Եվրատեսիլ 2019-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրներն ու մանրամասները - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Եվրատեսիլ 2019-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրներն ու մանրամասները

Մայիսի 14-ին Թել Ավիվում տեղի ունեցավ Եվրատեսիլ 2019 երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որտեղ մրցույթին մասնակցող երկրներից 17-ը պայքարում էին եզրափակիչ փուլ անցնելու համար:

Կիսաեզրափակչի բացումն արվել է նախորդ տարի Եվրատեսիլ երգի մրցույթում հաղթած երկրի՝ Իսրայելի ներկայացուցիչ Նետտայի մասին նկարահանված մի հոլովակով, որին հաջորդել է երգչուհու «Toy» երգի կատարումը:

Առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած ու հաջորդ փուլ անցած 10 երկրներն են այս տարի՝ Ավստրալիան, Բելառուսը, Կիպրոսը, Չեխիան, Էստոնիան, Հունաստանը, Իսլանդիան, Սան Մարինոն, Սերբիան և Սլովենիան: Առաջին կիսաեզրափակիչը կարող եք դիտել այստեղ՝

Հայաստանն առաջին կիսաեզրափակչում ելույթ չի ունեցել, բայց մեր ներկայացուցիչ Սրբուկի ելույթը կկարողանանք դիտել մայիսի 16-ին՝ երկրորդ կիսաեզրափակչում: Սրբուկը, որն այդ օրը հանդես կգա առաջին համարի ներքո, կմրցի 17 այլ երկրների ներկայացուցիչների հետ, որոնց թվում են նաև Իռլանդիայի, Շվեդիայի,Ռուսաստանի,Նորվեգիայի, Ադրբեջանի ներկայացուցիչները:

Հաջորդ՝ եզրափակիչ փուլ անցնելու դեպքում Սրբուկը ելույթ կունենա մայսիսի 18-ին ևս՝ մրցելով երկու կիսաեզրափակիչների արդյունքում վերջին փուլ հասած 25 այլ երկրների նեկայացուցիչների հետ:

Հիշեցեցնենք՝ Հայաստանի ներկայացուցիչ Սրբուկը Եվրատեսիլ 2019 երգի մրցույթին մասնակցում է իր «Walking Out» երգով, որն այս պահին YouTube-ում ունի ավելի քան 5մլն դիտում:

Հետևեք մեզ նաև Instagram-ում, Twitter-ում և YouTube-ում


«Եվրատեսիլ». այն, ինչ չգիտեք մրցույթի մասին

Netflix-ը «Եվրատեսիլ» մրցույթի մասին կատակերգական ֆիլմ է նկարահանում

Դունկան Լոուրենսի «Arcade»-ը հայերեն թարգմանությամբ

Ինչպիսի՞ն էր «Եվրատեսիլ 2019»-ի եզրափակիչը․․․

10 բան, որ գուցե չգիտես «Եվրատեսիլ 2019»-ի հաղթող Դունկան Լոուրենսի մասին

Ո՞վ կհաղթի Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում. Կանխատեսումներ

Եվրատեսիլ 2019 եզրափակչի երգերի փլեյլիսթը

TOP 5. Եվրատեսիլ 2019-ի ամենաշատ դիտում ունեցող երգերը

Սրբուկի «Walking Out»-ը հայերեն թարգմանությամբ

Մադոննան ելույթ կունենա Եվրատեսիլ 2019-ում

Մադոննան Եվրատեսիլ 2019-ում

Հրապարակվել է Եվրատեսիլ 2019-ի կարգախոսն ու տարբերանշանը

Իվետա Մուկուչյանը խոսել է Սրբուկի՝ Եվրատեսիլին մասնակցելու մասին

Ես Գոհար Գասպարյանն եմ…

«Եվրատեսիլ 2019»-ը կարող է տեղափոխվել Ավստրիա. Իսրայելը քաղաքականացնում է մրցույթը

Նետտայի «Toy»-ը հայերեն թարգմանությամբ