Խորհուրդ է տալիս Նիկիտա Միխալկովը. 6 ֆիլմ - VNews

Խորհուրդ է տալիս Նիկիտա Միխալկովը. 6 ֆիլմ

Շարունակելով ռեժիսորների կողմից խորհուրդ տրվող ֆիլմացանկերը, այս անգամ VivaroNews Culture-ը ներկայացնում է ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովի ամենասիրելի ֆիլմերից վեցը, որոնք, ըստ ռեժիսորի, պետք է դիտի յուրաքանչյուր ոք:

1.Քաղաքի լույսեր/Огни большого города/City Lights, 1931

ռեժ.՝  Չարլի Չապլին
դերերում՝ Չարլի Չապլին, Վիրջինիս Չերիլ ևն


Ինչեր ասես, որ չես անի հանուն սիրո: Աղքատ, բայց շատ բարի տղամարդը սիրահարվում է մի աղջկա, ով կույր է: Կույր աղջիկը միանգամից գերում է նրա սիրտն իր անկեղծությամբ և պարզությամբ: Գումար վաստակելու նպատակով՝ աղջիկը ծաղիկներ է վաճառում, և երբ հանդիպում է տղամարդուն՝ մտածում է, թե նա հարուստ դուքս է: Աղջիկն ասում է, որ վիրահատության կարիք ունի և գուցե այդ վիրահատությունը փրկի իրեն: Սիրահարված տղամարդը ամեն բան կանի, որ գումար հայթայթի և փրկի սիրելիին կուրությունից:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

2. Շնչակտուր/На последнем дыхании/À bout de souffle, 1960

ռեժ.՝ Ժան Լյուկ Գոդար
դերերում՝ Ջին Սեբերգ, Ժան Պոլ Բելմոնդո ևն

Ֆիլմ, որը համարվում է լեգենդար ռեժիսորի այցեքարտը:
Միշել Պուակարը գումար է վաստակում գողություններով, այն էլ՝ մեքենաների: Նա ըմբոստ է, վայրի, նրան հետաքրքրում է միայն այսօրը, ու թե ինչ կլինի վաղը՝ էական չէ: Արյունը եռում է Միշելի երակներում, երբ նա տեսնում է նոր և գեղեցիկ մեքենա, նա միանգամից գործի է անցնում: Բայց մի անգամ դժբախտություն է տեղի ունենում, և հերթական գողության ժամանակ Միշելը սպանում է մի ոստիկանի: Այդ օրվանից ամեն բան փոխվում է:
Ֆիլմը 1960 թ. արժանացել է «Ոսկե արջի» «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

3. Ժյուլը և Ջիմը /Жюль и Джим/ Jules et Jim, 1962

ռեժ.՝ Ֆրանսուա Տրյուֆո
դերերում՝ Օսկար Վերներ, Ժաննա Մորո, Անրի Սեռ ևն

Անրի Պիեր Ռոշեի կենսագրական վեպի հիման վրա էկրանավորված ֆիլմի կենտրոնում են երեք երիտասարդ և նրանց միջև փոխհարաբերությունները:
Երիտասարդներ Ժյուլն ու Ջիմը մտերիմ ընկերներ են: Ինչպես այդ տարիքի բոլոր երիատարդները, նրանք սիրում են խոսել աղջիկներից, նրանց սրտերը գրավելու մեթոդներից և թե նրանցից ով է ավելի շատ աղջկա սիրտ գերել:  Տղաների կյանքը միանգամից փոխվում է, երբ հայտնվում է Կատրինը: Ժյուլը խենթի պես սիրահարվում է աղջկան, և Կատրինը խոստովանում է, որ սիրում է և՛ նրան, և՛ Ջիմին:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

1 2

5գիրք + 5ֆիլմ. Մհեր Արշակյան

Խորհրդավոր կազմակերպության անդամները. Աշխարհահռչակ մասոններ

մի՞ֆ է, թե՞ իրականություն. ամեն ինչ Չապլինի մասին

Պեդրո Ալմոդովարը կիսվում է ֆիլմերով, որոնք նայում է ինքնամեկուսացման մեջ

Կարևոր ռեժիսորների մասին. փաստեր Գոդարի մասին

Ֆելինիի 100-ամյակի կապակցությամբ կրկին կինովարձությում է «Քաղցր կյանքը»

Մարչելո Մաստրոյանի

Ժան Լյուկ Գոդարը նոր ֆիլմի վրա է աշխատում

5 դրամատիկ ֆիլմ հայկական վշտի մասին

Կաննի կինոփառատոնի տարբեր տարիների 20 ամենագեղեցիկ պաստառները

Կաննի կինոփառատոնի հաղթող ֆիլմերը. [մաս 1]

Զրուցեցինք Էդգար Բաղդասարյանի հետ

5 գեղեցիկ ֆիլմ արվեստի մասին

5 պատմական դեպք, որ (չեք հավատա, բայց) իրական է

Տոնինո Գուերրան խոսում է սիրո մասին

Բոլոր ժամանակների լավագույն իտալական ֆիլմերը [մաս 2]