն էլ Սիանն է: Հյուսիս-արևմուտքում գտնվող այս քաղաքը համարվում է Չինաստանի քաղաքակրթության ծննդավայրը: Սիանը նաև Շենսի նահանգիի մայրաքաղաքն է ու 7մլն-ից ավելի բնակիչների տունը: Համարվելով Չինաստանի մշակութային կենտրոնը՝ Սիանի քույր քաղաքներից են Աթենքը, Բիրմինգհեմը, Քվեբեքն ու իհարկե Գյումրին:

Այստեղ է սկսվել հայտնի Մետաքսի ճանապարհն ու ձգվել դեպի Սիանի վառ ապագա: Այս քաղաքում են բնակվել Չինաստանի ամենանշանավոր պոետները, ռազմիկները, ատաղձագործներն: Ավելին՝ 1000 տարի շարունակ Սիանը եղել է Չինաստանի 13 արքայական դինաստիաների նստավայրն ու մայրաքաղաքը: Այս ամենը պատմական մեծ ազդեցություն է ունեցել քաղաքի վրա և պահպանվել են մի շարք դղյակներ, պատմական այլ շինություններ ու խորհրդանշական վայրեր:

Ավելի քան 3,000 ամյա այս քաղաքի կլիման օգոստոս-հոկտեմբեր ամիսներին արտահայտվում է հաճախ կրկնվող անձրևներով, մինչդեռ ամռան մյուս կեսը շոգ է, ձմռանն էլ՝ ցուրտ ու չոր:

VNews- որոշել է պարզել՝ ո՞ւր գնալ, ի՞նչ անել, եթե հանկարծ հայտնվեք Սիանում:

Տերակոտե բանակ

Սիանը Չինաստանի այն քաղաքներից է, որտեղ զբոսաշրջիկներն ամենաշատն են հաճախում: Ե՛վ նրանց, և՛ տեղացիների կարծիքով առաջին բանը, որ պետք է տեսնել Տերակոտե բանակն է: Սա չինական ռազմիկների ու նրանց ձիերի արձանիկների մի հսկայական համալիր է՝ 8099 արձանիկով, որը գտնվում է հենց Սիան քաղաքի հարևանությամբ: Այս վայրը հայտնաբերվել է 1974թ.-ին՝ Ցին Շիխուանդի կայսեր դամբարանի մոտ. դրանք թաղվել էին կայսրի հետ մ.թ.ա 210-209 թվականներին: Նշենք, որ ըստ ավանդության դրանք պետք է պաշտպանեին ու ծառայեին կայսրին հանդերձյալ կյանքում: Արձանիկների հետ միասին այդ ժամանակ թաղվել են նաև մոտ 70,000 ողջ ու առողջ աշխատավորներ՝ իրենց ընտանիքների հետ:

Թանգի դրախտ

Այս վայրը Չինաստանի ամենատարածված զբոսաշրջային նախագծերից է: Դրախտը, որը ստեղծելու համար ներդրվել է մոտ 170մլրդ ԱՄՆ դոլար, գտնվում է Թանգ դինաստիայի լոտուսների այգու տարածքում: Սա առաջին այգին է, որը ցույց է տալիս Թանգ դինաստիայի արքայական այգու ամբողջական շքեղությունը: Թանգ դրախտը նաև մի շարք ռեկորդներ է սահմանել. 1-ին՝ այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ ջրային էկրանը, 2-րդ՝ սա առաջին թեմատիկ այգին է, որտեղ ստեղծված սեթերի շնորհիվ մարդիկ գործի են դնում իրենց բոլոր 5՝ տեսողության, լսողության, հոտառության, համի և շոշափելիքի զգայարանները:

