Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Բրազիլիայի ազգային թանգարանում խոշոր հրդեհ է բռնկվել. այս մասին տեղեկացնում է The Guardian-ը: Հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 2-ի երեկոյան Բրազիլիայի երկրորդ մեծագույն քաղաքներից մեկում՝ Ռիո դե Ժանեյրոյում: Հրդեհի բռնկման պատճառը դեռ հայտնի չէ: Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը հրդեհի վերաբերյալ արձագանքել է իր թվիթեռյան էջում:
«Կորցրել ենք 200 տարվա աշխատանք, գիտելիքներ ու հետազոտություններ»,- ասել է նախագահը:
Պարզվում է, հրդեհը ոչնչացրել է Ազգային թանգարանի շենքը, որտեղ պահվում էր ավելի քան 20 միլիոն ցուցանմուշ: Թանգարանը կառուցվել էր 1818 թվականին, որը հիմնադրել է Պորտուգալիայի արքա Ժուան VI-ը: Հայտնի է, որ թանգարանը սկզբում հավաքել է բուսական և կենդանական աշխարհի նմուշներ, հատկապես թռչունների, ինչի պատճառով Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնում տեղակայված շենքը բնակչությանը հայտնի է դարձել որպես «Թռչունների տուն», այնուհետև արքայական թանգարան:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո