Զրուցեցինք Արտո Թունջբոյաջյանի հետ - VNews

Զրուցեցինք Արտո Թունջբոյաջյանի հետ

es ashxatum em 2 10 - Զրուցեցինք Արտո Թունջբոյաջյանի հետ

Պարոն Թունջբոյաջյան, կպատմե՞ք  Ձեր երաժշտության մասին:

Կպատմեմ, բայց խնդրում եմ ինձ «պարոն»-ով մի՛ դիմի (ժպտում է), պարզապես Արտո:

Գիտես, շատ կարևոր է, որ այն, ինչ զգում ես, կարողանաս տեղ հասցնել: Իմ երաժշտության իմաստը կյանքից է գալիս: Պետք է անկեղծ լինես երաժշտությանդ հետ: Բնականորեն գալիս է մի պահ, երբ կանգ եմ առնում, երկար դադար տալիս, մեկ այլ բանով եմ զբաղվում: Անկեղծ ուրախանում եմ, եթե այն մեկ ուրիշն է առաջ տանում: Չեմ սիրում դոփել տեղում և «նավթալին դառնալ»:

Ի՞նչ ուղղվածություն ունի այն:

Երաժշտությունս սցիալական ուղղվածություն ունի, քանի որ այն ստեղծելիս մարդու ձայնով եմ առաջնորդվել: Ես չեմ նվագում, որ երաժիշտներին այս կամ այն բանը սովորեցնեմ, ես երաժիշտներին և առհասարակ մարդկանց կոչ եմ անում. «Տես միտքդ, պատկերացումդ, կիսվիր դրա հետ, դուրս հանիր ներսիցդ, քանի որ դու անգամ պատկերացնել էլ չես կարող, թե դրանից ում կարող ես թևեր տալ, և այդ մարդն ուր կարող է հասնել»: Բայց միշտ այս խոսքերն ասելիս, ավելացնում եմ. «Ուշադիր եղիր մարդու վնաս չտաս, բնությանը վնաս չտաս»: Իրականում այն, ինչ փնտրում ենք, մեր ներսում է: Յուրաքանչյուր մարդու ներսում էլ արժեքավոր բան կա, սակայն ցավալի է, որ  դուրս նայելով ենք փորձում այն գտնել, մինչդեռ պետք է միշտ մեր ներսն ուսումնասիրենք:

 

Մեկ-մեկ ջղայնանում եմ, երբ շեշտում են Արտո Թունջբոյաջյան և Armenian Navy Band: Սխալ է, պետք է ասել պարզապես Armenian Navy Band, քանի որ այն  գաղափար է, այն նավատորմի խումբ է:

 

 Արտո, Թուրքիայում ես ծնվել: Ե՞րբ եկար այն գիտակցության, որ հայ ես:

Ծնվելուց չգիտենք, որ հայ ենք, թուրքերից ենք սովորում, որ հայ ենք: Նրանք են մեզ հայ սարքում, որովհետև վերջիններիս համար կա այդ տարանջատումը: Անգամ կրթության մեջ են այդ տարանջատումը ներառել և սովորեցնում են քեզ, որ դու իրենց թշնամին ես ու քեզ պետք չէ սիրել՝ պետք է ատել: Ավելի ուշ սկսում ես գիտակցել, որ քեզ ինչ-որ խմբի մեջ են մտցրել ու շունչդ կտրվում է, կաստայի պես մի բան է, հասկանո՞ւմ ես (ժպտում է): Դու գիտակցում ես, որ պետք է մի ճանապարհ գտնել, մի բան անել, ու հենց այդտեղ էլ սկսում ես հասկանալ, թե հայ լինելն ինչ է նշանակում: Իսկ հայն ինձ համար խիղճ ունեցող, հետաքրքրություն ունեցող, իր միտքը մաքուր պահող և դրանով շրջապատի հետ կիսվող և այդ գործընթացից (կիսվելու) էլ հաճույք ստացող, մարդուն լավություն անելիս հաճույք զգացող արարածն է: Դա է գաղափարս (ժպտում է):

DSCF4307 min 960x1437 - Զրուցեցինք Արտո Թունջբոյաջյանի հետ

Գործունեությանդ մեջ ի՞նչն է կարևոր:

Իմ գործունեությունն ուղղված է նրան, որ ստիպեմ մարդուն մտածել, որովհետև ես խորապես համոզված եմ, որ մտածող, տեսնող, լսող մարդն ավելի քիչ վտանգների կբախվի, կտարբերի թացը չորից, իսկ եթե չես մտածում, չես տեսնում, չես լսում ամեն օր սխալներ կգործես և կդառնաս համակարգի ստրուկը: Խնդիրն այն է, որ մենք ծնունդ ենք տալիս այս կամ այն բանին, իսկ ավելի ուշ դրա համար սպանում ենք իրար, դառնում ենք դրա ստրուկը, որքանո՞վ է դա խելամիտ: Ես կիսվում եմ մտածմունքներովս, քանի որ հույս ունեմ, որ դրանք օգտակար կլինեն:

 

Եթե հավաքենք այդ 1 դոլարները, լուրջ փոփոխություններ կարող ենք անել և մեր ազգին օգնենք:

 

Օրինակ հեռուստատեսությունը վա՞տ բան է՝ իհարկե ոչ, բայց այստեղ գաղափարը, միտքն է կարևոր, իմաստն է կարևոր: Կամ հեռախոսը վա՞տ բան է՝ իհարկե ոչ, բայց կարևոր է, թե ինչ նպատակով ես այն գործածում: Նույն տրամաբանությամբ էլ երաժշտությունը: Չայկովսկին էլ է նույն նոտան գործածում, Քոլթրեյնն էլ, Ռուբեն Մաթևոսյանն էլ է նույն նոտան երգում, բայց  կարևոր է նպատակը: Մարդը պետք է անկեղծ լինի այն ամենի հետ, ինչ անում է, պետք է մաքուր միտք ունենա: Ես դեմ չեմ գումար վաստակելուն, բայց պետք է մաքուր ձևով աշխատել այն և ասեմ, որ այս դեպքում ավելի շատ փող կաշխատես և ավելի հանգիտս կապրես:

DSCF4212 min 960x641 - Զրուցեցինք Արտո Թունջբոյաջյանի հետ

Արտո, այժմ խոսենք Armenian Navy Band-ից:

Իմ կյանքը հայաստանցու կյանքի նման չէ: Ես ծնվել եմ Թուրքիայում, իսկ այնտեղ ծնվածների ճակատագիրը մի փոքր այլ է: Այնտեղ դու ընտրության ոչ մի հնարավորություն չունես: Ես գիտեմ, որ հայ եմ, և ասելիք ունեմ աշխարհին, պետք է ազգս ներկայացնեմ աշխարհին և խումբս պետք է մեր համ ու հոտով համեմված լինի, և այս տեսանկյունից ես ավանգարդ ֆոլկը շատ եմ սիրում: Տե՛ս, ֆոլկը դու ես՝ հայ ես, ճապոնացի, թե այլ ազգի ներկայացուցիչ էական չէ: Երբ ջազ ես ասում, Ամերիկան ես պատկերացնում: Ջազն իրականում շատ լավ ուղղություն է, պետք է շնորհակալ լինենք, բայց ոչ մի դեպքում չպետք է նրանց կրկնօրինակենք: Երբ եկա այդ գիտակցության, ծագեց Armenian Navy Band ստեղծելու գաղափարը:

 

Յուրաքանչյուր մարդու ներսում էլ արժեքավոր բան կա, սակայն ցավալի է, որ  դուրս նայելով ենք փորձում այն գտնել, մինչդեռ պետք է միշտ մեր ներսն ուսումնասիրենք:լիքդ անկեղծ լինի, մենք պետք է գանք այդ մտքին:

Նույնը բոլոր տեղերում է, այսինքն կարևոր է միայն առողջ միտքը, նպատակը և բոլորը հավաքվում են այդ մտքի շուրջ: Պետք է միշտ հիշել, որ ամեն ինչ մեկ մարդով է սկսվում, բայց մեկ մարդով չի վերջանում:

Նոր մտքեր կա՞ն, որ պետք է կյանքի կոչես:

Նոր երաժշտություն եմ գրում, կամաց-կամաց առողջ պլատֆորմ եմ սարքելու, որ վաղն Armenian Navy Band-ը և մի քանի ուրիշ մտքերի հետ միավորեմ և միասին նվագենք: Առիթից օգտվելով, ուզում եմ շեշտել, որ կան երաժիշտներ, որոնք այսօր չեն նվագում Armenian Navy Band-ում, սակայն դա բնավ չի նշանակում, որ դուրս են եկել խմբից:

Այդ երաժիշտները ցանկանում են մի փոքր թարմանալ և նոր ուժերով վերադառնալ  գործին: Այդ իսկ պատճառով էլ ասում եմ, որ պլատֆորմ ունենալը կարևոր է, քանի որ երաժիշտը կարող է իր միտքն արտահայտել, ու բացի դա արվեստը կզարգանա, նոր մտքեր ի հայտ կգան, այլապես ետաճ կգրանցենք, հասկանո՞ւմ ես:

