Յուրօրինակ կամուրջ Հարավչինական ծովի ափին - VNews

Յուրօրինակ կամուրջ Հարավչինական ծովի ափին

Վիետնամի Դանանգ քաղաքում, որը տեղակայված է Հարավչինական ծովի ափին և բնակչության թվով հինգերորդն է երկրում, բացվել է յուրօրինակ ոսկե կամուրջ քարակերտ հսկա ձեռքերով: Կամուրջի պաշտոնական բացումը տեղի է ունեցել հունիսին և դարձել Դանանգի տեսարժան վայրերից մեկը: Մոտ 150 մետր երկրարություն ունեցող կամուրջը կառուցվել է մեկ տարվա ընթացքում և գտնվում է 1414 մետր բարձրության վրա: Ոսկե կամրջից ֆանտաստիկ տեսարան է բացվում Դանանգ քաղաքի՝ Բա Նա Հիլզ լեռները:

Մինչև 2018 թվականի հունիսը Դանանգի ամենահայտնի կամուրջներից էր Խան գետով պտտվող կամուրջը, իսկ այժմ ոսկե կամուրջը թվով 10-րդն է, որը դարձել է Դանանգի ամենամեծ հետաքրքրություն ունեցող վայրերից մեկը: