Խորհրդավոր կազմակերպության անդամները. Աշխարհահռչակ մասոններ - VNews

Խորհրդավոր կազմակերպության անդամները. Աշխարհահռչակ մասոններ

Այս խորհրդավոր կազմակերպության մասին խոսակցությունները, վախերն ու կասկածներն անվերջ են։ VNews-ը ձեզ ներկայացրել էր փաստեր մասոնների մասին, իսկ այժմ տեսնենք, թե ինչ աշխարհահռչակ մասոններ կան։

Մոցարտ

Ֆանտաստիկ երաժիշտը մասոնականներին միացել է  Վիեննայում գտնվելու ընթացքում (1781-1791): Նրա «Կախարդական սրինգը» ոչ միայն գեղեցիկ երաժշտություն է, այլև մասոնականության կրթական իդեալների և էզոտերիկ փիլիսոփայության արտացոլում: Օպերային լիբրետիստ Էմանուել Շիկանեդերը ոչ միայն Մոցարտի ընկերն էր, այլև մասոնական օթյակի եղբայրը: Մոցարտը նույնիսկ երգերի մի ամբողջ ցիկլ է նվիրել «անկախ որմնադիրներին»։

 

Ժոզեֆինա Բեյքեր

ֆրանս-ամենրիկյան պարուհին 1960-ին միացավ Ֆրանսիայի Մեծ օթյակում գտնվող Nouvelle Jérusalem Lodge- ին: Չնայած մասոնականությունը, համաձայն բրիտանացիների կանոնադրության, որը 300 տարի առաջ հիմնեց առաջին Մեծ մասոնական օթյակը, տղամարդկանց համար էր, Ֆրանսիայում կանայք նույնպես մուտք ունեին այսպես կոչված որդեգրական օթյակներ: Շուտով հայտնվեցին օթյակներ միայն կանաց համար: Այժմ Գերմանիայում կա 27 նման օթյակ:

Օսկար Ուայլդ

Իռլանդացի գրողի հայրը արդեն ակտիվ մասոնական էր Դուբլինում: Ուսման ընթացքում երիտասարդ Ուայլդը միացավ «Ապոլոն» համալսարանի օթյակին։ Հարկերը չվճարելու պատճառով, սակայն, նա ստիպված էր լքել օթյակը 1878 թ-ին, իսկ 1883-ին նրան վտարեցին Չերչիլի օթյակից: Սա Ուայլդի կարիերայի ավարտն էր որպես ազատ մասոն:

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե

Գաղտնի հասարակություն ընդունվելու իր խնդրագրի վերաբերյալ, գերմանացի  մտածողը 1780 թվականին գրել է. «Երկար ժամանակ ես անհրաժեշտություն էի զգում միանալ ազատ որմնադրությանը: Ինձ միայն այդ կոչումն է պակասում, որպեսի ես շարունակեմ շփվել մարդկանց հետո, որոնց հասցրել եմ սիրել և գնահատել, ամբողջականության համար ես դիմում եմ ձեզ այս խնդրանքով։

Գոթոլդ Էֆրաիմ Լեսինգ

Գերմանացի բանաստեղծը և մանկավարժը շատ է անդրադարձել մասոնականությունը: Նրա համար դա արհեստականորեն ստեղծված հասկացություն չէր, այլ գաղափար էր, որն իր էությամբ բնական էր, արմատավորված էր մարդու և քաղաքացիական հասարակության մեջ: Մասոնական զրույցներում Լեսինգը փորձում է ապացուցել, որ մասոնականության էությունը ոչ թե ծեսերի և խորհրդանիշների մեջ է, այլ մարդկանց մարդկության իդեալներին համապատասխան դաստիարակելու մեջ:

Չարլի Չապլին

Անգլիացի հայտնի կատակերգու, դերասան և ռեժիսոր Չապլինի մասոնական լինելը հարցականի տակ է և շատ քննարկված: Այս մասին հաճախ գրվում է հղում անելով «Մեծ բռնապետը» (1940) կինոնկարին, որի վերջին մենախոսության մեջ, իբր, ձևակերպված են մասոնականության հիմնական գաղափարները: Չարլի Չապլինի գաղտնի հասարակությանը պատկանելու տեսությանը շատերը հակադարձում են մեջբերելով են նրա որդու ՝ Յուջինի խոսքերը, որը հերքել է իր հանճարեղ հոր՝ մասոն լինելու միտքը:

Կուրտ Տուխոլսկի

Գերմանացի լրագրողն ու գրողը 1924 թվականին ընդունվել է Բեռլինի Zur Morgenröte օթյակ: Գերմանական մասոնների շրջանում տրամադրությունները հիասթափեցրեցին պացիֆիստին Տուխոլսկուն, և նա սկսեց կապեր որոնել ֆրանսիացի մասոնների հետ, ապա պաշտոնապես միացավ փարիզյան մասոնական երկու օթյակներին:

 

 


մի՞ֆ է, թե՞ իրականություն. ամեն ինչ Չապլինի մասին

Հանճարներ, որ մահացան աղքատության մեջ

Փաստեր Մոցարտի մասին

Մոցարտի նամակն իր կնոջը՝ Կոնստանցեին

5 պատմական դեպք, որ (չեք հավատա, բայց) իրական է

Մեծերի փոքր տարօրինակությունները [մաս 2]

Մի անգամ Մոցարտն ու Գյոթեն հանդիպում են…

Մոցարտն ասում է…

Չարլի Չապլինի բացառիկ լուսանկարները

Չարլի Չապլինի ելույթը. «Երբ ես սկսեցի սիրել ինքս ինձ…»

Չարլի Չապլինի դուստրը կայցելի Հայաստան

Չարլի Չապլինի նամակն իր դստերը

Հայտնի մարդկանց խելացի պատասխանները

Հայտնի դերասանները հայտնի մարդկանց կերպարներներում

Ֆեդերիկո Ֆելինի և Ջուլիետա Մազինա.մի սիրո պատմություն

Չարլի Չապլինը և նրա կանայք