DSCF4329 min 960x748 - Զրուցեցինք Արտո Թունջբոյաջյանի հետ

Նոր մի միտք էլ ունեմ, ցանկանում եմ կվարտետով հանդես գալ: Բեմում գուցե երեք երաժիշտ լինենք, իսկ չորրորդն աշխատի տեխնիկական և էլեկտրոնիկ էֆֆեկտների վրա, ինչպես նաև նվագի, ինչու ոչ: Այս մտահղացումս կոչվելու է “fifth season”, այսինքն՝ «5-րդ եղանակ»: Սա նշանակում է, որ մի յուրահատուկ բան եմ պատրաստելու…այլևս չեմ բացի փակագծերը (ժպտում է):

Մի նախագիծ էլ եմ պատրաստում, և ներգրավելու եմ դիջեյների:  Գուցե այս բոլոր մտահղացումներս միավորեմ, քանի որ ցանկանում եմ խումբն ընդլայնել: Armenian Navy Band-ը չունի թվաքանակ, այն միտք է, այն առանձին մի բրենդ է՝ այն մարդ չէ: Մեկ-մեկ ջղայնանում եմ, երբ շեշտում են Արտո Թունջբոյաջյան և Armenian Navy Band: Սխալ է, պետք է ասել պարզապես Armenian Navy Band, քանի որ այն  գաղափար է, այն նավատորմի խումբ է (ժպտում է):

Ծնվելուց չգիտենք, որ հայ ենք, թուրքերից ենք սովորում, որ հայ ենք: Նրանք են մեզ հայ սարքում, որովհետև վերջիններիս համար կա այդ տարանջատումը:

Ինձ համար կրոնը կամ ազգությունը ստեղծագործելու մեջ է, տեղը կարևոր չէ: Միակ կարևոր բանն այն է, որ ասելիքդ անկեղծ լինի և մենք պետք է գանք այդ մտքին:
Այս տեսակ լավ օրինակ է ձեր ընկերությունը՝ Betconstruct-ը: Մարդը միտք ուներ, պլատֆորմ սարքեց, հավաքեց մարդկանց այդ մտքի շուրջ, եղավ հետևողական, իր կյանքը տվեց իր գաղափարը կյանքի կոչելուն և հաջողության հասավ: Պրոֆեսիոնալ լինելը դա է. դու պետք է կյանքդ դնես գործիդ համար: Սա է պրոցեսը և անկախ նրանից՝ երաժշտական խումբ ես կազմավորում, ընկերություն ես կառուցում, թե կառավարություն, այն նույնն է:

DSCF4246 min 960x1437 - Զրուցեցինք Արտո Թունջբոյաջյանի հետ

Արտո, երաժշտական ոլորտում ամենամեծ խնդիրը ո՞րն է:

Ցանկացած մասնագիտության մեջ էլ կա որակով և անորակ մասնագետ: Դու չես կարող մասնագիտությունները մեկը մյուսի հետ համեմատել, թեպետ պրոցեսը կարող ես (մտածում է), այո՝ պրոցեսը միակ բանն է, որը կարող ես համեմատել: Այսօր ասում են երաժշտության մեջ ռաբիսն է ծիլ տվել, խնդիրը պետք է հիմնովին լուծվի, բայց այդ ռաբիս կոչվածը կամ նույն ինքը դասական կամ հիփ հոփ կամ ջազ երաժշտությունը դու չես կարող մեկը մյուսի հետ համեմատել, բայց իրար մեջ կարող ես անել դա: Օրինակ նույն ռաբիսում կան որակով ու անորակ երաժիշտներ, ճի՞շտ է (ծիծաղում է), պարզապես պետք է որակի վրա շեշտը դնել: Չե՞ս մտածում, որ  գուցե նրանք ռաբիս չեն, այլ այդ մենք ենք նրանց պիտակավորել: Մարդը մի բան է անում, մենք դա չենք հասկանում, և նրան կատեգորիաների ենք բաժանում:

 

Եթե չես մտածում, չես տեսնում, չես լսում ամեն օր սխալներ կգործես և կդառնաս համակարգի ստրուկը:

 

Ամենամեծ խնդիրը միտքն է, երաժշտության ոլորտում միտք չկա: «Ինչպե՞ս կազմակերպել միտքը և ինչպ՞ս այն ճիշտ մատուցել»՝ չկա այս հարցի միանշանակ պատասխան: Խնդիրը տաղանդի, նոտաների, կամ մատների մեջ չէ, այլ՝ մտքի: Ասում են. «Աստված տաղանդ է տվել Արտոյին»:

Չէ, չէ, քեզ էլ է տվել, երկրորդին էլ է տվել, երրորդին էլ, մեզ բոլորիս էլ տվել է մտածելու, պատկերացնելու և զգալու ունակություն, բայց մեկը գնում է նարդի խաղալու, իսկ մյուսը լուրջ մտավոր աշխատանք է անում, որ օգնի իր ազգին:

