«Երիտասարդ թուրքեր» խումբը կվերանվանվի «Երիտասարդ» - VNews

«Երիտասարդ թուրքեր» խումբը կվերանվանվի «Երիտասարդ»

fka twigs the xx romy young name change - «Երիտասարդ թուրքեր» խումբը կվերանվանվի «Երիտասարդ»

«Երիտասարդ թուրքեր» բրիտանական ինդի լեյբլը հայոց ցեղասպանության հետ կապված նպատակ ունի փոխելու անունը՝ դարձնելով «Երիտասարդ»:

Խմբի հիմնադիր Կայուս Փաուսոնն իր որոշման մասին հայտարարել է Instagram-ի իր էջում, ապրիլի 6-ին, ասելով, որ փոփոխությունը «երկար մտորումների արդյունք է»: Կայուսը խոսել է իր խմբի՝ երիտթուրքեր անվան ընտրությունից և տերմինի պատմական իմաստից:

Զարմանալի չէ, որ Փաուսոնը, որպես իր սկզբնական ոգեշնչում, նշում է Ռոդ Ստյուարտի 1981 թվականի Հիթը՝ «Երիտթուրքերը»:

«Անունը գրավել է ինձ, – ասել է Փաուսոնը: 2005-ին թվում էր, թե այն  հիանալի կերպով արտացոլում է, թե մենք՝ դեռահասներս, ովքեր ենք, ինչ ենք ցանկանում և ինչ ակնկալում»:

Փաուսոնը խոստովանում է՝ լեյբլի հետ աշխատող անձիք անտեղյակ էին տերմինի իրական պատմությունից, և, մասնավորապես, որ երիտթուրքերը մի խումբ երիտասարդներ էին, ովքեր իրականացնում էին Հայոց ցեղասպանությունը 1915 թվականին:

«Ես և աշխատակիցները հասկացանք, որ այդ անունը «մարդկանց համար ցավի և շփոթության աղբյուր» է: Մենք միշտ փորձել ենք ազդել դրական փոփոխությունների վրա, և հիմա ճիշտ ժամանակն է անունը փոխելու» – ասում է Կայուս Փաուսոնը:

Անվան փոփոխության լուրը հայտարարելուն զուգահեռ, «Young»-ը  հայտատարել է, որ ապրիլի 24-ին՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, բարեգործական նվիրատվություն է կատարել Լոնդոնի հայկական ինստիտուտին: