Յուրա Մովսիսյանն ասում է... - VNews

Յուրա Մովսիսյանն ասում է…

  • Ես մեծացել եմ Լոս Անջելեսում, բայց վստահ եմ, որ արտասահմանում ապրող յուրաքանչյուր հայի հայրենիքը ձգում է, և նրանք ուզում են վերադառնալ այնտեղ: 

 

  • Իմ ամենագլխավոր մրցակիցը ես ինքս եմ:

 

  • Գոլ խփելն իմ ամենասիրելի գործն է:

 

  • Ինչու եմ միշտ ժպտո՞ւմ. երբ դու երջանիկ չես, մարդիկ չեն ցանկանում քո կողքին լինել: Երբ մարզվում ենք, բոլորս ժպտում ենք, ծիծաղում, քանի որ շատ ենք սիրում մեր գործը: Մենք զբաղվում ենք աշխարհի ամենալավ մարզաձևով:

 

  • Աշխարհում ոչ մի թիմ, հատկապես պաշտպանություն, չի կարող սարսափելի լինել ինձ համար:

 

  • Ես այն մարդը չեմ, ով հանգիստ կնստի փոխարինողների կազմում կամ իր թիմի խաղը կդիտի, օրինակ, տրիբունայից: Ինձ համար դա անընդունելի է, ուզում եմ մշտապես լինել խաղի մեջ:

 

  • Հայրս ֆուտբոլ խաղացել է սիրողական մակարդակով, բայց նա մինչև ուղնուծուծը ֆուտբոլային մարդ է և վաղ տարիքից այդ զբաղմունքը փոխանցել է ինձ:

 

  • Իմ հայերենը Գյումրիի հայերենն է:

 

  • Դևիդ Բեքհեմի հետ անձամբ ծանոթ եմ, խաղացել եմ նրա դեմ: Նա հիանալի տղա է: Շփման մեջ շատ բարեկիրթ է և հաճելի: Դևիդին անձամբ չճանաչելով՝ անհնար է պատկերացնել, որ նա այդպիսինն է:

 

  • Ամենայն լրջությամբ եմ ասում՝ մարդ, որն ինձ վրա ավելի մեծ ճնշում գործադրի, քան ինքս ինձ վրա, գոյություն չունի ոչ մի թիմում, ոչ մի երկրում, ընդհանրապեսամբողջ աշխարհում: 

 

  • Մարդու մեջ ամենաշատը գնահատում եմ ազնվությունը, ինչպես նաև՝ վախի բացակայությունը: Նպատակասլաց իրագործել այն, ինչ իրականում ուզում ես, այլ ոչ թե այն, ինչ պարտադրում են:

 

  • Հայրս ինձ միշտ ասում էր. «Դու էլ ես տղամարդ, դիմացինդ էլ, թե կարող ես, հաղթիր»:

 

  • Երբ ավելի երիտասարդ էի, արդեն իսկ բավականին ինքնավստահ էի, բայց հիմա ավելի վստահ եմ ուժերիս՝ հաշվի առնելով իմ փորձառությունը:

 

  • Նվիրական երազանքս Հայաստանի հավաքականի հետ աշխարհի առաջնություն դուրս գալն է: Պետք  է այնպես անենք, որ մեր երկիրը ճանաչելի լինի ողջ աշխարհում:

 

  • Մարդիկ գիտեն՝ ես անկեղծ եմ, ես երբեք խաղեր չեմ տալիս որևէ տեղ հասնելու համար, ես երկու երես չունեմ, գուցե հենց դա է խնդիրը: Ես շիտակ մարդ եմ: Եթե դա է խնդիրը, ուրեմն ամեն ինչ այսպես էլ մնալու է, որովհետև ես երբեք չեմ փոխվի:

 

  • Ես միշտ կերկրպագեմ իմ ազգային հավաքականինիմ երկրին

 

  • Յուրաքանչյուր գործում եթե անընդհատ աշխատես, կհասնես նպատակիդ: Ճիշտ է, բախտի գործոնն էլ կա, բայց ասում են՝ մարդն ինքն է կերտում իր ճակատագիրը: 

 

  • Չեմ ցանկանում մականուն ունենալ: Ես ունեմ անուն և ազգանուն, այդ պատճառով նախընտրում եմ, որ ինձ անվանեն Յուրա Մովսիսյան:

 

Ավելին՝ այստեղ: