fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Հայազգի երգչուհի Բեթթին նկարահանվել է HBO-ի նոր «Էյֆորիա» սերիալում

«Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի հայազգի մասնակից,  երգչուհի, մեդիադեմք Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) նկարահանվել է ամերիկյան հեղինակավոր WarnerMedia-ի HBO հեռուստատեսության նոր՝ «Էյֆորիա» (Euphoria) նախագծում: Նոր հեռուստանախագծի առաջին սերիան հանրության դատին է հանձնվել հունիսի 16-ին:

Ութ էպիզոդից բաղկացած նախագծի գլխավոր դերերում հանդես են գալիս Disney-ի, իսկ ներկայումս Marvel-ի «Սարդ-մարդը» ֆիլմաշարի աստղ Զենդայան, Ջեյքոբ Էլորդին, Մոդ Ապատոուն և Հոլիվուդյան այլ ծագող աստղեր: Հեռուստանախագծի կենտրոնում դեռահասներն են և նրանց առնչվող խնդիրները:

HBO հեռուստատեսությունը, որն աշխարհին առավել հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալի շնորհիվ, բազմահազարանոց քասթինգի շնորհիվ էպիզոդներից երկուսում նկարահանել է նաև հայազգի մեդիադեմքին՝ Բեթթիին:

«Եվս մեկ նվաճում դեպի ինքս իմ առջև դրած մեծ նպատակներ: Ոգևորիչ է կարողանալ ոտք դնել ամերիկյան մեդիայի փակ դռներից այն կողմ, իսկ նման գերաստղ դերասանների և պրոֆեսիոնալ անձնակազմի հետ աշխատելն ինձ համար մեծ փորձ է»,-նշում է Բեթթին:

Ի դեպ, հեռուստանախագիծը բավականին դրական արձագանքների է արժանացել ամերիկյան կինոքննադատների կողմից, և չի բացառվում, որ այն նաև երկրորդ եթերաշրջան ունենա:

Նշենք, որ «Էյֆորիա»-ի բոլոր 8 էպիզոդները հասանելի կլինեն օգոստոսին. դեռևս հանրությանը ներկայացվում է շաբաթական ընդամենը մեկ էպիզոդ:

Հիշեցնենք, որ 2017 թ. Բեթթին մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ ու նույն թվականին սեպտեմբերին ԱՄՆ կառավարության կողմից ճանաչվեց որպես «extraordinary» անձ: Արտիստն այս պահին ակտիվ գործունեություն է ծավալում և առաջիկայում հանդես կգա այլ անակնկալներով:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


HBO-ն հրապարակել է Եկատերինա երկրորդի մասին պատմող սերիալի թրեյլերը

Թույն սերիալ

Քիթ Հարինգթոնը միացել է Marvel-ի սուպերհերոսների ընտանիքին

Disney-ին մեղադրում են «Առյուծ արքայի» միտքը ճապոնական մուլտից գողանալու մեջ

HBO-ից Netflix կես քայլ է. «Գահերի խաղի» հեղինակները տեղափոխվում են…

Disney-ը վերանկարահանում է «Տանը մենակ» ֆիլմաշարը

Հայազգի Էնդի Սերքիսը «Venom 2»-ի ռեժիսորն է

HBO-ն պատասխանում է «Գահերի խաղը» վերանկարահանելու ստորագրահավաքին

HBO-ի նոր սերիալը կայսրուհի Եկատերինա երկրորդի մասին է

HBO-ն սկսում է նոր «Gossip Girl» սերիալ նկարահանել

Ինչո՞ւ դիտել-չդիտել «Առյուծ արքան» ֆիլմը

«Գահերի խաղի» Ջեյմի Լանիսթերը պաշտպանել է սերիալի սցենարիստներին

Սթարքե՞ր, Լանիսթերնե՞ր, թե՞ վիշապներ. Ո՞ւմ կտեսնենք «Գահերի խաղի» փրիքվելում

Ջրահարս Արիելի դերասանուհին ընտրված է և համացանցը գոհ չէ

Չեռնոբիլի աղետի հետևանքները լուսանկարներով

Ջորջ Մարտինը կասկածում է, որ հնարավոր կլինի կրկնել «Գահերի խաղի» հաջողությունը