fbpx
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Ես Թևան Պողոսյանն եմ…

Երբ ես 18 տարեկան էի… նույն Թևանն էի՝ լի երազանքներով ու պատրաստ դրանց իրականացմանը: Ասեմ, որ երազանքներիս մի մասն իրականացված է, մի մասի էլ իրագործման ճանապարհին եմ, բայց չգիտեմ ինչպես, երազանքներիս թիվը երևի նույն է, քանի որ անընդհատ նորերն են ծնվում:

Հայաստանը… հայրենիք, տուն, կյանք և սեր: Հայրենիք՝ քանի որ այստեղ եմ զգում իմ երազած ազատությունը և պատասխանատվությունը,  տուն՝ քանի որ այստեղ ունեմ ջերմության ու պաշտպանվածության զգացողություն, կյանք՝ այստեղ եմ ապրում ու արարում, սեր՝ այստեղ է սրտիս բաբախյունը վերափոխվում ծնկներիս դողի:

Քաղաքականությունը… ապրելաձև է, մտածելակերպ ու ահավոր մեծ ճիգեր՝ մնալ ազնիվ ու մնալ մարդ:

Ուստի… գործադրեք ճիգեր ու ապացուցեք, որ կարող եք շարունակել լինել ազնիվ ու մարդ:

Իմ միջի լավատեսը… շարունակում է ոչ միայն երազել, այլև հավատալ իր երազանքները կյանքի կոչելու հավանականությանն ու այդ ուղղությամբ հստակ գործողություններ անել: Ամեն ինչ լավ է լինելու: Դուխով:

Ես մինչ օրս էլ… սովորում եմ ամեն օր, ուստի այն մասին, թե ինչ կլինի հաջորդ օրը, այսօր դեռ չեմ սովորել:

Բայց վստահ եմ, որ…  չկա անհնարինը, պարզապես հավատա, սովորիր, փորձիր ու արա:

Երեխաներիցս սովորում եմ… կյանքի զարգացման մասին. աշխարհը գեղեցիկ ու հարուստ է իր փոփոխության մեջ:

Իսկ նրանք ինձանից սովորում են… այդ հարցը իրենց է պետք տալ: Ես կարող եմ պատասխանել, թե ես ինչ կցանկանամ ու ինչ եմ փորձում իրենց սովորեցնել:

Իմ միջի հայրը… փորձում է միշտ հասնել, լինել կողքներին՝ խոսքով ու ֆիզիկապես:

Ամենալավ բանը կյանքում… կա մի ասացվածք. «Կյանքը մի կարճ զբոսանք է մինչ ընդմիշտ քունը»: Ամենալավ բանը հենց այդ զբոսանքն է: Վայելեք այդ զբոսանքը:

Իսկ հեղափոխությունը սկզիբն է… նորի, որի իրականություն դարձնելու հնարավորությունը միայն քո ձեռքում է:

Իմ միջի հեղափոխականը… երբեք չի վախենում ու խուսափում փոփոխությունից: Մարդն ամեն օր իր ապրելակերպում և մտածելակերպում պետք է հեղափոխություն անի՝ ձգտելով իր երազանքին: Իմ միջի հեղափոխականն ինձ դեպի իմ երազանքներն է տանում:

Ես երբեմն նյարդայնանում եմ, երբ… չեմ կարողանում ինձ զսպել չնյադայնանալուց: Մարդ պետք է տիրապետի ինքն իրեն. պիտի հասկանա, թե որ զգացմունքներին պետք է ազատություն տալ, իսկ որոնք զսպել: Իմ նյարդայնանալու պատճառը հենց այս ունակության դրսևորումներն են և չի վերաբերում այլոց:

Բայցևայնպես… ամեն օր աշխատում եմ սխալներս ուղղել և փոխվել:

Մեզ այսօր ամենաշատը պետք է… սեր ու հանդուրժողականություն: Մենք պետք է սովորենք իրար հետ ապրել:

Իմ միջի պահանջկոտը… դնում է նպատակ և հասնում դրան, դժվարություններից չի վախենում, անհաջողությունից չի հիասթափվում, սովորում է ամեն օր:

