Զրուցել ենք Թամար Ալեքսանյանի հետ. [Գրականության ուսուցման դպրոցական ծրագրի մասին] - VNews

Զրուցել ենք Թամար Ալեքսանյանի հետ. [Գրականության ուսուցման դպրոցական ծրագրի մասին]

tamaralexanyaaaan - Զրուցել ենք Թամար Ալեքսանյանի հետ. [Գրականության ուսուցման դպրոցական ծրագրի մասին]

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացնում հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որն հրապարակվել է նախարարության պաշտոնական կայքում` www.escs.am: Այդ թվում ներկայացվել է նաև 7 -12 դասարաններում «Գրականություն» առարկայի ուսուցման դպրոցական ծրագիրը, որը բուռն քննարկումների առիթ դարձավ։

Զրուցել ենք առարկայական չափորոշիչների «Հայոց լեզու», «Գրականություն», «Մայրենի» առարկաների փորձագիտական խմբի ղեկավար Թամար Ալեքսանյանի հետ։

Հանրային քննարկման դրվեց գրականության դասավանդման մեջ ներառվելիք հեղինակների և ստեղծագործությունների ցանկը։ Դժգոհությունների և քննադատությունների մեծ ալիք բարձրացավ սոցիալական ցանցերում։ Արդյո՞ք ակնկալում էին նման բուռն արձագանք հասարակություն կողմից, և, ըստ Ձեզ, ինչո՞վ է այն պայմանավորված։

Ակնկալում էինք բարեկիրթ, օգնող, սատարող  արձագանք, բայց տեսաք՝ մեր հասարակությունը փաստարկված երկխոսություն վարելու սովորություն չունի: Կարևոր չէ՝ դիմացինը ինչ է ասում,  ավելի կարևոր է իր ասելիքը, և լսելի լինելու համար ուղղակի գոռում է

 

Ինչպե՞ս եք հիմնավորում այն փաստը, որը ավանդաբար գրական ծրագրերում ներառված մի շարք հեղինակներ/ստեղծագործություններ, ինչպիսիք են «Նարեկը», Ֆրիկի ու Սիամանթոյի գործերը, նոր ծրագրում բացակայում են։

Մենք առաջարկում ենք նախագծային ուսուցում. աշակերտն  ուսուցչի հետ թեմա է ընտրում, գտնում է համապատասխան գրականություն, աշխատում է մի քանի շաբաթ, ապա ընկերներին է ներկայացնում իր ուսումնասիրության արդյունքը:

Հիմա ծրագրի բովանդակային մասը լրամշակում ենք, բայց պիտի հիշենք, որ հանրակրթական դպրոցը համալսարանի բանասիրական ֆակուլտետ չէ

 

Բուռն քննարկումների առիթ դարձավ մասնավորապես հայ պատմիչների՝ Եղիշեի, Խորենացու երկերի բացակայությունը ցանկումը։ Կարծիք հնչեց, որ նրանց աշխատություններն ուսումնասիրվելու են Հայոց պատմության դասընթացների շրջանակներում. արդյո՞ք Եղիշեի և Խորենացու գործերը պիտի դիտարկենք զուտ իբրև պատմագրական աշխատություններ

Պատմիչների ուսումնասիրությունը սկսվում է արդեն 6-րդ դասարանից «Վիպերգեր, առասպելներ»  թեմատիկ միավորի շրջանակում: Մենք անունները չէինք նշել՝ մտածելով, որ հասկանալի է, բայցՆորից եմ հիշեցնում՝ ծրագիրը լրամշակում ենք հանրության պարկեշտ ներկայացուցիչների տեղին դիտարկումների հիմա վրա, որոնք ոչ թե ՖԲում սպառնացել են մեզ, այլ գրել են համապատասխան հարթակում, որի տեղը բոլորն էլ գիտեին, բայց քչերը, կարելի է ասել՝ ընտրյալներն օգտվեցին: Շնորհակալ ենք նրանցից դիպուկ և շահավետ առաջարկների համար:

 

