-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայաստանում և ոչ միայն այստեղ շատերի կողմից սիրված «Երիտասարդ պապը» հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանը լինելու է: Սակայն որքա՞ն է կապ ունենալու 1-ին եթերաշրջանի հետ, դեռ պարզ չէ: Պարզ չէ նաև, թե Ջուդ Լոուի մարմնավորած չափազանց գրավիչ, համառ, բոլոր կեղծ ձևականությունները համարձակորեն մերժող, աստվածային և դիվական հերոսը սերիալի 2-րդ եթերաշրջանում շարունակելո՞ւ է իր Պապությունը։ Եվ առհասարակ, Ջուդը լինելո՞ւ է այս եթերաշրջանում, թե՞ ոչ… Սա սերիալի սիրահարների համար թերևս ամենակարևոր հարցն է. էլ ի՞նչ «Երիտասարդ Պապ» առանց այդ գայթակղիչ կերպարի: Բանն այն է, որ 1-ին եթերաշրջանի ավարտին ռեժիսորը մեզ այդպես էլ մոլորության մեջ թողեց. Պապը մահացա՞վ, թե՞ կենդանի է, նա կհրաժարվի՞ իր «պաշտոնից», թե՞ կմնա:
Թեպետ 2-րդ եթերաշրջանի ստեղծողները ոչ մի մանրամասն չեն հաղորդում, սակայն լուրեր են պտտվում, որ Ջուդ Լոուի կերպարն այնուամենայնիվ կհայտնվի «Նոր Պապը» ֆիլմում, բայց շատ աննշան դերակատարմամբ:
Կարևոր հանգամանք է նաև որ սերիալի անվանումը փոփոխվել է՝ «Երիտասարդ պապ»-ից դառնալով «Նոր Պապը»։ Եվ քանի որ սերիալի ռեժիսոր Սորենտինոն զբաղված էր այլ ֆիլմի աշխատանքներով, երկրորդ եթերաշրջանին սպասեցինք շատ ավելի, քան նախապես խոստացել էին մեզ։
Օրերս HBO-ն հրապարակել է երկրորդ եթերաշրջանի թրեյլերը, որից պարզ է դառնում, որ Պապը փոխվել է, բայց Ջուդ Լոուին կարծես թե չենք կարոտելու․
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո