Զորաց քարեր... - VNews

Զորաց քարեր…

զորաց քարեր44 - Զորաց քարեր...

Հայկական Ստոունհենջ, Քարահունջ և ամենագեղեցիկը՝ Զորաց քարեր… Ահա այս տարբեր անվանումներն է ստացել այն քարերի համալիրը, որը գտնվում է Սյունքի մարզի Սիսիան քաղաքից ոչ հեռու` լայնարձակ և հարթ մի տարածքում:

Մինչ օրս հստակ սահմանում չկա, թե ինչ է ծառայել այդ տեղանքը մեր նախնիների համար, բայց մի բան ստույգ է՝ նրանք զբաղվել են գիտությամբ, ուսումնասիրել են տիեզերքն ու մոլորակները, այդ մասին են վկայում քարերի վրա արված կլոր անցքերը, բայց այս մասին՝ ավելի ուշ…

Քարեգանձ…

Որոշ աղբուրներ փաստում են, թե Զորաց քարեր նշանակում է Զորքերի քարեր: Ըստ լեգենդի՝ այստեղ թաղված են եղել նշանավոր զինվորականներ, իսկ դաշտավայրը համարվել է մեկրոպոլիս՝ դամբարանադաշտ, գերեզմանատուն: Այստեղ անցակցվել են տարբեր արարողություններ, մահացածներին մյուս աշխարհ ճանապարհելու ծիսակարգեր: Քարերի այդ համալիրը կարծես գտնվում էր երկնքի ու երկրի միջև և կյանքի և մահվան բաժանարար էր…

Գիտնականների ու հետազոտողների մի խումբ ենթադրում է, որ Զորաց քարերը եղել է աստղադիտարան: Մեր նախնիները զբաղվել են մոլորակների և արևի ուսումնասիրություններով: Համալիրն իր կառուցվածքով ուղղված է դեպի արևը և  համակցված է որոշ աստղերի և մոլորակների հետ: Այդ ամենի ապացույցը քարերի մեջ արված անցքերն են, որոնք նայում են դեպի հորիզոն:

զորաց քարեր1 - Զորաց քարեր...

Արդյո՞ք այդ անցքերը երկնքի որոշակի կետերին նայելու համար են եղել:

Այդ հարցին ժամանակին փորձեց պատասխանել Պարիս Հերունին: Նա մեկնաբանեց, որ դրանք աստղադիտական գործիքներ են, իսկ քարերի տեղակայությունը պատահական չէ, քանի որ դրանք իրենց տեսակի մեջ նշանառության համակարգ են համարվում և հատուկ  կերպով այնպես են դասավորված, որ տարվա մեջ ընդամենը մեկ օր՝ մարտի 21-ին` գիշերահավասարի օրը, հնարավոր էր տեսնել արևը: Ամենահետաքրքրականն այն է, որ մեզանից 7500 տարի առաջ մեր գիտակ նախապապերը իմացել են, որ երկիրը գնդաձև է, իսկ տարվա մեջ օրերի քանակը կազմում է մոտ 365 օր:

Ի դեպ, Քարահունջ բառը բաղկացած է երկու արմատից՝ քար և հունջ, այսինքն հնչող կամ խոսող քարեր: Բայց հայի համար ամենից գայթակղիչը ու «գլուխ գովելին» այս ամբոջ ուսումնասիրության մեջ այն է, որ բրիտանական Ստոունհենջն իր անունը ստացել է հենց մեր Քարահունջից: Դեռ ավելին՝ ասում են, որ Մեծ Բրիտանիայի քարե այդ համալիրը կառուցել են Արմենիայից գնացած բրետոնները…

Սթունհենջ - Զորաց քարեր...
Սթոունհենջ. Մեծ Բրիտանիա

Հայկական Ստոունհենջի

մասին խոսելիս միշտ առաջին ուսումնասիրության առարկա է դառնում, թե ինչի համար են ծառայել այդ քարերը, բայց մեկ այլ հարց է նաև առաջանում՝ ինչպե՞ս է մեր նախնիներին հաջողվել բարձրացնել ու այդ տեսակ ծանր քարերը բերել ու տեղադրել  բաց դաշտում: Նրանք մոտակա Դար գետի ձորի քարհանքից, բարձրացրել և տեղափոխել են քարե մոնումենտները՝ հյուսված պարաններով ու լծկան կենդանիների միջոցով։  Իսկ Զորաց քարերի կառուցման ժամանակահատվածը նշվում է մ․թ․ա․ IV-III դարերը:

Քարեբեկերների ծանրությունը կշռում է 10 և ավել տոննա: Ուղին 222 բազալտից քարեր, որոնց վրա ժամանակն առաջացրել է քարաքոսեր,  հասնում են  0,5-ից մինչև 3 մետր բարձրության, իսկ 88  քարի վրա  արված են  վերոհիշյալ անցքեր: Քարերը տեղակայված են 3 հեկտար տարածություն զբաղեցնող հարթավայում:

զորաց քարեր4 - Զորաց քարեր...

Այսպիսով

Զորաց քարեր համալիրի նշանակություններն ու վարկածները շատ տարբեր են և մեկը մեկին բացառող: Ոմանք պնդում են, որ այն աստղադիտարան է եղել, մյուսները հիշատակում են մեկրոպոլիսի՝ մեռյալների քաղաքի մասին, երրոդներն էլ պնդում են հեթանոս աստվածների զոբաբերությունների վայրի մասին: Ինչ էլ որ լինի, համաձայնեք, որ Զորաց քարերի բոլոր վարկածներն էլ առեղծվածային են…

Իսկ որպես վերջաբան ինձ մնում է ավելացնել, որ հեղինակավոր TheTravel կայքն ընթերցողներին առաջարկել է այցելել Զորաց քարեր՝ այն դասելով  20  ամենաահետաքրքիր և խորհրդավոր տեսարժան վայրերի շարքին:

զորաց քարեր2 - Զորաց քարեր...

Ճանաչենք Հայաստանը միասին…

Աղբյորը՝ Հ1, Վիքիպեդիա, findarmenia, explorearmenia.am

Կարդացեք նաև՝


5 տեսարժան վայր Եգիպտոսում, որ պետք է այցելել

Հայաստանը ներկայացնող աշխատանքները հայտնվել են Ժամանակակից ճարտարապետության համար ԵՄ մրցանակի հավակնորդների թվում

Ինչպես էին հայերը ղեկավարում Բյուզանդիան, ազդում Կիևի վրա և ինչու նրանք տեղափոխվեցին սլավոնական երկրներ

Արենի 1. աշխարհի ամենահին կոշիկը

Հայաստանի ազգային օրհներգի մասին

Մասոնությունը Հայաստանում. օթյակներն ու մարդիկ

Նախիջևան. [ավանդազրույց, պատմական ակնարկ]

Ադրբեջանի գերբի հայազգի հեղինակը

Հայերը Իրանում

Օտարները հայերի մասին ասում են…

Հայաստանի տեղը քարտեզի վրա

Սատանի կամուրջ. հայոց բնության հրաշքներից ևս մեկը

«Մենք պարտվել ենք». ադրբեջանցի գրողի նամակը իր ազգակիցներին

Արաքսի առասպելը…

Գնա՞նք Գյումրի…

Քնքուշ ու համեստ հայերենի մասին…