Ողջունելի քայլ էր ժամանակակից հեղինակներին ներառելը. այդուհանդերձ, հետաքրքիր է, թե ի՞նչ չափորոշիչներով են ընտրվել ժամանակակիցների անունները։

Մենք հեղինակ չենք ընտրել, այլ ընտրել ենք ստեղծագործություն, որը համապատասխանում է սովորողի տարիքային առանձնահատկություններին, հետաքրքրություններին, կրթող և դաստիարակիչ բնույթ ունի: Մի՛ հավատաք սոցցանցերում արված մեջբերումներին. դրանք մեր խմբի ընտրությունը չեն:

 

«Հայ գրականությունը» առարկան փոխարինվում է «Գրականություն» առարկայով՝ հաշվի առնելով օտար հեղինակների առկայությունը. արդյո՞ք, չի դիտարկվել առանձին «Արտասահմանյան գրականություն» առարկայի դասավանդումը։

Ո՛չ, չի դիտարկվել, ու քանի որ համաշխարհային գրականության նմուշներ էլ կան ցանկում, առաջարկվում է՝ գրականություն: Իսկ հայ գրականությունը համաշխարհային գրականության անբաժանելի մասն է

 

Այդուհանդերձ, օտար հեղինակների շրջանակներում բացակայում էին ռուս գրողների անուններ. ինչպե՞ս կմեկնաբանեք նման ընտրությունը։

Դա պիտի անեն ռուսաց լեզվի  չափորոշիչ և ծրագրեր մշակողները:

 

Այս պահին ծրագիրը ներկայացված է հանրային քննարկման. հետաքրքիր է՝ ի՞նչ ընթացակարգով է այն բարեփոխվելու, ընդունվելու կամ չընդունվելու։

Պիտի աշխատենք, լրամշակենքԸնդունելչընդունելը ի՞նչ կարող ենք կանխորոշել: Նախատեսված է, որ հոկտեմբերից փորձարկման փուլ է լինելու, իսկ 22-23 ուստարվանից մտնելու է դպրոց: Բայց հենց հիմա արդեն շատ ուսուցիչներ առանձին նամակներով խնդրում են իրենց ընդգրկել փորձարկվողների խմբում: Շատերն են ոգևորված, բայց զգուշանում են հանրության անբարեհաճությունից


5 ներկայացում, որ կարող եք դիտել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում

Կիրովականի Տիկնիկայինից՝ Կինոռոսիայի բեմ. «Լավ էլի»-ի երգածն ու ապրածը. Մհեր Մանուկյան

Արժևորող և մոտիվացնող ուսուցչի որակները. Մելինե Գրիգորյան [հարցազրույց]

Գրողներ, որոնք չեն սիրել իրենց ստեղծագործությունները

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ հոբելյանական համերգաշրջանին ընդառաջ…[հարցազրույց]

Զրույց «Այն եզդի կնոջ ճամպրուկը» գրքի հեղինակ Թերեզա Ամրյանի հետ

[Զրույց] «Հուշեր մայրիկի և արտիստուհու մասին». պատմում է Ֆլորա Մարտիրոսյանի դուստրը

Զապել Եսայան. կինը՝ հանուն հայրենիքի

Վանաձորի մայր թատրոնի նոր նախագիծը. «Թատրոնն էկրանին» [հարցազրույց]

10 բյութի-խորհուրդ FASHION DRUG Անահիտ Ղազարյանից

Made In Kurtan. բրենդ, որը մեկ օրում գրավեց համացանցը [հարցազրույց]

Ինչպե՞ս և ինչու՞ տեսակավորել աղբը. [Զրուցել ենք Արգիշտի Դարբինյանի հետ]

Հայտնի ծնողների հայտնի ժառանգները…

Արցախի հանրային ռադիոն՝ պատերազմի օրերին ու պատերազմից հետո [Պատմում է Անի Մինասյանը]

Ատոմ Էգոյանի հարցազրույցը իր վերջին՝ «Պատվավոր հյուր» ֆիլմի մասին

Համաշխարհային գրողների մտքերը պատերազմի մասին