Երաժշտական ամփոփում. Հունվարի լավագույն նորույթները - VNews

Երաժշտական ամփոփում. Հունվարի լավագույն նորույթները

dgdg - Երաժշտական ամփոփում. Հունվարի լավագույն նորույթները

Տարին սկսել ենք, իհարկե, լավ երաժշտությամբ: Հավաքելով իրենց ուժերը, երաժշտական գործիքներն ու տաղանդը` 2019թ.-ի առաջին ամսվա ընթացքում նորույթներ են հասցրել ներկայացնել տասնյակ երաժիշտներ: VNews-ը ձեզ համար ընտրել է հունվարի 5 լավագույն երաժշտական նորույթները: Իսկ ո՞րն է հունվարի ձեր ամենասիրելի երաժշտական նորույթը:

1. Բիլի Այլիշ՝ «Bury a Friend»

Երբ քնում ենք, ո՞ւր ենք գնում…այս հարցն է տալիս Բիլի Այլիշն իր՝ շուտով թողակվող ձայնասկավառակում՝ «WHEN WE ALL FALL ASLEEP, WHERE DO WE GO?»: Ձայնասկվառակը, որը կթողարկվի այս տարվա մարտի 29-ին ընդգրկում է 14 երգ, որոնցից է նաև հունվարի 30-ին թողարկված «Bury a Friend»-ը: Տարօրինակ, սարսափ ֆիլմ հիշեցնող այս տեսահոլովակն արդեն ունի մոտ 24մլն-ից ավելի դիտում:

2. Imagine Dragons` «Bad Liar»

Ալտերնատիվ ժանրում ստեղծագործող այս խումբը տարին սկսել է իր «Bad Liar» երգի տեսահոլովակի թողարկումով: Դասական հագուստ կրող Դեն Ռեյնոլդսին ու իր խմբին տեսահոլովակում միացել է սպիտակ հագուստով ու տեսահոլովակի ողջ ընթացքում իր քնած ընկերոջ շուրջը պարող Օթըմ Միլլերը:

Կարծիք կա, որ տեսահոլովակը Դեն Ռեյնոլդսի ու իր կնոջ մասին է, որոնք նախորդ տարի ամուսնալուծվել էին, սակայն հիմա կրկին փորձում են միանալ: Այն ցույց է տալիս, որ իրենց հարաբերությունների ընթացքում միայն Ռեյնոլդսի կինն էր ջանք գործադրում ընտանիքը միասնական պահելու համար, իսկ ինքը՝ Դենը, զբաղված էր համերգներով ու գրեթե միշտ բացակա էր:

3. Արիանա Գրանդե՝ «7 rings»

Գրանդեն շարունակում է նոր երգերի ու ձայնասկավառակների իր շքերթը: Փետրվարի 8-ին նա թողարկելու է թվով 5րդ ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված է 2018թ.-ի նոյեմբերի ամենահայտնի նորույթներից մեկը՝ «Thank U, Next»-ը: Հենց այսպես էլ կոչվելու է ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված է 12 երգ: Այդ երգերից է նաև հունվարի 17-ին թողարկված ու արդեն 125մլն-ից ավելի դիտում հավաքած -ը:

Երգի պատվին Արիանան նույնիսկ դաջվածք է արել ձեռքի ափի վրա: Նա ճապոներենով գրել է երգի անունը, սակայն սխալ է ստացվել, և միայն երկրորդ անգամ իր ճապոներենի ուսուցչի հետ զրուցելուց հետո է կարողացել ճիշտ դաջվածք ստանալ:

1 2

Հայտնի է, թե երբ կթողարկվի Բիլի Այլիշի նոր ալբոմը

Բիլի Այլիշի ֆենոմենը…

Բիլի Այլիշը պատմել է իր հոգեկան խնդիրների մասին

Դուա Լիպան ներկայացրել Է Կիևում նկարահանված նոր տեսահոլովակ

Ունկնդիրների տրամադրությունն ազդում է երաժշտության ընտրության վրա…

Որքա՞ն են լսել Արիանա Գրանդեին 2019թ.

Հայտնի են ամռան ամենասթրիմված 10 երգերը

MTV մրցանակաբաշխության հաղթողները, լավագույն լուքերն ու ելույթները

Ամազոնի անտառն այրվում է. Հայտնի մարդկանց արձագանքը սոց. կայքերում

Որքա՞ն են վաստակում աստղերն Instagram-ի մեկ հրապարակման համար

MTV երաժշտական տեսահոլովակների մրցանակաբաշխության նոմինանտներն ու նորույթները

2019-ի համացանցի ամենաազդեցիկ մարդիկ ըստ TIME-ի

Պատկերացնենք հայտնի մարդկանց «ծեր» ֆիլտրով

Աստղեր, որոնք այլ աստղերի երկրպագուներն են

Կաննի կինոփառատոն 2019. Լավագույն լուքերը

Imagine Dragons-ը ելույթ կունենա Չեմպիոնների լիգայի եզրափակչի ժամանակ