DSCF4302.jpgkkk min 960x727 - Զրուցեցինք Արտո Թունջբոյաջյանի հետ

«1 դոլարի» գաղափարից կպատմե՞ս:

Ամեն ինչում էլ պետք է այդ 1 դոլարի գաղափարը դրվի, մարդը պետք է գիտակցի, որ միայնակ չի, չպետք է միայնակ լինի: Հիմա 1 դոլարն իմ գրպանում ոչ մի բան չի փոխում, բայց եթե հավաքենք այդ 1 դոլարները, լուրջ փոփոխություններ կարող ենք անել և մեր ազգին օգնենք: Եթե աշխարհի հայերով հավաքվենք, մտքերով փոխանակվենք, խելք խելքի տանք, գուցե գանք մեկ միասնական որոշման: Այն որ իրագործենք, երկրի ներսում վստահություն կլինի, մարդիկ հույսով կլցվեն, օրինակդ կվարակի աշխարհին և ամբողջ աշխարհում մարդիկ մեկը մյուսի հանդեպ վստահությամբ կլցվեն: Նոր դռներ կբացվեն, նոր հնարավորություններ ի հայտ կգան: Հիմա նայում եմ՝ մեր երկիրն արվեստի կենտրոններից մեկն է, ու գիտեմ, որ կարող ենք զարգանալ և բարգավաճել:

 

Երաժշտությունս սցիալական ուղղվածություն ունի, քանի որ այն ստեղծելիս մարդու ձայնով եմ առաջնորդվել:

 

Իսկ ի՞նչ խորհորդ կտաս բոլոր նրանց, որոնք երաժշտությամբ են ցանկանում զբաղվել:

Նորություն թող անի, այն, ինչ նախկինում ոչ ոք չի արել: Ես այդպիսին եմ, ես այդպես եմ կարծում: Միշտ մտածում եմ՝ չեղած մի բանը ոնց կարող եմ կազմակերպել, մարդկանց ներկայացնել: Մյուս կողմից էլ թող մտածեն՝ ինչպես կարող են եղածը նորովի մատուցել, այսքանը (ժպտում է):

Լուսանկարները՝ Լուսինե Գրիգորյանի

տես նաև՝

Զրուցեցինք լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի հետ

Զրուցեցինք Նարինե Դովլաթյանի հետ

Զրուցեցինք Էդգար Բաղդասարյանի հետ

Զրուցեցինք Գերման Ավագյանի հետ

Զրուցեցինք Արեգ Բալայանի հետ

Զրուցեցինք Առնո Խայաջանյանի հետ

Զրուցեցինք Տիգրան Սուչյանի հետ

Զրուցեցինք Տաթև Հովակիմյանի հետ

Զրուցեցինք Արտյոմ Մանուկյանի հետ

Զրուցեցինք Արշալույս Հարությունյանի հետ

Զրուցեցինք Ամիրյան Միշի հետ

Զրուցեցինք Միքայել Արամյանի հետ

Զրուցեցինք նորաձևության էքսպերտ Մարինա Բարիկինայի հետ

Զրուցեցինք ուկրաինական Harper’s Bazaar-ի խմբագիր Անտոն Երեմենկոյի հետ

Разговор по душам с Лусинэ Аянян

Разговор по душам с Мариной Барыкиной


Ունկնդիրների տրամադրությունն ազդում է երաժշտության ընտրության վրա…

Տարոն Մալաքյանը SOAD-ի նոր երգի, խմբում եղած տարաձայնությունների մասին

Կոմիտասի շունչը հայկական տաճարում. Սերժ Թանկյանը տեսանյութ է հրապարակել

Սերժ Թանկյանը դիմում է հայ ժողովրդին[տեսանյութ]

System Of A Down-ի նոր տեսահոլովակը 15 տարի դադարից հետո

Բացառիկ օնլայն համերգ՝ Artists for Artsakh

Միասին Հանուն Երաժշտության

Չաթ են անում Էվա Ոսկանյանն ու Արշո Հարությունյանը

Օրվա մեղեդի

Մի օպերայի պատմություն. հուշագրություն

Tango Nuevo. Աստոր Պիացոլա

Անտոնիո Լուչիո Վիվալդի

Նախորդ ամսվա լավագույն հիթերը

Նախորդ ամսվա լավագույն հիթերը

Մի սիրո պատմություն. Ռեյ Չարլզ և Առլետ Քոչունյան

Թե ինչպես «Ավե Մարիան» փրկվեց աղբանոցում հայտնվելուց