Յոթ պատմություն Դյումայից - VNews

Յոթ պատմություն Դյումայից

2222 11 - Յոթ պատմություն Դյումայից

 

Ֆրանսիացի  գրող Ալեքսանդր Դյուման հայտնի էր իր սրամիտ բնավորությամբ: Նրա կյանքը հարուստ էր հումորային պատմություններով ու դիպվածներով, դրանցից առանձնացրել ենք յոթը:

 

Դյուման ճաշի մասին

Մի անգամ Ալեքսանդր Դյումային հարցնում են, թե արդյո՞ք ուրախ անցավ տոնական ճաշը, որին հրավիրված էր նախօրեին: Գրողը պատասխանում է.

«Շատ։ Ուղղակի եթե ես այնտեղ չլինեի, ապա հաստատ կմեռնեի ձանձրույթից»։

 

Թաղման փող

Մի անգամ Ալեքսանդր Դյումային դիմում են խնդրանքով, որ 25 ֆրանկով օգնի սնանկացած դատական պրիստավի թաղումը կազմակերպելու համար։ Դյուման գրպանից հանում է 300 ֆրանկ ու ասում.

«Ես տալիս եմ այն ամբողջ գումարը, որ հիմա ունեմ։ Խնդրում եմ միանգամից թաղեք տասը դատական պիստավի»։

 

838 000 app2002073143522 - Յոթ պատմություն Դյումայից

Դյուման և բժիշկը

Փարիզից մի հայտնի բժիշկ խնդրում է Դյումային մի քանի տող գրել կարծիքների գրքում։ Դյուման սիրով համաձայնում  և գրում է.

«Այն օրվանից, երբ բժիշկ Գ.-ն սկսեց բուժել բոլոր ընտանիքներին, կարիք եղավ փակել հիվանդանոցները»։

Բժիշկը սա կարդալով ոգևորված բղավում է. «Օ, դուք ինձ շողոքորթում եք»։ Այդ ժամանակ Դյուման շարունակում ու ավարտում է  միտքը.

«Այն օրվանից, երբ բժիշկ Գ.-ն սկսեց բուժել բոլոր ընտանիքներին, կարիք եղավ փակել հիվանդանոցները … և կառուցել երկու նոր գերեզմանոց»։

 

Դյուման կենդանաբանական այգում

Մի անգամ Դյուման կենդանաբանական այգում զբոսնում էր գեղեցիկ երիտասարդ մի տիկնոջ հետ: Կինը շուրջը տեսածից ցնծության մեջ էր, բայց նրան ամենաշատը ոգևորում է   երկուսի փոխարեն չորս եղջյուր ունեցող եղջերուն: Տիկինը հետաքրքրվում ուղեկցից, թե այդ ի՞նչ կենդանի է:

Դյուման միանգամից պատասխանում է.

«Ես կարծում եմ, սա այրի է, որը կրկին ամուսնացել է»:

 

3 - Յոթ պատմություն Դյումայից

 

Դյուման Կազանում

1858 թվականին Դուման այցելում է Կազան և այնտեղ իրեն բավական տարօրինակ է պահում: Նա բնակվում է քաղաքի ծայրամասում ՝ Ադմիրալտեսկոյե սլոբոդայում և ողջ  ժամանակ հագնում է ռուս զինվորականի համազգեստ:

Տարակուսած և զարմացած հարցերին ՝ ֆրանսիացի գրողն անբռնազբոս կերպով պատասխանում է. «Ես իմ եվրոպական հագուստը թողեցի վերջին եվրոպական քաղաքում` Պետերբուրգում»:

Կազանի հասարակությունը, անտեսելով վիրավորանքը, այնուամենայնիվ շատ բարյացակամ էր հայտնի գրողի նկատմամբ: Այնքան, որ երբ Դյումային հրավիրում են որսի, նա մի նապաստակ որսալով, սրամտում է, թե «Կազանում նույնիսկ նապաստակներն են շատ բարեհամբույր»:

 

Կուրբեն և Դյուման

Մի անգամ, երբ նկարիչ Գյուստավ Կուրբեն դեռ ծանոթ չէր Ալեքսանդր Դյումայի հետ, այցելում է նրան: Ծառան կտրում է նրա ճանապարհը ու տեղեկացնում. «Պարոն Դյուման չի կարող ընդունել»:

Կուրբեն համառում է. «Փոխանցեք նրան իմ այցեքարտը»:

Ծառան կատարում է նրա խնդրանքը և վերադառնալով՝ ասում.

«Ձեզ հրավիրում են՝ ներս մտնել»:

Կուրբեն Դյումային հանդիպում է բաղնիքում: Լոգարանում նստած գրողը ժպտալով ասում է նկարչին. «Ուրախ եմ ծանոթանալ Ձեզ հետ: Հանվեք և և մտեք լոգարան: Այստեղ մեզ  շատ ավելի հարմար կլինի զրուցել»:

 

a8255735a6df7acbe56c0d3a572c2d21 - Յոթ պատմություն Դյումայից

Դյուման և խնայողությունը

Իր փառքի բարձունքին Դյուման վաստակում էր միլիոններ, բայց կյանքի վերջում նա մեռավ որդու գրկում՝ լիովին սնանկացած: Նրա մահճակալի կողքի սեղանին դրված էր երկու լուիդոր (ֆրանսիական ոսկեդրամ)՝ այն, ինչ մնացել էր իր ողջ կարողությունից: Մի անգամ նա վերցնում է գումարը, երկար նայում դրանց, իսկ հետո ասում որդուն.

– Բոլորն ասում են, որ ես շվայտ եմ ու անիմաստ ծախսում եմ … Տեսնու՞մ ես, թե նրանք որքան մոլորված են: Երբ ես առաջին անգամ եկա Փարիզ, գրպանումս երկու լուիդոր ունեի: Նայիր … Դրանք դեռ իրենց տեղում են: