Զարուհի Բաթոյան. պարզ ճշմարտություն... - VNews

Զարուհի Բաթոյան. պարզ ճշմարտություն…

zaruhi bwtoyan1 - Զարուհի Բաթոյան. պարզ ճշմարտություն...

Շատերն են Զարուհի Բաթոյանին ճանաչում որպես  Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, բայց գուցե քչերն են ծանոթ նրա գրականությանը: Զարուհի Բաթոյանը մասնագիտությամբ լրագրող, լուրջ հասարակական գործիչ, հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան լինելով՝ նաև բանաստեղծություններ է գրում, որոնք իրական բացահայտում կարող են լինել ընթերցողի համար:

Մենք առանձնացրել ենք նրա ստեղծագործություններից մի քանիսը…

 


Երբ այլևս չլինեմ
քեզ ոչ ոք չի պատմի այդ մասին.
դու բոլորից թաքուն ես սիրում ինձ…

Բոլոր զանգերին պատասխանում եմ,
դուռը թակողներին՝ բացում,
բոլոր նամակները կարդում եմ,
որ հանկարծ բաց չթողնեմ քեզ…

Ամեն իրիկուն
ես բարձրանում եմ կտուրները
տեսնելու այն աստղը,
որ քո պատուհանից է երևում…


Հեշտ է ապրելը,
երբ մեկը քեզ հիշում է,
երբ հիշում է քեզ մեկը…
Բա որ մոռանա՞…


Մի օր
ես կմեռնեմ առանց քեզ,
բայց դրա մեջ ոչ մի տխուր բան չկա.
ամենատխուրը
առանց քեզ ապրելն էր…


Արդեն քանի տարի է
ուզում եմ՝ գլուխս շոյես։
Շա՞տ բան եմ ուզում…


Ի՜նչ տխուր օրեր են
իրար պի՛նդ գրկելու
միմյանց ոչ մեկին չտալու օրեր են:


Մի սիրուն երգ գրեմ,
գա նստի այտիդ,
թրաշդ շոյի,
խուտուտ տա,
գնա:


Սիրում եմ քեզ.
ասում եմ
այսօրվա
վաղվա
և մյուս օրերի համար,
թե չհանդիպենք…


Ամեն իրիկուն
մտքով քեզ մոտ եմ գալիս,
որ հարցնեմ՝ ո՞նց ես,
չես պատասխանում։

Ես սիրում եմ նրան,
ով չի հավատում իմ տխրությանը
և չի սիրում բանաստեղծություններս:

Պարզ ճշմարտություն

Բժիշկս ասում է՝
որ մեջքդ չցավի
աթոռի՛ն հենվիր,
հենարան է պետք…

Այս պարզ ճշմարտության համար
գնացել էի բժշկի…

Աղբյուրը՝ Գրանիշ

Կարդացեք նաև՝


«Կատուն կին է». կայացավ Լուսանե Ջալալյանի առաջին գրքի շնորհանդեսը

Գրողներ, որոնք չեն սիրել իրենց ստեղծագործությունները

Ես Արմենուհի Սիսյանն եմ…

Զրույց «Այն եզդի կնոջ ճամպրուկը» գրքի հեղինակ Թերեզա Ամրյանի հետ

Զապել Եսայան. կինը՝ հանուն հայրենիքի

Հայտնի ծնողների հայտնի ժառանգները…

Համաշխարհային գրողների մտքերը պատերազմի մասին

պոեզիա՝ երևանյան, քաղաքային

Զրուցել ենք Թամար Ալեքսանյանի հետ. [Գրականության ուսուցման դպրոցական ծրագրի մասին]

Թամար Ալեքսանյանը «Գրականության» ուսուցման դպրոցական նոր ծրագրի մասին…

Ժամանակակից ո՞ր հեղինակներն են ներառվել հանրային քննարկման ներկայացված «Գրականություն» առարկայի ուսուցման դպրոցական ծրագրում

Ժամանակակից պոետները՝ հայրենիքի մասին, հայրենիքի համար

Էդգար Էլբակյան կրտսեր. տաղանդաշատ ստեղծագործողի հիշատակին

Սևակյան տրամադրություն. մեր սիրունագույն վիդեոշարքը ձեզ նվեր

Դիալոգ. Անահիտ Ղազախեցյանի հետ

Խիստ ժամանակակից պոեզիա. Եր Կար