Երաժշտական ամփոփում. Հունիսի լավագույն նորույթները - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Երաժշտական ամփոփում. Հունիսի լավագույն նորույթները

Ամռան առաջին ամիսը թերթելով մուտք ենք գործում հուլիս, բայց մինչ այդ՝ մեկ րոպե. եկեք ետ նայենք ու ևս մեկ անգամ հիշենք, կամ բացահայտենք հունիսի լավագույն երաժշտական նորույթները:

Ամառը պահանջում է սառը թարմություն, յուրահատկություն և իհարկե տեմպ: Հենց սա են փորձել մեզ տալ հունիս ամիսն ավելի երաժշտական դարձրած համաշխարհային հայտնության աստղերը: Եվ այսպես՝ միանգամից անցում կատարենք մեր հունիս ամսվա երաժշտական ամփոփմանը:

1. Ջեյմս Արթուր | You Deserve Better

Հունիսը սկսել ենք ռիթմիկ «You Deserve Better» երգով, որը ներկայացրել է «Say You Won’t Let Go» երգով ճանաչում ձեռք բերած ու յուրահատուկ ձայն ունեցող Ջեյմս Արթուրը: Նրա նոր կոնցեպտն ավելի գունավոր է ու տարբերվող նրա նախորդ աշծատանքներից:

2. Kygo, Imagine Dragons | Born To Be Yours

Imagine Dragons հայտնի ռոք խումբը, չնայած այն բանին, որ համաշխարհային երաժշտական շրջագայության է, հունիսին թողարկել է մի նոր համագործակցություն Kygo-ի հետ: «Born To Be Yours». այսպես է կոչվում հունիսի 14-ին թողարկված նրանց երգը:

3. Սելենա Գոմես | Back To You

Սելենա Գոմեսը կատարում է վերջին շրջանում բավականին տարածված «13 պատճառ՝ ինչու» սերիալի երկրորդ սեզոնի գլխավոր սաունդթերը՝ «Back To You»-ն, ինչի տեսահոլովակն էլ երգչուհին ներկայացրել հունիսի 5-ին: Արդեն այսօր այն ունի մոտ 76մլն դիտում: Նշենք նաև՝ Գոմեսը, որը նաև «13 պատճառ՝ ինչու»-ի պրոդյուսերներից մեկն է, կատարել է նաև սերիալի առաջին սեզոնի սաունդթրեքը: Այն կոչվում էր «Only You»:

4. Շոն Մենդես | Nervous

Շոն Մենդեսը մայիսի 25-ին ներկայացրեց իր անունը կրող նոր ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված 14 երգերի ցանկում կգտնեք նաև «Nervous»-ը: Վերջինս որպես սինգլ թողարկվեց միայն հունիսի 11-ին: Գլխավոր դերերում են Շոն Մենդեսը և մի զույգ ձեռքեր…

5. BLACKPINK  | DDU-DU DDU-DU

Հունիսին իրենց սպասված վերադարձն ունեցավ հարավկորեական BLACKPINK խումբը: Աղջիկներից բաղկացած այս խումբը թողարկեց իր երկրորդ մինի ալբոմը՝ «Square Up»-ը, որն ԱՄՆ-ի Billboard 200 չարթում միանգամից զբաղեցրեց 40-րդ հորիզոնականը, դառնալով նրանց ամենախոշոր նվաճումը արևմտյան շուկայում: Նրանք դարձան աղջիկներից բաղկացած առաջին քեյ-փոփ խումբը, որ երբևէ կարողացել է հասնել այդ հաջողությանը: Ձայնասկավառակի գլխավոր սինգլը՝ «DDU-DU DDU-DU»-ն, թողարկվելով հունիսի 15-ին, այս պահի դրությամբ ունի 122,720,850 դիտում:

6. SHINee | Our Page

Մեկ այլ կարևոր քեյ-փոփ վերադարձ էր SHINee խմբինը: Նրանք թողարկեցին իրենց թվով 6-րդ ալբոմը՝ «The Story of Light EP.3»-ը, որն առաջինն էր իրենց թիմակցի՝  ՋոնգՀյոնի մահից հետո: Հունիսի 25-ին խումբը թողարկեց ձայնասկավառակում ընդգրկված երգերից մեկի՝ «Our Page»-ի պաշտոնական տեսահոլովակը, որը նվիրված էր հենց իրենց ընկերոջը: Երգի ընթացքում մի պահ կարող եք լսել «Լավ աշխատանք ես արել/ապրես» արտահայտությունը. բառեր, որոնք ՋոնգՀյոնն իր նամակում գրել էր, որ ցանկանում էր լսել:

 

 


Հայտնի են ամռան ամենասթրիմված 10 երգերը

MTV մրցանակաբաշխության հաղթողները, լավագույն լուքերն ու ելույթները

Ի՞նչ են լսում Բարաք և Միշել Օբամաներն այս ամռանը

Որքա՞ն են վաստակում աստղերն Instagram-ի մեկ հրապարակման համար

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

Աստղերը մասնակցում են շշի կափարիչով նոր չելինջին. Ի՞նչ է այն

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Կաննի կինոփառատոն 2019. Լավագույն լուքերը

Puma-ն Սելենա Գոմեսից ոգեշնչված հավաքածու է թողարկել

Imagine Dragons-ը ելույթ կունենա Չեմպիոնների լիգայի եզրափակչի ժամանակ

Կոաչելլա 2019. Լավագույն լուքերը, ելույթներն ու աստղային հանդիպումները

Տարվա համագործակցությունը՝ Լեոնարդո դի Կապրիո, Ջասթին Բիբեր, Արիանա Գրանդե, PSY, Էդ Շիրան և այլն

Կաննի կինոփառատոնի բացմանը կցուցադրվի Ջիմ Ջարմուշի՝ զոմբիների մասին պատմող կատակերգությունը

Հայտնի մարդկանց քրոնիկ հիվանդությունները

Երաժշտական ամփոփում. Մարտի լավագույն նորույթները