Մեծ ընտանիքը… Եթե հարցը 5 երեխաներին է վերաբերում, ապա ասեմ, որ երեխաների «շատ» լինելու գաղափարը պետք է մեր մեջից հանել: Աստված տա, բոլոր ընտանիքներն ավելանան: Ինձ համար մեծ ընտանիքը երջանկություն է:

Իսկ սերը… կյանքի շարժիչ ուժը: Մաղթում եմ բոլորին լինել սիրահարված և սիրված: Դա նաև բնության պարգևած ունակությունն է՝ գալ փոխզիջման, իմանալ ներել և ներված լինել:

Կնոջիցս սովորում եմ լինել… բարի:

Իսկ նա ինձ միշտ օգնում է… ապրել սիրով, ոգևորվել, նախաձեռնել, աշխատել … մի խոսքով ապրել ու լինել Թևան:

Որդիս… ու բոլոր բալիկներս էլ կլինեն մեր տեսակի շարունակողը, իսկ որդիս հիմա տան փոքրն է, հետո կլինի երկրի զինվոր, իսկ հետո մեր տան պահապանը:

Իմ միջի հավերժ երիտասարդը… միշտ 27 տարեկան է: 😊

Ազգային ժողովը… Օրենսդիր իշխանություն է: Հուսամ՝ մի օր կունենանք ուժեղ ԱԺ, որը կծառայի Հայաստանի հզորացմանն իր լիազորությունների շրջանակում:

Իսկ նոր Հայաստանը… այն, ինչը հիմա կերտվում է, և պետք է հպարտանալ, որ այսօր կարող ես լինել այդ կերտողներից մեկը:

Ես միշտ հավատացել եմ… Աստծուն ու իմ երազանքի ուժին:

Ու գիտեք, ամենևին էլ հեշտ չէ… բայց ինչպես ասացի, դժվարություններից երբեք չեմ խուսափել:

Իմ միջի ուժեղը… շնորհակալ է հայրիկիս ու մայրիկիս դաստիարակված կամքի ու ոգու համար: Եվ ինչպես միշտ, ասում եմ՝ ԴՈՒԽՈՎ:

Ես Թևան Պողոսյանն եմ, ես… Թևան եմ, որ եկել եմ շարունակելու իմ տեսակը, ամրացնելու դրա արմատները և փոխանցելու երեխաներիս: Մի անհատ, որ սիրում է կյանքը և փորձում է այդ կյանքն ապրել սիրով:

Զրուցեց Շուշան Կարապետյանը

Կարդացեք նաև

Ես Հովհաննես Թեքգյոզյանն եմ…

Ես Էդուարդ Զորիկյանն եմ….

Ես Վահան Կոստանյանն եմ…

Ես Մխիթար Հայրապետյանն եմ…

Ես Դավիթ Գյուրջինյանն եմ…

Ես Ռուբեն Ռուբինյանն եմ…

Ես Մովսիսյան Րաֆֆին եմ…

Ես Վիլեն Գաբրիելյանն եմ…

Ես Անուշ Ալեքսանյանն եմ…

Ես Էդգար Կոստանդյանն եմ…

Ես Սրբուկն եմ…

Ես Ալեքսանդր Լապշինն եմ…

Ես Անահիտ Կիրակոսյանն եմ…

Ես Սամվել Թոփալյանն եմ

Ես Կարեն Անտաշյանն եմ…

Ես Անրի Գրիգորյանն եմ…

Ես Modern Talking-ի Թոմաս Անդերսն եմ…

Ես Արքմենիկ Նիկողոսյանն եմ…

Ես Հայկոն եմ…

Ես Մաշա Մնջոյանն եմ…

Ես Բաբկեն Չոբանյանն եմ…

Ես Նաիրա Մուրադյանն եմ…

Ես Կարեն Քոչարյանն եմ…

Ես Հուսիկ Արան եմ…

Ես Կամիլն եմ…

Ես Սյունե Սևադան եմ…

Ես Սամվել Մարտիրոսյանն եմ…

Ես Արուսիկ Մկրտչյանն եմ…

Ես Սոս Ջանիբեկյանն եմ…

Ես Ռեինկարնացիայի Ռոլանդն եմ

Ես Եգոր Գլումովն եմ…

Ես Մհեր Մկրտչյանն եմ…

Ես Գրիգն եմ…