Եգոր Կրիդ. 15 փաստ երգչի մասին - VNews

Եգոր Կրիդ. 15 փաստ երգչի մասին

բգֆգ - Եգոր Կրիդ. 15 փաստ երգչի մասին

Ռուսաստանի Ջասթին Բիբերը, թե պարզապես Black Star Inc.-ին միլիոնավոր դիտումներ բերող երգիչ… կարևոր չէ, քանի որ երկու բնութագիրներն էլ մեկ մարդու համար են՝ Եգոր Կրիդի: Շատերիս ծանոթ են նրա «Самая Самая», «Моя невеста», «Будильник», «Мне Нравится» և այլ հիթերը, բայց իրականում ո՞վ է Եգոր Կրիդը:

1. Եգոր Կրիդը, ում իրական անունն է Եգոր Նիկոլաևիչ Բուլատկին, ծնվել է 1994թ.-ի հունիսի 25-ին Ռուսաստանի Պենզա քաղաքում։ Փոքր տարիքում նրան տանն անվանում էին Յոգուրտ:

9cdf752c89618c04da771baf0d028856 - Եգոր Կրիդ. 15 փաստ երգչի մասին

2. Եգորը երիտասարդ տարիքում հաճախել է նաև շախմատի դասընթացների:

3. 14 տարեկանում արել է իր առաջին դաջվածքը՝ «Cum Deo» գրվածքը:

1a684e89aa5e902260ee51e51178bf3e singers actors - Եգոր Կրիդ. 15 փաստ երգչի մասին

4. Երաժիշտը երիտասարդ տարիքում վախեցել է բարձրությունից, բայց հայտնությունից հետո՝ հաճախակի ինքնաթիռներից օգտվելու արդյունքում կարողացել է հաղթահարել վախը:

5. Առաջին անգամ երգ է հեղինակել 12 տարեկանում: Երգի անունն էր «Амнезия»:

6. Նրա առաջին տեսահոլովակը, որ հայտնվել է համացանցում «Любовь в сети» երգինն էր: Այն թողարկվել է 2011թ.-ին:

7. 2012թ.-ին արդեն Կրիդը պայմանագիր կնքեց  Black Star Inc.-ի հետ և սկսեց հանդես գալ այս լեյբլի անվան ներքո:

8. Կրիդը որոշ ժամանակ հանդիպել է երգչուհի Նյուշայի հետ և իր երգերի մեծ մասը, իր խոսքով, հենց երգչուհու մասին է:

9. Երգչի առաջին սինգլը «Самая самая» անունը կրող երգն է, որը գրել է ընդամենը 10 րոպեում: Այն թողարկվել է 2014թ.-ին և միանգամից զբաղեցրել երաժշտական թոփ 10-երի առաջին հորիզոնականները: YouTube-ում այս երգի տեսահոլովակն արդեն ունի մոտ 127մլն դիտում և համարվում է Կրիդի ամենամեծ հաջողություններից մեկը:

10. Ելույթներից մեկի ժամանակ միկրոֆոնը պատահաբար ընկել է նրա ձեռքից ուղիղ երկրպագուի գլխին:

11. Կրիդը սիրում է զբաղվել թենիսով և փեինթբոլով:

12. 2015թ.-ին թողարկվել է նրա առաջին ձայնասկավառակը՝ «Холостяк»:

13. 2016թ.-ին համագործակցել է ռեփեր Տիմատիի հետ՝ միասին ներկայացնելով «Где ты, где я» երգն ու տեսահոլովակը: Այն այս պահին ունի 165մլն-ից ավելի դիտում: 

14. Նույն թվականին կատարել է ռուսական «Завтрак у Папы» ֆիլմի գլխավոր սաունդթրեքը՝ «Папина Дочка»: 

15. Եգոր Կրիդի վերջին ներկայացրած երգը «Миллион алых роз»-ն է, որը թողարկվել է այս տարվա ապրիլի 27-ին և ունի 31,7 մլն-ից ավելի դիտում: 

Հետևեք մեզ նաև Instagram-ում՝


Եգոր Կրիդի նոր տեսահոլովակում նկարահանվել են հայտնի Իգորները

Ռուսական 10 ամենահայտնի երգերի փլեյլիսթը

Եգոր Կրդիը դեկտեմբերի 14-ին համերգ կտա Երևանում

Եգոր Կրիդը դեկտեմբերին կլինի Երևանում

Հարցազրույց DJ KAN-ի հետ

Pitbull, Նյուշա, Արաշ` նոր երգ Աշխարհի առաջնության համար

Երգացանկ ամռան համար

Ո՞վ է DJ KAN-ը

Լեպսը, Տիմատին, Բասկովը Ֆիլիպ Կիրկորովի երիտասարդական նոր տեսահոլավակում

Timati-ի նոր հոլավակում նկարահանվել է նրա դուստրը. բայց դա այքան էլ դուր չի եկել մարդկանց

Աբրահամ Խուբլարյան. «Ստեղծագործություններիցս մեկը տեսահոլովակի հետ միասին հանձնելու եմ հանդիսատեսիս դատին»

Timati. նոր երգ Guf-ի հետ

Իրինա Շեյկն ու Տիմատին միասին

6 «ամենասպորտային» երգերը

Եգոր Կրիդը, Պալինա Գագարինան ու SMASH-ը ֆուտբոլի աշխարհի առաջնության համար նոր երգ են ներկայացրել