Եթե երկրները մարդիկ լինեին (լուսանկարներ) - VNews

Եթե երկրները մարդիկ լինեին (լուսանկարներ)

Յուրաքանչյուր երկիր ունի իրեն հատուկ այնպիսի հատկանիշներ, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել տվյալ երկրի ու իր բնակչության մասին: Ռուս նկարչուհի Անաստասիա Բուլգակովան այդ հատկանիշները հիմք ունենալով փորձել է պատկերացնել, թե ինչ տեսք կունենային աշխարհի հայտնի երկրներից մի քանիսը, եթե անձնավորվեին ու մարդկային կերպարանք ընդունեին:

1. Կանադա

«Կապուտաչյա հասարակ մի տղա է, որը զբաղվում է հոքեյով: Նրա մականունն է «Սառույցի արքա» և նա բարի է ու սրտաբաց»:

2. ԱՄՆ

«Արտաքինից իդեալիստ ու միամիտ, բայց ներքուստ խելացի ու դաժան մի աղջիկ, որը ցանկության դեպքում իրեն կողմնակից է դարձնում բոլորին: Նրա գլխավոր նպատակն է գոյատևելն ու նա կանի ամեն բան դա հնարավորինս հարմարավետ կազմակերպելու համար: Նա մարդասպան է, սիրում է կրակ արձակել: Նրա համար հատկապես գրավիչ է կրակի ու ծխի հոտը. դա հաղթանակի հոտն է»:

3. Ճապոնիա

«Լռություն սիրող մի տղա է, որը կասկածելի ժպտում է: Ոչ ոք իրականում չի կարողանում գուշակել, թե ինչ կա նրա մտքում ու ինչն է նրա նպատակը: Նա արագություն է սիրում ու գաղտնիություն»:

4. Ֆրանսիա

«Ֆրանսիան պատկերել եմ որպես արիստոկրատ վամպիր, որն ատում է հեղափոխությունները, հավասարությունն ու ժողովրդի ուժը: Նա վստահ է, որ ժողովրդավարությունը միֆ է, ու որ մյուս երկրները դրանով փորձում են խաբել իրենց ժողովրդին ու ավելի հնազանդեցնել նրենց: Ինքն այդ պատճառով բացահայտ ասում է. «հավասարություն ու անկախություն չի լինի այնքան ժամանակ, որքան կամ»»:

5. Մեքսիկա

«Այստեղ Մեքսիկան ներկայացված է որպես թմրանյութերով զբաղվող վտանգավոր, գեղեցիկ ու խորամանկ մի կին: Նա բարեկազմ է ու բարձրահասակ և սիրում է տղամարդու հագուստ կրել: Սիրում է էլեգանտ լինել և ատում է ձեռքերը կեղտոտել, բայց, երբ ստիպված է՝ դաժան ու ցավոտ է լինում. կացինը հենց դրա համար է: Նա նաև օձի թույն է օգտագործում իր գործը գլուխ բերելու համար»:

6. Իսրայել

«Այս երկիրը պատկերացրել եմ իգական սեռի զինվորի տեսքով: Իր փոքրության պատճառով նրան հաճախ են ոտնահարել, բայց նա ավելի ուժեղ է դարձել: Սակայն իր չարչարանքների պատճառով բարկացել ու վատ է տրամադրվել աշխարհի դեմ: Կառուցելն, ուտելն ու հարստանալը նրա ամենասիրելի զբաղմունքներն են»:

7. Ռուսաստան

«Գեղեցիկ, սառը, խելացի: Նա միշտ զենք ու զրահ է կրում, քանի որ ամեն պահի պատրաստ է պատերազմի»:

8. Անգլիա

«Իմ Անգլիան երիտասարդ է, ռոք երաժշտության ու շների սիրահար, հպարտ, նախանձ ու տաք: Նա սովորաբար տարբեր գործերի է խառնվում գաղտնի կերպով ու փորձում շահույթով դուրս գալ: Նա գիտակցում է, որ ամենահին երկնրերից մեկն է, բայց հնությամբ «տուն չես պահի»»:

9. Գերմանիա

«՞Գերմանիան հսկա տիտան է, որը բարձրակարգ տեխնիկայով է զինված: Նա ժամանակակից է, մաքրասեր ու ամեն բան անում է նույնիսկ իր հագուստն անբիծ պահելու համար»:

10.  Իրան 

«Նա մռայլ է ու քչախոս, քանի որ խոսելը ոսկուց ու ուժից էժանագին է համարում: Նա սովորաբար թաքցնում է դեմքը հակառակորդին ճնշելու համար: Նա մի լամպ ունի, որի մեջ կախարդական ջին է պահում: Կռիվներում Իրանն ավելի հաճախ դիվանագետ է ու հրաշագործ»:

 


Հայերը Իրանում

Ինչ դիտել տանը. Հայաո Միյաձակիի մասին պատմող նոր վավերագրական ֆիլմը

Թե ինչպես է Հարվի Վայնշտեյն անունը ջնջվում Հոլիվուդից…

Այն, ինչ հարկավոր է իմանալ սակուրայի մասին

Գայ Րիչիի «Ջենթլմենները»

Մի լուսանկարի պատմություն…

Ամենացածր դիտումների մասին…

Մի լուսանկարի պատմություն

Հոակին Ֆինիքսի ելույթին արձագանքեցին…

Մերիլին Մոնրո

Բրեդ Փիթի բացակայությունը նկատեցին բոլորը

Չարլզ Բուկովսկի

Մանե և Մոնե [ինչպես տարբերել երկու տաղանդավոր իմպրեսիոնիստներին]

Սպիտակ տուն

Մարտին Լյութեր Քինգ…

Netflix-ի հետքերով…