Երևանը CNN-ի «Քիչ զբոսաշրջիկներ ունեցող եվրոպական 20 գեղեցիկ քաղաքները» ցանկում է - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Երևանը CNN-ի «Քիչ զբոսաշրջիկներ ունեցող եվրոպական 20 գեղեցիկ քաղաքները» ցանկում է

CNN-ը կազմել է 2019թ.-ի «Քիչ զբոսաշրջիկներ ունեցող եվրոպական 20 գեղեցիկ քաղաքները» ցանկը:

Ամռան ընթացքում զբոսաշրջիկնով լի են լինում այնպիսի հայտնի քաղաքներն, ինչպիսիք են օրինակ Վիեննան, Փարիզը և Ամստերդամը: Սակայն կան մի շարք այլ եվրոպական քաղաքներ, որոնք թեև նույնքան գեղեցիկ են, բայց շատ քիչ զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում են: CNN-ը ներկայացրել է նման 20 եվրոպական քաղաքներից բաղկացած իր ցանկը, որտեղ ընդգրկել է նաև Հայաստանի ներկայիս մայրաքաղաքը՝ Երևանը:

Երևանի մասին CNN-ը գրում է՝

«Երևանի աշխարհագրական դիրքի պատճառով այն հեշտությամբ է զբոսաշրջիկների կողմից մոռացվում: Բայց 2800 տարուց ավելի պատմություն ունեցող այս քաղաքում կարող եք զգալ դրա հնության շունչը՝ առանց զբոսաշրջիկների հսկայական խմբերի բախվելու: Քաղաքի կենտրոնական մասում կարող եք տեսնել բոզար ճարտարապետական ոճի և սովետական ժամանակաշրջանի քարերից շինություններ: Այցելուները կարող են հիանալ առաքելական եկեղեցիներով և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ավելին իմանալ քաղաքի պատմության մասին, որը հասնում է մինչև Ք.Ա. 782թ.»: 

Ցանկում ընդգրկված մյուս քաղաքներն են՝

Օրինջ, Ֆրանսիա

Նորիջ, Անգլիա

Օրհուս, Դանիա

Անտվերպեն, Բելգիա

Հաագա, Նիդեռլանդներ 

Սարաևո, Բոսնիա և Հերցեգովինա 

Պրիշտինա, Կոսովո 

Մալմյո, Շվեդիա

Աբերդին, Շոտլանդիա

Բեռն, Շվեյցարիա 

Վրոցլավ, Լեհաստան 

Թբիլիսի, Վրաստան

Մինսկ, Բելառուս 

Կլուժ-Նապոկա, Ռումինիա 

Դեբրեցեն, Հունգարիա

Անկարա, Թուրքիա

Պրովդիվ, Բուլղարիա

Տրոնդհեմ, Նորվեգիա

Թուրին, Իտալիա

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում