Երբեք մի հանձնվիր. Էքշն ժանրի 5 կորեական դորամա - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Երբեք մի հանձնվիր. Էքշն ժանրի 5 կորեական դորամա

Էքշն ժանրի սիրահարները կարող են ուրախանալ՝ հերթը էքշն դորամաներինն է:

Ծեծկռտուքներ, երբեք չավարտվող վազք, մարտական հնարքներ, արդարության համար պայքարներ, գաղտնիքների բացահայտումներ, քրեական ու ոստիկանական աշխարհի բախումներ… ահա այս ամենը կարող եք գտնել մեր այսօրվա ցանկում, որի մեջ ընդգրկել ենք էքշն ժանրի կորեական 5 հոյակապ դորամա: Նախկինում արդեն բազմաթիվ անգամներ կարողացել ենք ձեզ հետ կիսվել բազմաժանր կորեական դորամաներով՝ պատմական, դետեկտիվ, բժշկականկատակերգական, իսկ մոռանալ ադրենալինի սիրահարներին՝ չեինք կարող: Ահա մեր ամենասիրելի էքշն դորամաները, իսկ որո՞նք են ՁԵՐ«ամենա»-ները:

1.«Հիլեր/Healer/Целитель (Хилер)

Հեռարձակման թիվը՝ 2014 

Սերիաների քանակը՝ 20

Դերերում՝ Ջի Չան Ուկ, Փակ Մին Յոն

Էքշն ժանրի կորեական դորամաների մեր ցանկի բացումն անում է «Հիլեր»-ը ու սա պատահական չէ: Այս դորաման միանգամայն պատկերացում է տալիս, թե ինչ տարրեր պիտի ունենա իրական էքշն դորաման՝ հետապնդումներ, կրակոցներ, տանիքից ցատկումներ, ձեռնամարտեր, լարված պահող դրվագներ և իհարկե հիանալի գլխավոր հերոս, որը կկարողանա հայտնվել այս ամենի կենտրունում ու իր հնարքների շնորհիվ պատվով դուրս գալ ցանկացած իրավիճակից: Հենց այսպիսի դորամա է «Հիլերն» ու հենց այսպիսի կերպար է գաղտնի գործակալ Ջուն Հոն՝ նույնը ինքը Հիլերը, որին մարմնավորում է անկրկնելի Ջի Չան Ուկը: Դերասանի ճկունության, դերասանական փայլուն խաղի ու հնարքների միջոցով դորաման միանգամայն նոր շունչ է բերում դորամաների աշխարհ, չնայած այն բանին, որ մինչ օրս շատերը համեմատում են այն «Քաղաքային որսորդ»-ը դորամայի հետ (տես՝ 3-րդ կետով): «Հիլեր» դորաման պատմում է Հիլեր ծածկանունն ունեցող մի գիշերային գաղտնի գործակալի մասին, որը կատարում է ռիսկային ու տարբեր տեսակի առաջադրանքներ: Նա մի երազանք ունի, որին պետք է հասնի ցանկացած գնով, սակայն ամեն ինչ փոխվում է, երբ հանդիպում է մի համառ ու «խելագար» լրագրողի: Դորաման բացի էքշն ժանրին պատկանելուց ունի նաև կատակերգական, առեղծվածային ու իհարկե ռոմանտիկ տարրեր: Սրանք էլ ավելի են մոտեցնում դորաման իրականությանն ու դարձնում այն գրեթե բոլորի կողմից սիրված մի գործ:

Տպավորիչ մեջբերումներից՝ «Երբ մարդիկ շիմպանզեներ կամ վագրեր են տեսնում, նրանք դժվարանում են ընտրել ավելի գեղեցիկ կամ ավելի տգեղ շիմպանզե կամ վագր: Ինձ համար, մարդիկ էլ են այդպիսին՝ նրանք նույնն են»: 

