Զապել Եսայան. կինը՝ հանուն հայրենիքի - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Զապել Եսայան. կինը՝ հանուն հայրենիքի

«Զապել Եսայանը փայլուն կնոջ օրինակ է, որն ապրել է այնպիսի ժամանակներում, երբ խելացի ու հաստատակամ լինելը ամենավտանգավոր հատկանիշներից էր». հենց այս խոսքերն է գրել Զապել Եսայանի մասին ամերիկյան Refinery29 կայքը՝ ներգրավելով կնոջը աշխարհի ամենախիզախ կանանց հնգյակում:

Զապել Եսայան

20-րդ բարդ դարաշրջանի դեպքերի ականատեսն ու անմասն չմնացած կինն է Զապել Եսայանը: Կին, որի անունը 40 տարի շարունակ հայտնվեց բազում գրքերի կազմերին: Նա պնդում էր, որ գրականությունը պերճանք չէ, այլ՝ զենք: Զենք՝ նրա նուրբ կանացի ձեռքերում: Նա գրական ասպարեզ մտավ 19-րդ դարի վերջում, երբ հասարակական ու քաղաքական պայմանները չէին կարող շրջանցել նրա գրականությունը: Նա ոչ միայն գրող էր, այլև գրական գործիչ, կուսակցական գործիչ, ուղղակի գործող կին:

Զապելը ծնվել է Պոլսի Սկյուտար թաղամասում, հայրը կարողացել է ապահովել ընտանիքի բարեկեցիկ կյանքը, ծննդավայրի վարժարանում ուսանելու տարիներին աղջիկն արդեն աչքի էր ընկնում իր տաղանդով ու ունակություններով:

Առաջին անգամ Զապելը տպագրվում է «Ծաղիկ» հանդեսում՝ ներկայացնելով ընթերցողին իր «Երգ առ գիշեր» բանաստեղծությունը. Զապելը ընդամենը 17 տարեկան էր:

«Եկո՛ւր, ով գիշեր. եկո՛ւր քու սև քղանցքներովդ աշխարհը ծածկէ՛, քու զովութեանդ մէջ մարէ՛ վերջալոյսին յետին շունչը, ծածկէ՛ աշխարհը քու դամբանական մութիդ մէջ»:

Այդ տարիներն Պոլսում թափ էին առել քաղաքական ճնշումները, 1895 թվականին Զապելը հեռանում է Փարիզ, որտեղ էլ ծանոթանում է բազմաթիվ մտավորականների հետ, այդ թվում՝ անվանի հայերի: Աղջիկը հնարավորություն է ստանում ուսանել Սորբոնի համալսարանում, որտեղ էլ ուսումնասիրում է գրականություն ու փիլիսոփայություն՝ չդադարելով ստեղծագործել: Հենց այս տարիներին Զապելը հանդիպում է նկարիչ Տիգրան Եսայանին, նրանք շուտով ամուսնանում են:

1908 թվական, երիտթուրքական հեղափոխություն

Զապել Եսայանը վերադառնում է Պոլիս: Արդեն 1909 թվականին պարզ էր՝ երիտթուրքերի եղբայրության մասին վանկարկումները սուտ էին: Ադանայի ջարդերին զոհ է դառնում ավելի քան 25.000 մարդ:  1911 թվականին այդ դեպքերն իրենց արտացոլանքն են գտնում Զապելի «Ավերակներու մեջ» վեպում: Զապելը գրում էր նաև ֆրանսիական հասարակության ու նրանց կեցաղի մասին: «Կեղծ հանճարները» քննադատում են փարիզաբնակների դատարկ կյանքը, երիտասարդության հետաքրքրությունները: «Ծաղիկ»-ում շարունակվում են տպագրվել կնոջ հոդվածները, որնք առանձնանում էին մաքուր ֆեմինիստական գաղափարներով, պատմում հասարակության մեջ կնոջ դերի և վերջինիս մասին հեղինակի պատկերացումների մասին:

«Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը»…

Ասում են՝

1915-ի երիտթուրքերի սև ցուցակում, որտեղ ընդգրկված էին այն հայերը, ում պետք էր չեզոքացնել կար նաև մի կնոջ անում՝ Զապել Եսայան:

Սակայն Կնոջը հաջողվում է փրկվել, նա ապաստան է գտնում Բուլղարիայում, հետագայում մեկնում Թիֆլիս: Այս ընթացքում Զապելը կարևոր գործունեություն է իրականացնում հայ տարագիրներին ապաստան տալու համար: Իսկ գրական ճակատում շարունակում է խոսել քաղաքական ու սոցիալայկան խնդիրներից, որոնք մի ամբողջ ազգի համար դատավճիռ էին դարձել:

Բացի ազգային ցավից առջևում էր Զապելի անձնական, կանացի դրաման. մահանում է նրա ամուսինը՝ Տիգրան Եսայանը: Կինը վերադառնում է Հայաստան՝ Խորհրդային Հայաստան. տպավորությունները հուսադրող էին, Զապելը հեղինակում է «Պրոմեթէոս ազատագրուած» գործը, իսկ ավելի ուշ հաստատվում հայրենիքում: Այստեղ գրողի վերադարձը ողջունում են, նա սկսում է դասավանդել Պետական համալսարանում ու, իհարկե, գրել:

 1936 թվական, սովետական մսաղաց

Խորհրդային կարգերը չէին կարող մարսել Զապելը ընդգծված հայրենասիրությունը, ուստի գրողների միությունում իր ելույթին հաջորդում է դռան անսպասելի թակոցը, ինչն այդ տարիներին կարող էր մի բան նշանակել. Զապելին ձերբակալում են: Իր կյանքի մնացյալ տարիները կինը ստիպված է լինում անցկացնել Բաքվի բանտում. բանտարկյալի նամակները հուշում են՝ նա չի կորցնում իր կամքն ու խիզախությունը:

Հայ գրող, հրապարակախոս, հայ կին, երկու երեխաների մայր, հայրեննվեր ու մարդասեր Զապել Եսայանի մահվան մասին հանգամանքները հայտնի չեն մինչ օրս: 

 

 


Quiz. հայ գրողներից ու՞մ մասին է…

Ալֆոնս Դոդեն ասել է…

Կարդում ենք արևմտահայ պոեզիա

Սերը տևում է մեկ բանաստեղծություն. Նարեկ Կոսմոս

Հովհաննես Հովհաննիսյանի և Վարդգես Սուրենյանցի ընկերության մասին…

QUIZ․ ո՞ւմ տողերն են… ժամանակակից հայ գրականություն

Ի՞նչ դիրքերով էին գրում դասականները…

Մի օպերայի պատմություն. հուշագրություն

Հասմիկ Սիմոնյան. բանաստեղծություններ

Վախթանգ Անանյան…

Զարուհի Բաթոյան. պարզ ճշմարտություն…

Շիրվանզադե. «Պատվի Համար»

Հուշագրություն. Նվարդ Թումանյան

Սարոյանի և Հրանտ Մաթևոսյանի հոր հանդիպումը…

Չարլզ Բուկովսկի

Հարուկի Մուրակամի. փաստեր