Սիանի քաղաքային պատը

Սա աշխարհի ամենամեծ քաղաքային պատն է, որն ունի 12մ բարձրություն, 18մ լայնություն ու մոտ 14կմ երկարություն: Քաղաքային պատի շուրջ կարող ես շրջել հեծանիվով, որը վարձում ես մուտքերից ցանկացածի մոտ: Սակայն հեծանիվ վարձել չես կարող անձրևոտ եղանակին, որովհետև կարող ես սայթաքել ու վնասել թե՛ քեզ, թե՛ տեղի մյուս մարդկանց, ուստի խորհուրդ ենք տալիս ստուգել եղանակը նախքան տոմս գնելը: Ոտքով այստեղ շրջելը վատ եղանակին նույնպես հետաքրքիր է, սակայն ամբող պատը շրջանցելու համար կպահանջվի մոտ 3-5 ժամ: Քաղաքային պատից բացի կզմայլվես նաև տեղի աշտարակներով ու բնությամբ, լույսերով ու միանգամայն չինական միջավայրով:

Ժոնգշու գրախանութ-ընթերցասրահ

Սիանում գտնվող այս գրախանութը կառուցվել է 600 օրում և այն նման է ամպի: Այն ստեղծողների խոսքով սա արվել է ընթերցանությունը խախուսելու և գրքերի միջոցով 7-րդ երկինք «տեղափոխվելու» խորհուրդն արտահայտելու համար: Գրախանութն ամբողջովին սպիտակ է, հատակը՝ մասամբ ապակուց է և ջուր է հիշեցնում, կան նաև հատուկ տարածքներ, որտեղ մարդիկ կարող են նստել ու գիրք կարդալ: Այստեղ ամեն ամիս ընտրվում է ամսվա գիրք, կամ գրախանութի կողմից առաջարկվող գրքեր, որոնք ցուցադրվում են թանգարանային ֆորմատով: Կա նաև գրադարան՝ հատուկ փոքրիկ ընթերցասերների համար, որտեղ առաստաղին ցերեկային երկինք է պատկերված, իսկ հատակին՝ գիշերային:

Հուիմին փողոց

Եվ վերջում, եթե ցանկանում ես չինական խոհանոցը փորձել, թափառել ու նվերներ գնել նախքան Սիանը լքելն, ապա Հուիմին փողոցը հենց քեզ համար է: Այստեղ բոլոր ռեստորանները, սննդի կետերն ու խանութներն աշխատեցնում են տեղացի մուսուլման չինացիները, որոնց անվանում են Հուի փոքրամասնություններ: Եթե ապրանքների գինը սակարկելուց լավ գլուխ ես հանում, ապա կարող ես այստեղից լավ ապրանք գնել՝ շատ էժան գնով: Հուիմինի նեղ փողոցներում կարող ես նաև համեղ ու հայտնի սնեքեր ու այլ ուտելիքներ գնել, և վերջապես մի լավ զբոսնել Սիանի փողոցային լույսերի ներքո:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում

Կարդացեք նաև՝


Պրահայի հրաշքը. Կլեմենտինում գրադարանը

Օլիմպիական խորհրդանիշ

Չինաստանում կարանտինից հետո բացվել է առաջին կինոթատրոնը

Կորոնավիրուսը բարելավել է էկոլոգիան [Չինաստան]

Չինաստանը կորոնավիրուսի ճիրաններում [լուսանկարներով]

Ինչ դիտել տանը վիքենդին. 2019-ի լավագույն տրագիկոմեդիաներից մեկը՝ «Հրաժեշտը»

10 գաղտնիք չինարեն սովորողներին Հռիփսիմե Մարգարյանի

19 լուսանկար, որ դուր չի գալիս չինական կառավարությանը. Lu Guang

Չինաստանի ու այնտեղ ապրող հայերի մասին [Մելանի Սարգսյանը պատմում է]

5 բառ չինական մշակույթը հասկանալու համար…

Նամակ ապագային…

Թագուհին հայտարարեց…

Տղամարդկային անհավատարմություն…

10 փաստ Չինաստանի մասին

Շշմելու փաստեր Չինաստանից

5 վայր, որ պետք է գնաս, եթե գրող ես [մուսայի հետևից]