2. Անսիրտ քաղաք/Heartless City/ Жестокий город

Հեռարձակման թիվը՝ 2013

Սերիաների քանակը՝ 20

Դերերում՝ Չոն Քյոն Հո, Լի Ջե Յուն, Նամ Քյու Րի

«Անսիրտ քաղաքը» հերթականա արտասովոր դորաման է: Այն պատմում է ծպտյալ ոստիկանների բարդ կյանքի ու զոհաբերությունների մասին: Գլխավոր հերոսուհի Յուն Սու Մինի ծպտյալ ոստիկան քրոջ սպանությունից հետո, աղջիկը որոշում է շարունակել նրա գործը հանցագործ աշխարհում: Բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, մանավանդ, երբ նա սիրահարվում է թմրադեղերով զբաղվող մի կազմակերպության «արքային»՝ Շի Հյոնին, որը նաև իր քրոջ սպանության գլխավոր կասկածյալն է: Ամեն ինչ այն չէ, ինչ տեսնում ես: Էքշն ժանրի այս դորամայում բացահայտվում են բազմաթիվ գաղտնիքներ, կոտրվում են սրտեր ու գլխիվայր են շրջվում բազմաթիվ պլաններ: «Անսիրտ քաղաքի» ընթացքում դուք նույնիսկ չեք ցանկանա թարթել՝ դորամայի անգամ կես վայրկյանը բաց թողնելու վախի պատճառով:

Տպավորիչ մեջբերումներից՝ «Աշխարհը հայելի է: Եթե թքես ու հայհոյես, այն ինքը որպես պատասխան կթքի ու կհայհոյի քեզ: Եթե ծիծաղես, վստահ եմ, աշխարհն էլ կհետևի օրինակիդ ու կծիծաղի քեզ հետ»:

3. Քաղաքային որսորդ/ City Hunter/ Городской охотник

Հեռարձակման թիվը՝ 2011

Սերիաների քանակը՝ 20

Դերերում՝ Լի Մին Հո, Փակ Մին Յոն

Սա պատկանում է այն դորամաների շարքին, որի ավարտը հանդիսատեսին նետեց էմոցիոնալ գլուխկոտրուկների գիրկը: Հենց այս դորամայի միջոցով ներկայումս Կորեայի ամենահայտնի դերասաններից մեկը՝ Լի Մին Հոն ներխուժեզ հազարավոր երկրպագուների սրտերը:

«Քաղաքային որսորդը» պատմում է Լի Յուն Սոնի մասին, որը դեռ փոքր տարիքից տիրապետում էր զենքին ու մարտական հնարքներին: Ծնողների մասին ճակատագրական բացահայտումներից հետո նա տեղափոխվում է Սեուլ ու որոշում պայքարել արդարության ու իր ծնողների վրեժը լուծելու համար: Նա դառնում է քաղաքի պաշտպանն ու կյանքը վտանգելով փորձում վերջ տալ անարդարություններին: Շուտով Յուն Սոնը հանդիպում է Քիմ Նա Նային, որը սկսում է նոր խնդիրներ ու «տարօրինակ» զգացմունքներ առաջացնել տղայի համար:

Տպավորիչ մեջբերումներից՝ «Սիրելի մարդուն կորցնելը աշխարհի ամենադժվար բաներից մեկն է»: 

1 2

5 սերիալ փրկության կարիք չունեցող հերոսուհիներով

Կորեական 5 նոր սերիալ, որ կարող եք դիտել այս ամռանը

BTS խումբը վերադարձել է նոր սինգլով, ալբոմով ու աղմուկով

Երաժշտական ամփոփում. Մարտի լավագույն նորույթները

Կորեական 5 սերիալ, որ կթողարկվի ապրիլին

Կորեական դորամաների ամենահիշվող սաունդթրեքերը

Գրեմմի 2019-ի հետաքրքիր լուքերը

Կյանքի գեղեցիկ պահերն ու սերն իլուստրացիաներում

2018թ.-ի 10 լավագույն կորեական սերիալները

Կորեայի մշակույթի օրը Հայաստանում (Լուսանկարներ)

Լավագույն մեջբերումները կորեական սերիալներից

Կորեայի մշակույթի օր Հայաստանում. Կհնչեն քեյ-փոփ և ազգային կատարումներ

EXO խումբը վերադարձել է նոր տեսահոլովակով, ալբոմով ու հաջողություններով

Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն 2018. Հաղթողները, լուքերն ու հայլայթները

Կորեերեն հեշտ բառեր, որ կարող եք օգտագործել առօրյայում

Դուա Լիպան համագործակցել է հարավկորեական BLACKPINK խմբի հետ