Զանգակի 2020-ի հրատարակած մանկապատանեկան գրքերը - VNews

Զանգակի 2020-ի հրատարակած մանկապատանեկան գրքերը

սդաե - Զանգակի 2020-ի հրատարակած մանկապատանեկան գրքերը

Բևեռային արջուկը

հեղ.՝ Հանս դե Բեեր

Գրքում տեղ գտած տասը պատմվածքները հոլանդացի գրող և պատկերազարդող Հանդս դե Բեերը գրել է 30 տարվա ընթացքում: Ստեղծագործությունների գլխավոր հերոսը բևեռային արջուկ Լարսն է: Պատմությունները մեզ տեղափոխում են հետաքրքիր ճամփորդություններով ու զարմանահրաշ արկածներով լի մի աշխարհ: Բարեսիրտ և ամենահաս բևեռային արջուկ Լարսը հաղթահարում է բոլոր դժվարությունները, ձեռք է բերում նոր ընկերներ և բռնում տունդարձի ճամփան:

978 9939 68 785 8 960x1243 - Զանգակի 2020-ի հրատարակած մանկապատանեկան գրքերը

Նամակ թագավորին: Արկածներ որոնողները մատենաշար

հեղ.՝ Տոնկե Դրախտ

Տասնվեցամյա Տիուրին պատրաստ է վտանգելու իր կյանքը հանուն թագավորության փրկության: Իր այս առաքելությունը կատարե­լու համար պատանին անցնում է փորձություններով, հաղթահարում վտանգներ ում խոչընդոտներ` իրեն պահելով իսկական ասպետի նման: Վեպը համարվում է հոլանդական լավագույն մանկապատանեկա ստեղծագործությունը։

978 9939 68 795 7 960x1474 - Զանգակի 2020-ի հրատարակած մանկապատանեկան գրքերը

Երկարագուլպա Պիպին

Հեղ.` Աստրիդ Լինդգրեն
Գիրքն ընդգրկում է անսովոր ուժի տեր չարաճճի աղջիկ Երկարագուլպա Պիպիի մասին վիպակներից առաջինը: Այն գրվել է 1944 թ-ին և այդ տարվանից դարձել ամենասիրված մանկական գրքերից մեկն աշխարհում: Հայերեն թարգմանվում է առաջին անգամ:
978 9939 68 804 6 960x1423 - Զանգակի 2020-ի հրատարակած մանկապատանեկան գրքերը

Մումիտրոլներն ու գիսաստղը

Հեղ.` Տուվե Յանսոն
Օրեցօր մեծացող գիսաստղը խախտում է մումիտրոլների անդորրը: Մումիտրոլն ու Սնիֆը որոշում են պարզել, թե ինչ է գիսաստղը, և երբ է այն բախվելու Երկիր մոլորակին: Արկածներով լի դեգերումներից հետո նրանց հաջողվում է պարզել գիսաստղի ընկնելու օրն ու ժամը… և փրկվել կործանումից:

978 9939 68 808 4 960x1418 - Զանգակի 2020-ի հրատարակած մանկապատանեկան գրքերը

Փոքրիկ վհուկը

Հեղ.` Օթֆրիդ Փրոյսլեր

Փոքրիկ վհուկը, ցավոք, ընդամենը հարյուր քսանյոթ տարեկան է, և այդ պատճառով ավագ վհուկները նրան դեռ լուրջ չեն ընդունում։ Իսկ եթե մեծ չէ, նա ուզում է գոնե լավ վհուկ լինել։ Այս որոշումով սկսվում է մի արտասովոր իրարանցում։

978 9939 68 809 1 1 960x1354 - Զանգակի 2020-ի հրատարակած մանկապատանեկան գրքերը

Առանց ընտանիքի. Արկածներ որոնողները մատենաշար

Հեղ.` Հեկտոր Մալո

«Առանց ընտանիքի» վեպը ֆրանսիացի վիպասան Հեկտոր Մալոյի ամենահայտնի երկն է: Վեպի գլխավոր հերոսը Ռեմին է. ընկեցիկ մի տղա, որին տասը տարեկան հասակում հայրացուն՝ Բարբերենը, վաճառում է շրջիկ երաժիշտ Վիտալիսին: Սկսվում են Ռեմիի հետաքրքիր արկածները Ֆրանսիայի ու Անգլիայի գյուղերում ու քաղաքներում: Չնայած բազմաթիվ դժվարություններին՝ Ռեմին երբեք չի հուսահատվում և իր բարեկամների՝ Մատտիա երաժշտի, Կապի շան և Հոգյակ անունով կապիկի հետ հաղթահարում է բոլոր փորձությունները:

978 9939 68 814 5 960x1475 - Զանգակի 2020-ի հրատարակած մանկապատանեկան գրքերը

Գանձերի կղզին: Արկածներ որոնողները մատենաշար

Հեղ.` Ռոբերտ Լուիս Սթիվենսոն

Պատանի Ջիմ Հոկինսին և նրա ծնողներին պատկանող «Ծովակալ Բենբոու» փոքրիկ պանդոկում հայտնվում է մի խորհրդավոր անծանոթ` բռնկուն ու անտանելի բնավորությամբ մի ծովային, որը շատ չանցած մահանում է: Հանգուցյալի իրերի մեջ Ջիմ Հոկինսը պատահաբար գտնում է մի քարտեզ, որտեղ նշված է գանձերի ճշգրիտ վայրը: Շատ շուտով պարզվում է, որ նա բոլորովին էլ միակ մարդը չէ, որ տեղյակ է գանձերի և քարտեզի մասին: Իր բարեկամների` կալվածատեր Տրելոնիի և բժիշկ Լիվսիի հետ Ջիմը նավով ճանապարհ է ընկնում` քարտեզում նշված գանձերը որոնելու` հաղթահարելով անհամար վտանգներ ու փորձություններ: Ռոբերտ Լուիս Ստիվենսոնի վեպն առ այսօր համարվում է երբևէ գրված արկածապատում լավագույն երկերից մեկը:

978 9939 68 815 2 960x1475 - Զանգակի 2020-ի հրատարակած մանկապատանեկան գրքերը

Երեք հրացանակիրները: Ջերոնիմո Ստիլտոն

Հեղ.` Ջերոնիմո Ստիլտոն

1600-ա­կան­նե­րի շող­շո­ղուն Փա­րի­զում ե­րի­տա­սարդ դ՚Ար­տա­նյա­նը ե­րա­զում է դառ­նալ թա­գա­վո­րի հրա­ցա­նա­կիր­նե­րից մե­կը:­ Իր ըն­կեր­ներ Ա­թո­սի, Պոր­տո­սի և Ա­րա­մի­սի հետ նա կա­րո­ղա­նում է խա­փա­նել կար­դի­նալ Ռի­շելյոյի և նենգ Մի­լե­դի­ի դա­վադ­րու­թյուն­նե­րը և, ան­ցնե­լով խարդա­վանք­նե­րի, ճա­կա­տա­մար­տե­րի և մե­նա­մար­տե­րի մի­ջով, պայ­քա­րում է հա­նուն ար­դա­րու­թյան՝ ա­ռաջ­նորդ­վե­լով«Մե­կը՝ բո­լո­րի հա­մար, բո­լո­րը՝ մե­կի» կար­գա­խո­սով: ­Դա­սա­կան գրա­կա­նու­թյան այս ստեղ­ծա­գոր­ծու­թյունն ա­զա­տո­րեն մշակ­վել է Ջե­րո­նի­մո Ստիլ­տո­նի կող­մից:­ Այն հա­րուստ է բազ­մա­թիվ գու­նա­վոր պատ­կե­րա­զար­դում­նե­րով:
978 9939 68 823 7 960x1225 - Զանգակի 2020-ի հրատարակած մանկապատանեկան գրքերը

Երաժիշտ հրեշը

Հեղ.` Լիլիթ Ալթունյան

Անտառում մի երաժիշտ հրեշ կար, որ շատ էր սիրում սրինգ նվագել. նստում էր անտառի մի անկյունում ու սիրուն մեղեդիներ նվագում: Մի օր էլ որոշում է քաղաքում ելույթ ունենալ. սրինգն առնում ու ճանապարհ է ընկնում քաղաք: Պարզվում է՝ համերգասրահի դուռը նրա գլխից փոքր է, բայց դա չի շփոթեցնում մեր սրնգահարին… Նա ի վերջո ելքը գտնում է:
978 9939 68 825 1 960x1253 - Զանգակի 2020-ի հրատարակած մանկապատանեկան գրքերը

Ֆելոն և Խելառների Գնացքը

Հեղ.` Քրիստ Մանարյան
Այս գիրքը Ֆելո անունով կատվի մասին է՝ զարմանալի պատմություն նույնքան զարմանալի կենդանու մասին, որի առաջ գիշերը բացում է իր խորհրդավոր աշխարհի դռները: Ֆելոյի անցած արկածալի ուղին, որը լի է նոր ծանոթություններով ու փորձություններով, ցանկացածին կթվա յուրովի հարազատ. չէ՞ որ մեր օրերի արձագանքն է տողերում:
978 9939 68 828 2 960x1421 - Զանգակի 2020-ի հրատարակած մանկապատանեկան գրքերը

Մրջնակերներ

Հեղ.՝ Նունե Սարգսյան
Շատ վաղուց անտառում բնակվում էին շուշուները, մազմզոտ պոչերով, կեռ ճանկերով, սուր ու սպիտակ ատամներով երկարամռութ արարածներ: Նրանք սնվում էին հյութալի պտուղներով, խռթխռթան արմատներով ու դալար ճյուղերով: Նույն անտառում բնակվում էր նաև բժիշկ Փորսուղը, որ հաճախ էր զգուշացնում շուշուներին, որ խնամեն իրենց ատամները, քանի դեռ դրանք սպիտակ են, սուր և առողջ: Բայց շուշուների խելքն ու միտքը քաղցր պտուղներով, համեղ արմատներով ու մատղաշ ճյուղերով ճոխ նախաճաշելն էր, և նրանք չեն լսում բժիշկ Փորսուղին: Ցավոք, այս անհոգ կերուխումը երկար չի տևում…

978 9939 68 831 2 960x742 - Զանգակի 2020-ի հրատարակած մանկապատանեկան գրքերը

Ֆրանսիական հեքիաթներ

Հեղ.՝ Մարի Կատրին դ’Օնուա, Մարիա Էմիլիա Բրեդերոդ-Սանթոս

Ժողովածուն ընդգրկում է 17–18–րդ դդ. ֆրանսիական հրաշապատում զրույցներ, որոնց հեղինակներն ազնվական դասի ներկայացուցիչներ էին` իրենց ժամանակի կրթված տիտղոսավոր կանայք, որոնք, մուտք չունենալով համալսարաններ և կրթական այլ օջախներ, ստեղծեցին գրական սալոններ՝ ի թիվս այլ նախաձեռնությունների՝ հիմք դնելով հեղինակային հեքիաթասացության ուրույն ավանդույթին և խթանելով գրական հեքիաթի աննախընթաց զարգացումը:
978 9939 68 845 9 960x1418 - Զանգակի 2020-ի հրատարակած մանկապատանեկան գրքերը

Խիզախերեն: Գիրք քաջության մասին կամ հանդիպում Վախազավրի հետ

Հեղ.՝ Կարինե Խաչատուրյան

Մանկական վախերին անխուսափելիորեն բախվում են բոլոր ծնողներն ու երեխաների հետ աշխատող մասնագետները: «Խիզախերենը» մանկական վախերի ու դրանց հաղթահարման մասին է: Այստեղ կգտնեք վախերի հաղթահարման մի քանի տարբերակներ, որոնք կհեշտացնեն և զվարճալի կդարձնեն երեխայի հետ վախերի մասին զրույցները և հաղթահարման գործընթացը: Գիրքը նախատեսված է 3 տարեկանից բարձր երեխաների (հատկապես նախադպրոցականների և կրտսեր դպրոցականների համար): Այն օգտակար կլինի ծնողներին, մանկավարժներին, մանկական հոգեբաններին, դաստիարակներին և երեխաների հետ աշխատողներին:

978 9939 68 855 8 960x917 - Զանգակի 2020-ի հրատարակած մանկապատանեկան գրքերը
Պիպին նավի վրա

Հեղ.` Աստրիդ Լինդգրեն
Աստրիդ Լինդգրենի այս վիպակը աշխարհի ամենաուժեղ, ամենաբարի, ամենաուրախ ու ամենապեպենոտ աղջկա՝ Երկարագուլպա Պիպիի մասին է։ Պիպին ապրում է իր առանձնատանը՝ Վիլլա Վիլեկուլայում, իր կապիկի՝ Պարոն Նիլսոնի և ձիու հետ։ Նա ունի անբաժան ընկերներ՝ Թոմին ու Անիկան, որոնց առօրյան Պիպին գունավորում է իր զարմանահրաշ ներկայությամբ։ Երկարագուլպա Պիպիին բնորոշ են վառ երևակայությունն ու բացառիկ մարդասիրությունը:

978 9939 68 805 3 960x1423 - Զանգակի 2020-ի հրատարակած մանկապատանեկան գրքերը

Պիպին Հարավային ծովում

Հեղ.` Աստրիդ Լինդգրեն

Աստրիդ Լինդգրենի այս վիպակը կենսասեր, հնարամիտ, բարեսիրտ աղջնակի՝ Պիպիի մասին է: Նրա առօրյան հետաքրքիր է և արկածներով լի՝ նոր բառի հայտնաբերում, հարցաքննություն դպրոցում, ճամփորդություն դեպի հեռավոր Կուռեկուռեդուտ կղզի, որի թագավորն է նրա Էֆրահիմ հայրիկը: Նրա մշտական ուղեկիցներն են իր ընկերները՝ Թոմին ու Անիկան, և իր կապիկն ու ձին: Նա երջանկացնում է իր սիրելիներին և պատժում ավազակներին: Եվ ուր էլ որ գնում է, ի վերջո կարոտով վերադառնում է իր տուն՝ Վիլլա Վիլեկուլա:
978 9939 68 806 0 960x1423 - Զանգակի 2020-ի հրատարակած մանկապատանեկան գրքերը

Մումիտրոլներն ու մեծ ջրհեղեղը

Հեղ.` Տուվե Յանսոն
Մումիտրոլն ու նրա մայրիկը սկսում են արկածներով լի մի ճանապարհորդություն: Նրանք հայտնվում են արհեստական արևով, ծառերով ու գետով քարանձավում, տարօրինակ հաթիֆնաթների հետ նավակով անցնում են ծովը… Հաղթահարելով անվերջ թվացող անձրևը` նրանք գտնում են իրենց երազած տնակը…

978 9939 68 807 7 960x1498 - Զանգակի 2020-ի հրատարակած մանկապատանեկան գրքերը


Ոչ մի շաբաթ, օր ու տարի առանց սիրո [Հայկ Համբարձումյան]

«Զանգակ» հրատարակչության «Ամառային ընթերցանություն» ծրագրի մասին [Կարին Գրիգորյանն է պատմում]

Ոչ մի շաբաթ առանց Մաթևոսյանի [ժողովածուի մասին պատմում է Հայկ Համբարձումյանը]

ԶԱՆԳԱԿ հրատարակչության 2019-ի բեսթսելլերները [10 գիրք]

Մարտակումբ [հայերեն թարգմանությամբ] հատվածներ

Ի՞նչ կարդալ օգոստոսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

5 հայտնի #ԳրքաՍրճարան, որ պետք է այցելել [աշխարհ]

5 գիրք Զանգակից [2019-ին լույս տեսած]

Մանուելա Ադրեանի [հեքիաթներ նկարազարդող փերին]

Ի՞նչ կարդալ հունիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

«Զանգակ»-ը վերսկսում է «Ամառային ընթերցանություն» ծրագիրը

Ի՞նչ կարդալ մայիսին. Խորհուրդ է տալիս VNews-ը

Արթուր Միլլեր` «Պիեսներ». Մեջբերումներ

Խոսե Օրտեգա ի Գասեթ` «Մշակույթի փիլիսոփայություն». Մեջբերումներ

Վաճառքում է «Թավշյա հեղափոխություն» կոմիքսների գիրքը

Ի՞նչ կարդալ ապրիլին. Խորհուրդ է տալիս VNews-ը