fbpx

Երևան. ճեպանկարներ: Երևանը մենք ենք

 

«Երևանը մենք ենք, Երևան անկեղծ սիրելը չգրված օրենք է», – երգվում է հայտնի երգում: Ամեն մեկս Երևանի հանդեպ մեր սերը տարբեր կերպ ենք արտահայտում. մեկը՝ ծաղիկներ տնկելով, մյուսը՝ փողոցները մաքրելով, երրորդը՝ չաղտոտելով, մյուսը՝ համեղ ուտելիքներ վաճառելով, ոմանք՝ երգեր ձոնելով, իսկ ոմանք էլ՝ նկարելով՝ ինչպես Արարատ Մինասյանն ու Զաքար Դեմիրճյանը, որոնք 3 տարի շարունակ շրջել են մայրաքաղաքի փողոցներով և նկարչի աչքով ուսումնասիրել քաղաքը: Արդյունքը՝ «Երևան. ճեպանկարներ» գիրքն է, որը նվեր է և՛ զբոսաշրջիկների, և՛ սփյուռքահայերի, և՛ հատկապես մեզ՝ երևանաբնակներիս համար, ովքեր առօրյա հոգսերի, վազքի մեջ չենք հասցնում մի պահ կանգ առնել և զգալ՝ որքա՜ն գեղեցիկ է մեր քաղաքը, որքա՜ն տաք, ջերմ, յուրահատուկ, և որքա՜ն սիրելի ու գեղեցիկ կարող են լինել ամենատարբեր դետալներն ու թերությունները, եթե դրանց նայես արվեստի աչքերով:

Բոլորս` Երևանում ծնված, կամ այստեղ ապրող մարդիկ, ունենք մեր Երևանը, որը երևի կամ ոչ այնքան շենք, շինություն, փողոց ու հրապարակ է, որքան այդ ամենի հետ կապված մի հուշ, ապրում, տպավորություն, ուրախություն կամ բարկություն. աշնանային ծառուղի, գարնան մեղմ անձրև, մեկ բաժակ բուրումնավետ սուրճ, եփած եգիպացորենի բուրմունք, գարեջրի գավաթ, ծխախոտի ծուխ ու երկար զրույցներ գրականության կամ ֆուտբոլի մասին…

Նկարիչներ Արարատ Մինասյանն ու Զաքար Դեմիրճյանը երբեմն հպանցիկ տպավորություններով, երբեմն էլ հիմնավոր ու խոհուն հայացքով փոխանցում են հարուստ անցյալի ու աշխույժ ներկայի, արևելքի ու արևմուտքի  խաչմերուկում կանգնած քաղաքի իրենց պատկերը` գունագեղ ու խայտաբղետ,  տեղ-տեղ սև ու սպիտակ, սակայն երևանցիների համար մշտապես սիրելի, իսկ հյուրերի համար առնվազն հետաքրքիր:

Թեթև ուրվագծերով, երբեմն էլ թանձր վրձնահարվածներով ճեպանկարների միջոցով ներկայացող հին ու նոր Երևանի պատկերները, ըստ իս,  է՛լ ավելի հարազատ կդարձնեն մայրաքաղաքը մեզ համար, գուցե էլ ավելի ցավալի այն կորուստները, որ ունենում է քաղաքն ամեն օր` լինի կտրվող ծառ, քանդվող հին շենք, աղճատվող հիշողություն ու պատկեր կամ արտագաղթող երևանցի…

Տեքստերի հեղինակ Քրիստ Մանարյան, խմբագիր Հայկ Համբարձումյան


Հին Երևանը լուսանկարներով (մաս 5)

Էրեբունի-Երևան 2800. Միջոցառումների ծրագիր

5 անվճար ու հետաքրքիր միջոցառում, որին կարելի է մասնակցել հոկտեմբերին

Ալեքսանդր Թամանյանն ասել է . . .

DailyMail-ի անդրադարձը Զվարթնոց օդանավակայանի ավիրված տեսքին

Ամառային ընթերցանություն. ծրագիրն արդեն 5 տարեկան է

Ժան Կլոդ Վան Դամը կժամանի Հայաստան

Երևանյան արձանների հանդերձանքը (կոլաժներ)

Հայկական 7 շինություն ստացել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ

Ոսկե ծիրան 2018-ի լավագույն 10 ֆիլմերը. Դիանա Մարտիրոսյանն է խորհուրդ տալիս [մաս 1]

Գինի խմել, լավաշ թխել, ծառ տնկել,Կասկադում շրջել… Ալեքսիս Օհանյանի երևանյան առօրյան

Ֆանտաստիկ ժանրի 7 գիրք, որ կարող եք կարդալ հայերենով

Yerevan Wine Days. ֆոտոներ Սարյան փողոցից

Երևանի գինու օրեր 2018. Մանրամասներ

Օդանավակայանից Երևան մտնող ճանապարհի հարակից տարածքը կվերափոխվի

Հայաստանի ճարտարապետական ժառանգությունը իտալացի լուսանկարչի նկարներում