Երևանը փոքրիկների համար - VNews

Երևանը փոքրիկների համար

Հունիսի 1 – Երեխաների պաշտպանության միջազգային օր: Երևանում ամեն տարի այս օրը շատ միջոցառումներ են կազմակերպվում՝ երեխաներին ուրախացնելու ու տոն պարգևելու համար: Երևանի քաղաքապետարանն այս տարի էլ «Երևանը փոքրիկների համար» խորագիրը կրող միջոցառումների շարք է կազմակերպել: Ահա դրանց ցանկը՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի տվյալներով:

Ազատության հրապարակ

mankakan-mijocarumne-u69317-1

11:00 -17:00՝ մանկական համերգային զվարճալի ծրագիր,

11:00-12:00՝ կավճանկարչություն,

16:00-20:00՝ «Աշխարհը երեխաների աչքերով». կերպարվեստի ուսուցման բաց դաս:

 

Երևանի կենդանաբանական այգի

e6b0bb0be1

12:30-13:00՝ հեծանվային կայանատեղի բացում,

13:00-18:00՝ «Ամառային մեկնարկ» խորագրով բացման հանդիսավոր արարողություն՝ համերգային ծրագրեր, մրցույթներ:

 

Մանկական զբոսայգի

aroghj-erevan-marzam-u69318-1

10:00-12:00՝ «Առողջ Երևան» Երևանի վարչական շրջանների մանկապարտեզների մարզամշակութային տոնահանդես,

12:00-16:00՝ մանկական էլեկտրամոբիլների և հեծանվավազքի մրցույթ:

 

«Հաղթանակ» զբոսայգի

bolor-manuknerin-sir-u69319-1

10:00-13:00՝ զվարճախաղերի անվճար սպասարկում,

11:00-19:00՝ մանկական երգի և պարի փառատոն,

19:00- 23:00՝ երաժշտական շոու ծրագիր,

22:00՝ հրավառություն:

 

Հյուսիսային պողոտա

hunisi-1-anaknkalner-u69320-1

11:00-18:00՝ «Անակնկալների ճամփուղի»

 

«Երազ այգի»

18740266_1741557149469665_3125609112826347542_n

10:00-21:00՝ մանկական զվարճալի համերգային ծրագիր:

 

Կարապի լիճ

0

20:30-23:00՝ մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրում:ծ

Միջոցառումներ կլինեն նաև առանձին վարչական շրջաններում:

Շնորհավոր բոլոր փոքրիկների տոնը!!!