Հայաստանում այսօր շատ գրքեր են տպագրվում։ Որակյալ թարգմանություններ, գեղեցիկ դիզայն, հարմար ձևաչափ․․․ հրատարակիչներն ամեն բան անում են, որ Հայաստանում գիրք կարդալը դառնա կենսակերպ։
Ձեզ ենք ներկայացնում 2019-ին ԶԱՆԳԱԿ հրատարակչության տպագրած գրքերից 10-ը, որոնք անցյալ տարվա ընթացքում ամենաշատն են վաճառվել։
Կյանքում լինում են շրջադարձային պահեր, վայրկյաններ, որոնք անկախ մեր կամքից փոխում են այն ամենը, ինչ հետո է լինելու, այն ամեն ինչը, որ մենք կզգանք ու կհասկանանք այդուհետ: Լուիզայի և Ուիլի հանդիպումը գուցե կենցաղային դիպված է, մեկի համար՝ ծանր ֆինանսական պայմաններից դուրս գալու հնարավորություն, մյուսի համար՝ պարտադրված կենսական անհրաժեշտություն, իսկ գուցե պատահականություններ չեն լինում. բոլոր պարագաներում նրանց հանդիպումը գլխիվայր է շրջում երկուսի կյանքն էլ, և ամենամթում երևում է ընտրության հնարավորություն՝ կողքինի կյանքը դարձնելու ավելին, քան նա կարող է պատկերացնել:
Հեղինակ` Ռեյ Բրեդբըրի Թարգմանությունը` Լուսինե Հարոյանի Վեպի իրադարձությունները ծավալվում են ապագայում, երբ ամերիկյան հասարակության մեջ իշխող մտայնությամբ գրքերը մարդկանց դժբախտության աղբյուր են, և դրանք անխնա կրակի պետք է մատնել: Թաքստոցներում պահվող փոքրաթիվ գրքերը հայտնաբերվում ու հրապարակայնորեն ոչնչացվում են հատուկ այդ աշխատանքի համար ստեղծված հրկիզողների ջոկատի կողմից: Հրկիզող Գայ Մոնթագն ու նրա կինը՝ Միլդրեդը, ապրում են ժամանցի ու զվարճանքի, հեռուստատեսությամբ քարոզվող սնամեջ հարաբերությունների թմբիրի մեջ մինչ այն պահը, երբ Մոնթագը որոշում է փրկել ու կարդալ գրքերը: Փախուստն անհոգի ու անմիտ իրականությունից մտածելու սովորույթին վերադառնալու միակ ճանապարհն է: Մոնթագը լքում է քաղաքը, որտեղ արդեն իսկ պատերազմ է սկսվել: Գետը նրան տանում է դեպի երկրի խորքը, որտեղ նրան դիմավորում են «գիրք–մարդիկ»:
Հեղինակ` Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ Թարգմանությունը` Սոնա Սեֆերյանի«Մեծն Գեթսբի» վեպը ամերիկացի գրող Ֆ. Ս. Ֆիցջերալդի գլուխգործոցն է: Այն համարվում է ամերիկյան գրականության «ջազի դարը» բնորոշող ստեղծագործություն: Այդ ժամանակաշրջանը, որ ընդգրկում է Առաջին աշխարհամարտի ավարտից մինչև 1930–ականների Մեծ ճգնաժամի տարիները, իր անվանումը ստացել է հենց Ֆիցջերալդի կողմից: Վեպը 20-րդ դարում անգլերենով գրված 100 լավագույն գրքերի ցանկում զբաղեցրել է երկրորդ տեղը:
Համո Սահյանի 1986–1992 թթ. գրված բանաստեղծություններն ընդգրկող այս ժողովածուն կազմել է հեղինակը և տպագրության հանձնել 1990–ականների սկզբին: Սակայն տարբեր պատճառներով գիրքը լույս չի տեսել: Միայն 1998 թվականին` բանաստեղծի մահից հինգ տարի անց, ժողովածուն հրատարակվեց գրականագետ–սահյանագետ Շ. Դավթյանի ու Հ. Այվազյանի ջանքերով և խմբագրությամբ: Սահյանական բանաստեղծական աշխարհի բնութագրական նշանների ու մոտիվների կողքին ժողովածուում տեսանելի են նաև կյանքի մայրամուտն ապրող բանաստեղծի հրաժեշտը խորհրդանշող նուրբ հոգեբանական պատկերներ, տիրող քաղաքական իրականության սուր անդրադարձներ և ժամանակի հասարակական տրամադրությունների խոր ընդհանրացումներ:
Թրումեն Կապոտեն ամերիկյան նշանավոր գրողներից է, բազմաթիվ վեպերի, վիպակների, պատմվածքների հեղինակ: Հայ ընթերցողին նա ծանոթ է «Խոտի մեղեդին» վիպակով և մի շարք պատմվածքներով («Սովետական գրող», 1981): Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող «Նախաճաշ Թիֆընիի մոտ» (1958) վիպակը գրողին ճանաչում բերած ստեղծագործություններից է: Դա տասնիննամյա Հոլլի Գոլայթլիի կյանքի և դառը ճակատագրի պատմությունն է: Գավառից քաղաք գալով՝ նա միանգամից ընկնում է մեծ քաղաքի գայթակղությունների և որոգայթների մեջ, սակայն էությամբ օտար լինելով ստին ու կեղծիքին՝ չի կարողանում իր տեղը գտնել այդ հասարակության մեջ: