Զարմանահրաշ տիեզերք. 10+5 փաստ - VNews
    • Մշակույթ Vnews

      Մշակութային նորություններ Հայաստանից և աշխարհից

Զարմանահրաշ տիեզերք. 10+5 փաստ

Տիեզերքն անսահման զարմանահրաշ է, դրա մեծագույն պատճառն այն է, որ ինչքան էլ զարգացել  է տիեզերագնացությունն ու գիտությունը, այնուամենայնիվ, այն մեծապես դեռևս բացահայտված չէ: Մենք առանձնացրել ենք

15 հետաքրքիր փաստ տիեզերքի մասին

1.Մեզ հայտնի Տիեզերքում անհամար թվով աստղեր կան: Այս մասին տեղեկություններ է հաղորդում  Ավստրալիական ազգային ինստիտուտը, վերջինիս  հետազոտությունների համաձայն՝ մեզ հայտնի Տիեզերքում կա 70 սեքստիլիոն աստղ, իսկ դա 70,000 միլիոն միլիոն միլիոն է:

2. Լուսնի վրա էրոզիան բացակայում է. այս երևույթը զարմանալի հետևանք է թողնում: Պարզում է՝ լուսնի մակերևույթին թողած հետքերը հավերժ պահպանվում են, իհարկե, եթե արտաքին ազդակները դրան չխանգարեն: Այդպիսին կարող է լինել օրինակ երկնաքարը: Ի դեպ, ամեն տարի լուսինը Երկրից հեռանում է  3.8 սանտիմետրով:

3.Տիեզերագնացների համար կրկին Երկիր մոլորակ գալը կարելի է համարել վերածնունդ. բանն այն է, որ տիեզերքից վերադառնալուց հետո նրանք մեծ դժվարությամբ են կարողանում շարժվել:

4.Արեգակը կազմում է Արեգակնային համակարգի զանգվածի 99,8 տոկոսը: Արեգակի զանգվածը  1 989 100 000 000 000 000 000 000 000 000 կգ է, պատկերացնու՞մ եք: Իսկ այ մյուս բոլոր մոլորակները, արբանյակները, աստղակերպները և այլ մարմիններ տեղավորվում են մնացած 0,2 տոկոսում:

5. Վեներայում օրը շատ ավելի երկար է տևում, քան տարին: Եկեք հասկանանք. Վեներայի վրա մեկ տարին հավասար է Երկրի վրա 224 օրվան, իսկ այ մեկ օրը Վեներայում հավասար է Երկրի 243 օրվան: Ավելի պարզ ասած՝  արեգակի շուրջ մեկ պտույտ մոլորակն ավելի արագ է կատարում, քան՝ իր առանցքի:

6. Այն ամենն ինչ տեսնում է մեր աչքը, կազմում է ողջ տիեզերքի ընդամենը 5 տոկոսը: Մնացած 95 տոկոսի մեջ է մտնում մթությունը, ինչի մասին մեք շատ քիչ տեղեկություն ունենք:

7. Ապակյա անձրևը գոյություն ունի, իհարկե, մեզնից շատ-շատ ավելի հեռվում: Այն տեղում է HD189733b անունով մոլորակի վրա. կարողացա՞ք արտաբերել անվանումը:

8. Մեր ութերորդ փաստը ալկոհոլիկ ամպի մասին է. այո՛, այո,  Արծվի համաստեղությունում գոյություն ունի մի գազային ամպ. այն այնքան ալկոհոլ է պարունակում, որ կհերիքեր 200 սեպտիլիոն լիտր գարեջուր արտադրելու համար: Նոր բիզես գաղափարներ չառաջացա՞ն:

9.Թեև արեգակին ամենամոտ մոլորակը Մերկուրին է, սակայն ամենատաքը համարվում է Վեներան. բանն այն է, որ վերջինիս մթնոլորտում բազմաքանակ գազեր կան, որոնք էլ ջերմացնում են այդ մոլորակը:

10. Գիտե՞ք, որ ժամանակ առ ժամանակ Սատուրնի օղակներն անհետանում են: Ամեն 14-15 տարին մեկ Սատուրնը թեքվում է դեպի երկինք, իսկ նրա օղակների հաստությունն այնքան փոքր է, որ այդ դիրքում թվում է, թե դրանք ուղղակի գոյություն չունեն:

11. Եվս մի ուշագրավ փաստ. պարզվում է՝ այն կանայք, որոնք արհեստական կուրծք ունեն, չեն կարող տիեզերագնաց դառնալ. բանն այն է, որ իմպլանտներն անմիջապես կպայթեն եթե հայտնվեն տիեզերքում:

12. Բոլոր տիեզերագնացների ընդհանուր հաշվարկներով նրանք այնտեղ են անցկացրել 30.400 օր, այսինքն՝ 83 տարի, իսկ միայն Սերգեյ Կրիկալյովը տիեզերքում մնացել է 803 օր, 9 ժամ և 39 րոպե, ինչը հավասար է 2.2 տարվան:

13. Արեգակնային համակարգի ամենաբարձր լեռը Օլիմպոս Մանսն է, այն գտնվում է Մարս մոլորակի վրա: Այն իր բարձրությամբ 3 անգամ գերազանցում է Էվերեստին: Լեռն առանձնանում է նաև իր լայնությամբ, եթե լեռանը նայենք խառնարանի ծայրից, ապա լեռան հիմքը դուրս կգա հորիզոնի սահմաններից:

14. Չբացահայտված թռչող օբյեկտների վերաբերյալ հետաքրքությունը սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` 1940-ականներին: 1947-ին հունիսի 24-ին ամերիկացի մի օդաչու  Վաշինգտոնի մերձակայքում թռչելիս օդում տեսավ անասելի արագությամբ սլացող 9 տարօրինակ օբյեկտ, այդ օբյեկտները նա նմանեցրեց ափսեների, և այդտեղից էլ առաջացավ թռչող ափսե արտահայտությունը: Նա առաջինն էր, որ համարձակվեց բարձրաձայնել այդ մասին:

15.2004 թվականին աստղագետները հայտնաբերեցին մի աստղ, այն ամբողջովին ադամանդներից է կազմված: Այս աստղի երկարությունը 38.624 կմ է: Այն կազմված է 10 միլիարդ տրիլիոն տրիլիոն կարատից: Մի շտապեք տիեզերագնաց դառնալ և թռչել այդ աստղի ետևից.  այն 50 լուսնային տարով հեռու է Երկրից: 

 

 

 

 

 


Այն ամենն, ինչ չգիտեք Քանյե Ուեսթի մասին

հետաքրքիր փաստեր Ծիր Կաթինի մասին

Հայոց Տիգրան Մեծ արքա. այն ամենն, ինչ գուցե չգիտես

հետաքրքիր բաներ Մակեդոնացու մասին

Այն ամենն, ինչ չգիտեք ձեր շուրթերի մասին

Այն ամենն, ինչ չգիտեք (կամ գուցե գիտեք) սեքսի մասին

Աչքերի «գիտական գաղտնիքները». փաստեր

Փաստեր Գայանե Աբրահամյանի մասին

Ի՞նչ օգտակար հատկություններ ունի կոճապղպեղը [իմբիր]

Արամ Պաչյան. «Օրագիրը սեփական ես-ի դեմ ապստամբելու վերջին փորձն է»…

Ի՞նչ գիտենք Իտալիայի մասին: Փաստեր…

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Զարմանահրաշ լուսին. 10 փաստ

Մի քանի բան, որ մատնում է՝ դու անհաջողակ ես

Այն, ինչ հարկավոր է իմանալ սակուրայի մասին

Մի քանի բան, որ մատնում են՝ դու խելացի ես