Զարթիր լաո. [մի երգի պատմություն] - VNews

Զարթիր լաո. [մի երգի պատմություն]

zartirlaooo - Զարթիր լաո. [մի երգի պատմություն]

«Զարթիր լաո» հայկական ժողովրդական երգը ստեղծվել է 1890-ական թվականներին, Արևմտյան Հայաստանի Տարոնի շրջանում։ Ահա, թե ինչպիսին է երգի ստեղծման պատմությունն ու ուղերձը…

Հեղինակը…

Երգի բնօրինակի հեղինակն է Ֆահրատը ՝ Խաչատուր Գևորգյան, որը երեք տարեկան հասակում կուրացել է։

Մանուկ հասակում ծնողները Խաչատուր Գևորգյանին հանձնել են աշուղ Ֆիզահու խնամքին, ով նրան սովորեցրել է սազ և ջութակ նվագել։ 1884 թվականին նշանավոր աշուղներ Ջիվանին, Զահրին և Ջամալին նրան շնորհել են վարպետի կոչում՝ տալով Ֆեյրատի մականունը։ Հորինել է հերոսապատման թեմայով ասքեր, գրել է երգեր Րաֆֆու, Խաչատուր Աբովյանի, Ծերենցի, Մուրացանի գրվածքների հիման վրա։ Ստեղծագործել է հայերեն և թուրքերեն, սակայն թուրքերեն երգերը չեն պահպանվել և մոռացվել են։ Գրել է մաքուր գրական հայերենով՝ համեմված իր ժամանակի կենդանի լեզվի բառ ու բանով։

Ֆահրատը համարվում է Ալեքսանդրապոլի աշուղների վերջին նշանավոր ներկայացուցիչը։

Հերոսը…

c409cab3 224b 4b3d a638 e17d473eb966 e1603982079141 - Զարթիր լաո. [մի երգի պատմություն]

Երգի հերոսը՝ Արաբոն, որը հայտնի հայդուկ էր ու ազդեցիկ խումբ ուներ, երգում հանդես է գալիս որպես ազատամարտիկի խորհրդանիշ։

1882 թվականին թուրք իշխանությունները Բերդակ գյուղում ձերբակալել են Արաբոյին, դատապարտել 15 տարվա տաժանակրության, սակայն փախել է Բիթլիսի բանտից, շարունակել իր գործունեությունը։ Մուշում կազմակերպել և գլխավորել է հայկական առաջին հայդուկային խմբերից մեկը: Պայքարել է սուլթանական բռնապետության ազգային ճնշումների և սոցիալական կեղեքումների դեմ: Տարոնի հայությանը պաշտպանել է թուրք պաշտոնյաների և քուրդ ցեղապետերի հարստահարություններից: 1893 թվականի գարնանը Սասունի ապստամբներին օգնելու նպատակով Արաբոն 16 հոգանոց լավ զինված խմբով Կարսի մարզից անցնում է ռուս-թուրքական սահմանը` ուղղություն վերցնելով Խնուս-Մուշ: Ճանապարհին` Ղոզլուի սարերի մեջ քրդերի հետ կռվի ժամանակ սպանվում է Արաբոյի զինակից Ալիզռնանցի Լևոնը: Արաբոն իր հետ վերցնելով իր ընկերներից հինգ հոգի, քրդի տարազով շարունակում է ճանապարհը դեպի Մուշ, բայց Գյալառաշի ձորում` Մուշի և Խնուսի միջև, դարձյալ բախվում է քրդերի հետ: Կռվում սպանվում են Արաբոյի զինակիցներ Բուլղարը, խնուսցի Մելքոնը, մշեցի Ավոն և Մարտոն: Արաբոն և ախալցխացի Վարդանը մեծ քաջություն են դրսևորում, բայց նրանց բոլոր ջանքերը` ճեղքելու թշնամու օղակն ու հասնելու հանդիպակաց լեռները` անցնում են ապարդյուն: Արաբոն և Վարդանը նույնպես զոհվում են այդ կռվում:

Ժողովուրդը երգեր է հյուսել Արաբոյի մասին, գովերգել նրա խիզախությունը. դրանցից ամենասիրվածը հենց «Զանթիր Լաո»-ն է…

Նշանակությունը, ուղերձը…

«Արաբոյի երգը» հորինված է ավանդական օրորների նմանակությամբ, միայն հակառակ նպատակադրմամբ՝ արթնացնել, ոտքի հանել լաոյին, զենքի կոչել։ Օրորում կենտրոնական դեմքը մայրն է։ Նա որդուն պատմում է հայության թշվառ վիճակի մասին և առաջարկում զենքի դիմել, կշտամբում նրան սին հույսերով պատեհ առիթը բաց թողնելու համար.

Սասունա սար փչե ուր հով,
Զուր ե՞ք քնիս երազներով…

Մայրը մատնացույց է անում Արաբոյի, հորդորում որդուն՝ հետևելու Արաբոյի օրինակին՝ զինվորագրվել հայրենիքի ազատագրության գործին.

Դեն իրիշկե՛, գալող ո՞րն է
Քաջ Ատաբո բազդավորն է
Կարմիր իրիցանց զինվորն է…

Երգի հիմնական տրամադրությունը բացահայտված է «զարթիր լաո, մեռնիմ քեզի» կրկնակի միջոցով, որը պայքարի ելնելու կոչ է՝ ուղղված ողջ հայությանը։ Երգի բազում փոփոխություններ է կրել, որոնք դրսևորվել են նաև վերնագրում՝ «Արաբոյի երգ», «Քաջ Արաբոյի երգ», «Մշեցու երգ», «Զարթիր լաո»և այլն։

 


Քիչ հայտնի «Զարթիր Լաո». մի օրօրոցայինի պատմություն… [Պատմում է Անի Հակոբյանը]

Մի երգի պատմություն. «Միլիոն ալ վարդեր» [Миллион алых роз]

«Գարուն է եկել». մի սիրուն երգի պատմություն. «Լավ էլի»

«Bella, ciao», մի երգի պատմություն

Ֆրեդի Մերկուրիի կարապի երգը. show must go on

She Loves You. մի երգի պատմություն

Մի երգի պատմություն. The Beatles՝ «Let It Be»

Մի երգի պատմություն. Nemra՝ «Room N11»

Մի երգի պատմություն. «Հուսո Առագաստ»

Մի երգի պատմություն. Մարինա Ցվետաևա՝ «Мне нравится, что вы больны не мной»

Մի երգի պատմություն. Սթինգ՝ «Shape of My Heart»

Մի երգի պատմություն. Հոզիեր՝ “Take Me To Church”

Մի երգի պատմություն. «I Will Always Love You»

Մի երգի պատմություն. «Radiohead»՝ «Creep»

Մի երգի պատմություն. Էմի Ուայնհաուս՝ «Back to Black»

Մի երգի պատմություն. «Queen»` «Love of My Life»